«Ձեր սիրո ջերմաստիճանն իջավ զրոյական մակարդակի, իսկ հետո նորից հասավ եռման կետին»։

ռեժիսոր՝ Ֆրանսուա Տրյուֆո
սցենարի հեղինակներ՝ Ֆրանսուա Տրյուֆո, Ժան Գրուո
օպերատոր՝ Ռաուլ Կուտար
կոմպոզիտոր՝ Ժորժ Դելերյու
դերերում՝ Ժաննա Մորո, Օսկար Վերներ, Անրի Սերր, Վաննա Ուրբինո, Բորիս Բասյակ, Աննի Նելսեն
արտադրությունը՝ Ֆրանսիա, 1962թ
տևողությունը՝ 1ժ 44ր
20-րդ դարասկզբին Փարիզում ապրում էին ավստրիացի Ժյուլը և ֆրանսիացի Ջիմը՝ երկու մտերիմ ընկեր։ Նրանք ապրում էին սովորական երիտասարդների կյանքով՝ թափառում էին, զրուցում էին, մարզվում էին, քննարկում էին ծանոթ աղջիկներին։ Վերջիններիս հետ հարաբերություններում ի բնե սենտիմենտալ Ժյուլը պակաս հաջողակ էր, քան Ջիմը, բայց երկուսն էլ հավասարաչափ երազում էին երջանկության մասին։ Այս ներդաշնակ ընկերությունը, թերևս, շատ երկար կշարունակվեր նույն խաղաղ ընթացքով, եթե նրանց երկուսի կյանք չներխուժեր ճակատագրական կին Կատրինը։ Ժյուլն ինքնամոռաց սիրահարվում է Կատրինին և Ջիմին խնդրում է չխանգարել իր սիրավեպին։ Բայց նման հանգուցալուծումը չափից դուրս պարզ կլիներ։ Կատրինը երկու տղաների հետ իրեն պահում է այնպես, ասես իր կրծքի տակ միանգամից երկու սիրտ է բաբախում, և այդ սրտերից մեկը պատկանում է Ժյուլին, մյուսը՝ Ջիմին։ Թվում է՝ այս սիրային եռանկյունուց չկա ելք․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է Անրի-Պիեռ Ռոշեի համանուն կիսաինքնակենսագրական վեպի մոտիվներով։
- Լեգենդար կինոկոմպոզիտոր Ժորժ Դելերյուի՝ այս ֆիլմի համար գրած երաժշտությունը TIME ամսագրի կողմից ընդգրկվել է կինեմատոգրաֆի պատմության 10 լավագույն կինոերաժշտական աշխատանքների ցանկում։
- Իտալական «Արծաթե ժապավեն» մրցանակ Ֆրանսուա Տրյուֆոյին՝ որպես լավագույն արտասահմանյան ռեժիսորի։
- Արգենտինական Մար դել Պլատա միջազգային կինոփառատոնի մրցանակ Ֆրանսուա Տրյուֆոյին՝ լավագույն ռեժիսուրայի համար։
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