Ակիրա Կուրոսավայի 100 ամենասիրելի ֆիլմերը


«Ես համարում եմ, որ իմ բոլոր ֆիլմերն ունեն մեկ ընդհանուր թեմա: Եվ եթե մտածենք, թերևս, այդ միակ թեման իրականում հետևյալ հարցն է՝ ինչո՞ւ մարդիկ չեն կարող միասին ավելի երջանիկ լինել»: Ակիրա Կուրոսավա

1998թ-ին, մահվանից որոշ ժամանակ առաջ, ճապոնացի ականավոր կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավան իր դստեր՝ Կազուկոյի հետ զրույցի ժամանակ պատմել է իր սիրելի ֆիլմերի մասին: Ռեժիսորը ներկայացրել է 100 ֆիլմից բաղկացած մի ցանկ, որը կազմված էր «յուրաքանչյուր ռեժիսորից՝ մեկ ֆիլմ» սկզբունքով: Ֆիլմերը դասավորված են քրոնոլոգիական հերթականությամբ. ցանկը սկսվում է ամերիկյան կինեմատոգրաֆի հայրերից մեկի՝ Դևիդ Ուորք Գրիֆիթի «Փշրված բողբոջներ» ֆիլմով և ավարտվում Կուրոսավայի հայրենակցի՝ Տակեշի Կիտանոյի «Հրավառությամբ»: Կուրոսավայի ցանկը հրապարակվել է նրա մահից հետո՝ 1999թ-ին, ռեժիսորի «Երազը հանճար է» (A Dream is a Genius) գրքում:

1. Փշրված բողբոջներ (Broken Blossoms or The Yellow Man and the Girl)
ռեժ.՝ Դևիդ Ուորք Գրիֆիթ, ԱՄՆ, 1919թ

2. Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը (Das Cabinet Des Dr. Caligari
ռեժ.՝ Ռոբերտ Վինե, Գերմանիա, 1920թ

3. Դոկտոր Մաբուզե, խաղամոլը (Dr. Mabuse, der Spieler - Ein Bild der Zeit
ռեժ.՝ Ֆրից Լանգ, Գերմանիա, 1922թ

4. Ոսկու տենդ (The Gold Rush
ռեժ.՝ Չառլզ Չապլին, ԱՄՆ, 1925թ
«Չապլինը նաև շատ տաղանդավոր դերասան էր։ Երևի գիտեք, որ կատակերգություններ ստեղծելն ամենից դժվարն է։ Շատ ավելի հեշտ է հանդիսատեսին լացացնելը։ Նա, անշուշտ, շնորհալի ռեժիսոր էր, լավ երաժիշտ։ Կարծում եմ՝ նա այնքան տաղանդաշատ էր, որ ինքն էլ չգիտեր՝ ինչ անել սեփական տաղանդների հետ։ Դե, Բիթ Տակեշին (Կիտանոյի բեմական կեղծանունը․- Kinoversus) փոքր-ինչ նրան է հիշեցնում»:

5. Աշերների տան անկումը (La chute de la maison Usher
ռեժ.՝ Ժան Էպշտեյն, Ֆրանսիա, ԱՄՆ, 1928թ

6. Անդալուզյան շունը (Un chien andalou
ռեժ.՝ Լուիս Բունյուել, Ֆրանսիա, 1929թ

7. Մարոկկո (Morocco
ռեժ.՝ Ջոզեֆ ֆոն Շթերնբերգ, ԱՄՆ, 1930թ

8. Զվարճալի կոնգրեսը (Der Kongreß tanzt
ռեժ.՝ Էրիկ Չարրել, Գերմանիա, 1931թ

9. Երեքգրոշանոց օպերա (Die 3 Groschen-Oper
ռեժ.՝ Գեորգ Վիլհելմ Պաբստ, Գերմանիա, 1931թ
«Ես մեծ սիրով կէկրանավորեի «Երեքգրոշանոց օպերան»։ Իրականում շատերին է դա հաջողվել, այդպես չէ՞։ Բայց Պաբստը, միանշանակ, լավագույնն է։ Մեծ ֆիլմ է, իմ կարծիքով»:

10. Երգս սավառնում է աղոթքի պես (Leise flehen meine Lieder
ռեժ.՝ Վիլլի Ֆորստ, Ավստրիա, Գերմանիա, 1933թ

11. Վտիտ մարդը (The Thin Man
ռեժ.՝ Վ.Ս. Վան Դայկ, ԱՄՆ, 1934թ

12. Հարևանուհի Յաե Տյանը (Tonari no Yae-chan)
ռեժ.՝ Յասուձիրո Սիմաձու, Ճապոնիա, 1934թ

13. Տանգե Սաձենը թույլ է. կճուճը մեկ միլիոն ռյո արժե
(Tange Sazen yowa: Hyakuman ryo no tsubo)
ռեժ.՝ Սադաո Յամանակա, Ճապոնիա, 1935թ

14. Ականիսի Կակիտա (Akanishi Kakita)
ռեժ.՝ Մանսակու Իտամի, Ճապոնիա, 1936թ

15. Մեծ պատրանք (La grande illusion
ռեժ.՝ Ժան Ռենուար, Ֆրանսիա, 1937թ

16. Սթելլա Դալաս (Stella Dallas
ռեժ.՝ Քինգ Վիդոր, ԱՄՆ, 1937թ

17. Երկար սիրային նամակ (Lessons in Essay
ռեժ.՝ Յուձո Յամամոտո, Ճապոնիա, 1938թ

18. Հողը (Tsuchi
ռեժ.՝ Տոմու Ուտիդա, Ճապոնիա, 1939թ

19. Նինոչկա (Ninotchka
ռեժ.՝ Էռնստ Լյուբիչ, ԱՄՆ, 1939թ

20. Իվան Ահեղ; Իվան Ահեղ. Ասք երկրորդ
ռեժ.՝ Սերգեյ Էյզենշտեյն, ԽՍՀՄ, 1944-45թթ
«Ծանոթներիցս մեկը, ով «Ռասյոմոնն» ուղարկել էր Վենետիկի կինոփառատոնի մրցույթին, և ում ես խորապես երախտապարտ եմ դրա համար, մի անգամ ինձ խորհուրդ տվեց դիտել «Իվան Ահեղ» ֆիլմում տոնակատարության գունավոր տեսարանը։ Նա ինձ ասաց, որ ես էլ պետք է գունավոր ֆիլմեր նկարահանեմ։ Այսպիսով, ես դիտեցի ու մնացի հիացած։ Դե, իսկ հետո, ես գույնն առաջին անգամ օգտագործեցի «Տրամվայի անիվների ձայնի ներքո» ֆիլմում, իսկ «Ռազմիկի ստվերում» արդեն ես գույնի հետ վարվեցի ինչպես հարկն է։ Կուզենայի, որ ծանոթս, ով արդեն մահացել էր, տեսներ այդ ֆիլմը։ Ուիլյամ Ուայլերը հետո ասաց․ «Նա կգա Ձեր ֆիլմի ցուցադրությանը, նա դրախտից կիջնի Կանն»։ Մինչ այդ ես սովորաբար խուսափում էի կինոփառատոներից, բայց այդ օրվանից ես սկսեցի գոնե Կաննի կինոփառատոնը բաց չթողնել»։

