«Սովյալների աչքերում հասունանում է ցասումը։ Մարդկանց հոգիների մեջ լցվում ու հասունանում են ցասման ողկույզները՝ ծանր ողկույզները, և արդեն շուտով դրանք լրիվ կհասունանան»։ «Ցասման ողկույզները», Ջոն Սթեյնբեք

ռեժիսոր՝ Ջոն Ֆորդ
սցենարի հեղինակ՝ Նանելլի Ջոնսոն
օպերատոր՝ Գրեգ Թոլանդ
կոմպոզիտոր` Ալֆրեդ Նյուման
դերերում՝ Հենրի Ֆոնդա, Ջեյն Դարվել, Ջոն Քերադայն, Չառլի Գրեյփվին, Դորիս Բաուդոն
արտադրությունը՝ ԱՄՆ, 1940թ
տևողությունը՝ 2ժ 9ր
«- Մենք ապրում ենք ազատ երկրում:
- Գտնել է պետք այդ ազատությունը: Մեկն ասում էր ինձ. գրպանդ ինչքանով որ լիքն է, այդքան էլ ազատություն ունես»:
Ֆիլմի հերոսները հասարակ գյուղացիներ են, ովքեր Մեծ ճգնաժամի տարիներին, ինչպես շատերը, լքում են իրենց ծննդավայրը՝ աշխատանք գտնելու հույսով։ Նրանք Օկլահոմայից մեկնում են Քալիֆոռնիա, որտեղ, ըստ հայտարարության, աշխատողներ էին պահանջվում։ Տեղից տեղ ուղևորվելով՝ նրանք այդպես էլ չեն կարողանում գտնել լավ աշխատանք և քիչ թե շատ բարեկեցիկ կյանքի հեռանկար։
Գլխավոր հերոսը Թոմ Ջոուդն է, ով վերադարձել է բանտից և միացել իր բազմանդամ ընտանիքին։ Սակայն Մեծ ճգնաժամը, տարածվելով ԱՄՆ-ի ողջ տարածքով, հասել է նաև Ջոուդների ընտանիքին, և չնչին գումարի համար նրանք ստորացուցիչ պայմաններով աշխատում են մեծահարուստների այգիներում...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանված է ըստ Ջոն Սթեյնբեքի համանուն վեպի, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի:
- 1989 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեգիստրում:
- ԽՍՀՄ-ում ֆիլմն արգելվել է մի պարզ պատճառով. նույնիսկ սնանկացած ամերիկյան ֆերմերներն ավելի պատշաճ տեսք ունեին, քան խորհրդային կոլտնտեսականները։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Օսկար» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի և կնոջ լավագույն դերակատարման համար (Ջեյն Դարվել):
- Ամերիկացի կինոքննադատների միության մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար: