Ռուբեն Գևորգյանցի ֆիլմը, 2008թ
Ռուբեն Գևորգյանցի ֆիլմի հերոսը Տոնինո Գուերան է, ով ռեժիսորի հետ զրուցում է իր ստեղծագործական ուղու, իր հանճարեղ գործընկերների, Հայաստանի, Փարաջանովի և այն ամենի մասին, ինչն իմաստ է հաղորդում արվեստագետի կյանքին․․․
Ֆիլմը ցուցադրվել է Հռոմի Անկախ Կինոփառատոնում (Իտալիա), «Նիկա» (Ռուսաստան) և «Ուղերձ Մարդուն» (Ռուսաստան) մրցութային կինոփառատոներում, ինչպես նաև մասնակցել է ոչ մրցութային ծրագրերում՝ DocFest (Հունաստան), East Silver (Չեխիա):