21. Իմ թանկագին Կլեմենտին (My Darling Clementine
ռեժ.՝ Ջոն Ֆորդ, ԱՄՆ, 1946թ

22. Այս հրաշալի կյանքը (It's a Wonderful Life
ռեժ.՝ Ֆրենկ Կապրա, ԱՄՆ, 1946թ

23. Խոր քուն (The Big Sleep
ռեժ.՝ Հովարդ Հոուքս, ԱՄՆ, 1946թ

24. Հեծանիվներ գողացողները (Ladri di biciclette
ռեժ.՝ Վիտորիո դե Սիկա, Իտալիա, 1948թ
«Տխուր պատմություն է, այդպես չէ՞։ Այս ֆիլմում ամեն ինչ, այդ թվում՝ «գույները», նորից ու նորից ստիպում են ինձ տանջվել։ Սա նեոռեալիզմի իսկական նմուշ է։ Հիասքանչ մի ֆիլմ, որն ազդարարեց մի նոր կինեմատոգրաֆիական ոճ»։

25. Երկնագույն լեռներ (Aoi sanmyaku
ռեժ.՝ Տադասի Իմաի, Ճապոնիա, 1949թ

26. Երրորդ մարդը (The Third Man
ռեժ.՝ Քերոլ Ռիդ, Մեծ Բրիտանիա, 1949թ
«Նա պատշաճ ձևով նկարահանեց այս չափազանց բարդ պատմությունը։ Այս ֆիլմում հիասքանչ է օպերատորական աշխատանքը, որից ես շատ բան սովորեցի։ Սա առաջին կարգի ֆիլմ է, որը մինչև օրս էլ կարող է հաճույք պատճառել։ Նրա «Խաղից դուրս մնացածը» նույնպես փայլուն գործ է։ Այս ռեժիսորը շատ հմուտ վարպետ է՝ վավերագրողի ոճով»։

27. Ուշ գարուն (Banshun
ռեժ.՝ Յասուձիրո Օձու, Ճապոնիա, 1949թ
«Նրա տեսախցիկի առանձնահատուկ աշխատանքը փոխառվել է արտասահմանյան շատ ռեժիսորների կողմից․ ի վերջո, շատերն են դիտել և դիտում Օձուի ֆիլմերը, ճի՞շտ է։ Դա լավ է։ Իրականում շատ բան կարելի է սովորել նրա ֆիլմերից։ Ճապոնացի երիտասարդ և հեռանկարային ռեժիսորները պետք է շատ դիտեն Օձուի ֆիլմերը։ Է՛հ, ինչ լավն էին այն ժամանակները, երբ և՛ պարոն Օձուն, և՛ պարոն Նարուսեն, և՛ պարոն Միձոգուտին ֆիլմեր էին նկարահանում»։

28. Օրփեոս (Orphée
ռեժ.՝ Ժան Կոկտո, Ֆրանսիա, 1950թ
«Ժան Կոկտոն նախևառաջ պոետ էր, այդպես չէ՞։ Ուստիև՝ նրա ֆիլմը կարծես պոեմ լինի։ Մահը, գերանդին ձեռքին, հայտնվում է մոտոցիկլ նստած։ Ֆանտաստի՛կ մոտեցում է։ Նրա յուրահատուկ էսթետիկան շատ հետաքրքիր է»։

29. Կարմենը վերադառնում է տուն (Karumen kokyo ni kaeru
ռեժ.՝ Կեյսուկե Կինոսիտա, Ճապոնիա, 1951թ

30. «Ցանկություն» տրամվայը (A Streetcar Named Desire
ռեժ.՝ Էլիա Կազան, ԱՄՆ, 1951թ

31. Թերեզ Ռաքեն (Thérèse Raquin
ռեժ.՝ Մարսել Կառնե, Ֆրանսիա, Իտալիա, 1953թ

32. Կուրտիզանուհի Օհարուի կյանքը (Saikaku ichidai onna
ռեժ.՝ Կենձի Միձոգուտի, Ճապոնիա, 1952թ
«Մենք հաճախ էինք կատակում․ «Պարոն Միձոգուտին երևի ահավոր դառը տանջանքների է ենթարկվել կանանց կողմից»։ Ես երբեք չէի կարողանա պատկերել կնոջը ԱՅԴ տեսանկյունից։ Իրականում մարմնովս դող անցավ։ Անհավանական ֆիլմ է, անհավանական պատկերներով և երկար տեսարաններով։ Ես շատ բան եմ սովորել Միձո-սանից»։

