Դարձեք կարճամետրաժ մոբայլ-ֆիլմերի նորահայտ արվեստի առաջամարտիկը:
- Օգտագործեք Թղթակցի ռեժիմը, եթե անկախ լրագրող եք
- Համագործակցեք վիդեոնախագծերի շուրջ այլ օգտատերերի հետ
- Ստեղծեք ձեր անձնական պրոֆիլը և ցուցադրեք ձեր հմտությունները
- Ներկայացրեք ձեր տեսանյութերը ամենամսյա մրցույթներում, դարձեք հայտնի և շահեք դրամական պարգևներ
VQuick-ի հետ յուրաքանչյուրը վիդեոարտադրող է: VQuick-ն օգտատերերին թույլ է տալիս հավելվածի միջոցով կապվել միմյանց հետ և միասին ստեղծել կարճ մոբայլ-ֆիլմեր՝ ձայնագրելով, մոնտաժելով, փոխանակելով և ժողովելով տարբեր օգտատերերի տեսանյութերն ամբողջ աշխարհից:
VQuick-ը թույլ է տալիս մի քանի հպումով ստեղծել հիանալի տեսանյութեր: Դուք կարող եք խմբագրել և ձևափոխել ձեր և ձեր ընկերների տեսանյութերը, ընտրել կատարյալ սաունդթրեք և ստացված ֆիլմերով կիսվել աշխարհի հետ:
ՄՈԲԱՅԼ ԹՂԹԱԿՑԻ ՌԵԺԻՄ
VQuick-ը նաև կատարյալ գործիք է բոլոր անկախ լրագրողների համար: TechCrunch-ի նյույորքյան ցուցադրության ժամանակ VQuick-ը ներկայացրեց առաջնակարգ Թղթակցի ռեժիմը, որը թույլ է տալիս ձայնագրել տետ-ա-տետ հարցազրույցներ և ռեպորտաժներ դեպքի վայրից՝ կադրերն ընդմիջելով լրագրողի և զրուցակցի, կամ լրագրողի և պատահարի միջև:
ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
Լինելով VQuick-ի համայնքի մասնիկը՝ օգտագործողը կարող է ներկայացնել իր մոբայլ ֆիլմերը VQuick-ի ամենամսյա մրցույթներում և շահել դրամական մրցանակներ ու խրախուսական պարգևներ՝ արդյունքում դառնալով հանրահայտ: Մրցույթներն անցկացվում են տարբեր ժանրերում, իսկ հաղթող են ճանաչվում ամենաշատ ձայներ հավաքած ֆիլմերը:
Հավելվածը հասանելի է և՛ Android, և՛ iOS օպերացիոն համակարգերի համար:

