«Ամպերից այն կողմ» ֆիլմի նկարահանումների ընթացքում, 1995թ
Կինոաշխարհում սենսացիա առաջացրեց այն լուրը, որ մեծն Անտոնիոնին 13 տարվա լռությունից հետո պատրաստվում է ֆիլմ նկարահանել՝ լինելով կաթվածահար վիճակում և գրեթե չկարողանալով խոսել։ Պրոդյուսերներից ոչ մեկը չէր ցանկանում ֆինանսավորել ֆիլմը, քանի որ երաշխիք չունեին, թե ռեժիսորը կապրի մինչև նկարահանումների ավարտը։ Ռեժիսորին օգնության ձեռք մեկնեց Վիմ Վենդերսը, ով երաշխավորեց, որ ֆիլմն անպայման ավարտին կհասցվի։ Անտոնիոնին 1995թ-ին նկարահանեց իր վերջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ամպերից այն կողմ» դրաման։