«Ես սիրում եմ բոլոր նրանց, ում մտքերը պոպկորնի դույլից այն կողմ են գտնվում»։ Սթիվեն Սփիլբերգ
Every Frame a Painting վիդեոբլոգն ուսումնասիրել է երկար պլանների կիրառումը ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերում։ Դրանք, ըստ բլոգեր Տոնի Չժոուի, առաջին հերթին առանձնանում են այն առումով, որ մնում են աննկատ հանդիսատեսի համար։ Իրականում Սփիլբերգի պլաններն այնքան էլ երկար չեն, սովորաբար դրանց տևողությունը չի գերազանցում 3 րոպեն։ Ընդհանրապես, նա շատ է սիրում 1-ից 2 րոպեի միջակայքը՝ բավականին երկար, որպեսզի պլանն ընդգրկի ողջ տեսարանը, և բավականին կարճ, որպեսզի պահպանվի տեմպը․․․
[ՕՐԻՆԱԿՆԵՐ, մաս 1] [ՕՐԻՆԱԿՆԵՐ, մաս 2]