ռեժ.` Էլիզաբեթ Կապնիստ, Ֆրանսիա, 2015թ
Օրսոն Ուելսը համաշխարհային կինեմատոգրաֆի ճշմարիտ ադամանդն է, ստեղծագործող-արարչի էտալոն և մի մարդ, ով ընդամենը 24 տարեկան հասակում նորովի հայտնաբերեց կինոյի լեզուն: Այս ֆիլմը մի համառոտ, բայց ինտրիգային ճանապարհորդություն է անհերքելի դասական և կինեմատոգրաֆի գլխավոր հեղափոխական Օրսոն Ուելսի ստեղծագործական լաբորատորիայում` նրա ընկերների և համախոհների հետ միասին: