Մի պարզ և արդյունավետ հնարքի մասին, որը հաճախ կարելի է տեսնել Կուբրիկի և Սկորսեզեի ֆիլմերում։
Աուդիովիզուալ կոնտրապունկտը կինեմատոգրաֆի ամենատարածված հնարքներից է։ Այն օգնում է ռեժիսորին՝ արտահայտել սեփական տեսակետը, անհրաժեշտ պահերին լարել հանդիսատեսի ուշադրությունը և երբեմն նույնիսկ կատակել։ Այս հնարքը հաճախ կարելի է տեսնել Սթենլի Կուբրիկի և Մարտին Սկորսեզեի աշխատանքներում, իսկ դրա ամենահայտնի կիրառումներից մեկը, թերևս, Դևիդ Ֆինչերի «Մարտական ակումբի» վերջին տեսարանում է․․․
Այս թեմայով ուշադրության է արժանի նաև Գրոնինգենի համալսարանի Արվեստի բաժնի ուսանողներ Նոեմի Լաշանսի և Յանա Զանդերի պատրաստած 12 րոպե տևողությամբ ուշագրավ աուդիովիզուալ էսսեն։