«Հավատարիմ լինելը շատ ծանր է։ Եթե դու հավատարիմ ես, դու միշտ միայնակ ես մնում»։ «Պարադիզո» նոր կինոթատրոնը», ռեժ․՝ Ջուզեպե Տորնատորե, 1988թ

ռեժիսոր՝ Ջուզեպե Տորնատորե
սցենարի հեղինակ՝ Ջուզեպե Տորնատորե, Վանա Պաոլի, Ռիչարդ Էփքար
օպերատոր՝ Բլասկո Ջուրատո
կոմպոզիտոր` Էնիո Մորիկոնե
դերերում՝ Ֆիլիպ Նուարե, Ժակ Պերեն, Սալվատորե Կաշո, Անտոնելա Աթիլի, Պուպելա Մաջիո
արտադրությունը՝ Իտալիա, 1988թ
տևողությունը՝ 2ժ 4ր
Սալվատորե դի Վիտան, ով տարիներ առաջ հեռանալով իր ծննդավայրից, դարձել է հանրահայտ ռեժիսոր, մի օր ուշ երեկոյան վերադառնում է տուն և տեղեկանում զուգընկերուհուց, որ զանգահարել է իր մայրը և հայտնել ոմն Ալֆրեդոյի մահվան մասին։ Սալվատորեն վերհիշում է հարազատ քաղաքում անցկացրած մանկության ու պատանեկության տարիները՝ հանդիսատեսին հաղորդակից դարձնելով իր կյանքի հուզիչ պատմությանը, որտեղ ամենավառ կերպարը, իհարկե, Ալֆրեդոն է՝ կինոյի ճշմարիտ նվիրյալը։ Ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեն այս ֆիլմում արտացոլել է իր և շատ-շատերի կարոտախտը այն ժամանակների հանդեպ, երբ իտալական կինոն մեծ զարթոնք էր ապրում ոչ միայն տաղանդավոր ստեղծագործողների, այլև Ալֆրեդոյի պես իսկական նվիրյալների շնորհիվ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Այս ֆիլմը գոյություն ունի 3 տարբերակով՝ միջազգային (124ր), իտալական (155ր) և ռեժիսորական (174ր):
- Կինոմեխանիկ Ալֆրեդոյի աշխատասենյակում կախված է «Կասաբլանկա» ֆիլմի պոստերը:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱՐԱՆԸ
- Ժյուրիի «Գրան-պրի» մրցանակ՝ Կաննի միջազգային կինոփառատոնում:
- «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար:
- Բրիտանական կինոակադեմիայի 5 մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի, տղամարդու գլխավոր (Ֆիլիպ Նուարե) և երկրորդ պլանի (Սալվատորե Կաշո) լավագույն դերակատարումների, լավագույն օրիգինալ սցենարի և լավագույն երաժշտության համար:
- Ժյուրիի հատուկ մրցանակ՝ Եվրոպական կինոակադեմիայի կողմից, ինչպես նաև մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար՝ Ֆիլիպ Նուարեին:
- «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ՝ լավագույն երաժշտության համար (Էնիո Մորիկոնե):
- «Սեզար» մրցանակ՝ լավագույն պոստերի համար: