«Ես նման եմ մյուսներին․ ես սիրում եմ մրցանակներ ստանալ, բայց դրանք ինձ չեն դարձնում ավելի երջանիկ»։ Լարս ֆոն Թրիեր
Կաննի կինոփառատոնն ամենահեղինակավորն է խաղարկային ֆիլմերի А կարգի տասնհինգ մրցութային փառատոների շարքում։ Այստեղ տասնամյակների ընթացքում ներկայացել են համաշխարհային կինոարվեստի ամենանշանավոր գործիչները։ Կինոփառատոնի անցկացման գաղափարը ֆրանսիացիները մտահղացել են դեռևս 1938թ-ին՝ ի հակակշիռ Վենետիկի կինոփառատոնի, որն այն ժամանակ կրում էր բացահայտ ֆաշիստական բնույթ՝ գտնվելով բռնապետ Մուսոլինիի անմիջական վերահսկողության ներքո։ Ազատության ստեղծագործ շունչն ի սկզբանե թևածել է Կաննի կինոփառատոնում՝ մագնիսի պես ձգելով կինոռեժիսորներին ու կինոդերասաններին։ Ապացույցներից մեկն էլ այս հիշարժան կադրերն են կինոփառատոնի տարեգրությունից․․․
 |
Ջորջ Քլունի, 2016թ |
 |
Ալեն Ռենե, Ժաննա Մորո, Աննի Դյուպրե, 1974թ |
 |
Անդրե Մորուա, Օլիվիա դը Հևիլենդ, Ռեքս Հարիսոն, 1965թ |
 |
Էնն Բաքսթեր և Օրսոն Ուելս, 1953թ |
 |
Առնոլդ Շվարցենեգեր և Սիլվեսթր Սթալոնե, 1990թ |
 |
Բենիսիո դել Տորո, Էմիլի Բլանթ, Ջոշ Բրոլին, 2015թ |
 |
Բեթ Դևիս, 1963թ |
 |
Շառլոթ Ռեմփլինգ և Թենեսի Ուիլյամս, 1976թ |
 |
Էլիա Կազան, 1972թ |
 |
Ջեք Նիքոլսոն, 1981թ |
 |
Ժան Կոկտո և Ռենե Կլեման, 1954թ |
 |
Քըրք Դուգլաս և Բրիջիտ Բարդո, 1953թ |
 |
Լարս ֆոն Թրիեր, Բյորկ և Կատրին Դընյով, 2000թ |
 |
Մադոննա, 1991թ |
 |
Նատալի Վուդ և Ուորեն Բիթի, 1963թ |
 |
Նիքոլաս Քեյջ, Ալան Փարքեր, Մեթյու Մոդայն, Ալան Մարշալ և Փիթեր Գեբրիել, 1985թ |
 |
Ռաքել Ուելչ, 1966թ |
 |
Ջուդի Ֆոսթեր և Ռոբերտ դե Նիրո, 1976թ |
 |
Ալֆրեդ Հիչքոկ, 1972թ |