33. Ճանապարհորդություն դեպի Իտալիա (Viaggio in Italia
ռեժ.՝ Ռոբերտո Ռոսելինի, Իտալիա, Ֆրանսիա, 1954թ

34. Գոձիլա (Gojira
ռեժ.՝ Իսիրո Հոնդա, Ճապոնիա, 1954թ
«Պարոն Հոնդան իսկապես մեծ և բարի ընկեր էր։ Պատկերացրեք՝ ինչ կանեին մարդիկ, եթե Գոձիլայի պես մի հրեշ հայտնվեր։ Որպես կանոն՝ բոլորը կմոռանային, կհրաժարվեին իրենց պարտականություններից և պարզապես փախուստի կդիմեին, այդպես չէ՞։ Բայց այս ֆիլմի հերոսը պատրաստակամորեն և անկեղծությամբ առաջնորդում է մարդկանց։ Սա բնորոշ է պարոն Հոնդային։ Դա ինձ դուր է գալիս։ Այո, նա իմ լավագույն ընկերն էր։ Ինչպես գիտեք, ես շատ համառ և պահանջկոտ մարդ եմ։ Այնուամենայնիվ, ես երբեք նրա հետ որևէ խնդիր չեմ ունեցել ՆՐԱ՝ լավ անհատականություն լինելու շնորհիվ»։

35. Ճանապարհ (La strada
ռեժ.՝ Ֆեդերիկո Ֆելինի, Իտալիա, 1954թ
«Ֆելինիի կինեմատոգրաֆիական արվեստը հոյակապ է։ Այն ինքնին «մաքուր արվեստ» է։ Մեր օրերում ոչ ոք այլևս չունի այդպիսի յուրահատուկ տաղանդ․․․ Նրա ֆիլմերում կարելի է զգալ, այսպես ասած, էքզիստենցիալ ուժ, որը շատ հզոր ազդեցություն է թողնում։ Դե, ես նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ, բայց նա այնքան ամոթխած էր, որ ինձ հետ իր ֆիլմերի մասին չէր խոսում»։

36. Լողացող ամպեր (Ukigumo
ռեժ.՝ Միկիո Նարուսե, Ճապոնիա, 1954թ

37. Ճանապարհի երգը (Pather Panchali
ռեժ.՝ Սաթյաջիտ Ռայ, Հնդկաստան, 1955թ

38. Երկարոտն հայրիկը (Daddy Long Legs
ռեժ.՝ Ժան Նեգուլեսկո, ԱՄՆ, 1955թ

39. Հպարտները (The Proud Ones
ռեժ.՝ Ռոբերտ Դ. Ուեբ, ԱՄՆ, 1956թ

40. Արևը սյոգունատի վերջին օրերին (Bakumatsu taiyôden)
ռեժ.՝ Յուձո Կավասիմա, Ճապոնիա, 1957թ

41. Երիտասարդ առյուծները (The Young Lions
ռեժ.՝ Էդվարդ Դմիտրիկ, ԱՄՆ, 1958թ

42. Զարմիկները (Les cousins
ռեժ.՝ Կլոդ Շաբրոլ, Ֆրանսիա, 1959թ
«Սա փոքր-ինչ տարօրինակ կինոնկար է՝ նկարահանված հոռետեսական տեսանկյունից։ Նա շատ հմուտ ռեժիսոր է, նրա «Արյունակցական կապերը» Էդ ՄըքԲեյնի նովելների լավագույն էկրանավորումներից է»։

43. Չորս հարյուր հարված (Les quatre cents coups
ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո, Ֆրանսիա, 1959թ
«Տրյուֆոյի այս ֆիլմը փայլուն գործ է, համաձայն չե՞ք։ Նա երեխաներին օգնեց խաղալ շատ համոզիչ կերպով։ Այն ժամանակ ես չթաքցրի հիացմունքս, բայց թողարկվելուց հետո ֆիլմի պրեմիերան դժվարություններ ունեցավ։ Կարծում եմ, դա պայմանավորված էր  Ճապոնիայում ֆիլմի վերնագրի անճոռնի թարգմանությամբ՝ «Մեծահասակները չեն հասկանում մեզ՝ երեխաներիս»։

44. Վերջին շնչում (À bout de souffle
ռեժ.՝ Ժան-Լյուկ Գոդար, Ֆրանսիա, 1959թ
«Նա շատ բեղմնավոր կինոգործիչ է։ Նա ցուցադրում է իր տաղանդը սեփական ֆիլմերի հարատև բարձր որակի մեջ։ Երբ ես տեսա «Վերջին շնչում» ֆիլմը, այն շատ թարմ էր դիտվում, այսօր այն կարող է այդքան թարմ չթվալ, մինչդեռ շատերն են կրկնօրինակել նրա ոճը, ինչպես, օրինակ, Ամերիկյան նոր կինոյի ներկայացուցիչները։ Բայց ես կցանկանայի ընդգծել, որ նրանք իրենց սեփական փորձարկումներն էլ պետք է անեն, այլապես կինոն այլևս առաջ չի շարժվի»։

45. Բեն-Հուր (Ben-Hur
ռեժ.՝ Ուիլյամ Ուայլեր, ԱՄՆ, 1959թ

46. Կրտսեր եղբայրը (Otôto
ռեժ.՝ Կոն Իտիկավա, Ճապոնիա, 1960թ

47. Այդքան երկար բացակայություն (Une aussi longue absence
ռեժ.՝ Անրի Կոլպի, Ֆրանսիա, Իտալիա, 1961թ

48. Թռիչք օդապարիկով (Le voyage en ballon
ռեժ.՝ Ալբեր Լամորիս, Ֆրանսիա, 1961թ

49. Վառ արևի տակ (Plein soleil
ռեժ.՝ Ռենե Կլեման, Ֆրանսիա, Իտալիա, 1960թ
«Այս ֆիլմը շատ հեշտ է ընկալվում, այն տիպիկ «կինո» է։ Ֆիլմեր դիտելը կարելի է սկսել հենց այս ֆիլմից, ճիշտ չե՞մ ասում։ Հեշտությամբ կարելի է տեսնել, թե ինչ է զգում հերոսը։ Ֆիլմի ավարտը, որը շատ խելամիտ տեմպով է ընթանում, նույնպես փայլուն է»։

50. Զազին մետրոյում (Zazie dans le métro
ռեժ.՝ Լուի Մալ, Ֆրանսիա, Իտալիա, 1960թ
«Սա ես չափազանց նուրբ ֆիլմ եմ համարում։ Սուլոցով հնչող երաժշտության ներքո՝ պատմությունը պատկերված է հերոսուհիներից մեկի երեխայի աչքերով։ Այս ռեժիսորը, իրականում, երեխաներին շատ ճարպկորեն է օգտագործում։ Նույնն է անում նաև «Ցտեսություն, երեխաներ» ֆիլմում»։

51. Անցյալ տարի Մարիենբադում (L'année dernière à Marienbad
ռեժ.՝ Ալեն Ռենե, Ֆրանսիա, Իտալիա, 1961թ
«Նա «Նոր ալիքի» առաջամարտիկն է։ Այս կինոնկարը Ռոբ-Գրիեի վեպի էկրանավորումն է։ Այն մեծ բանավեճերի առիթ հանդիսացավ։ Այս ֆիլմը հեշտ չի ընկալվում, այստեղ տարբեր հակադիր հասկացություններ են ներկայացվում, ինչպես, օրինակ, «ներկան ընդդեմ ապագայի», «իրականն ընդդեմ անիրականի»։ Բայց ֆիլմի արտահայտչական միջոցները մեծապես խթանեցին իմ հետաքրքրությունը»:

52. Ի՞նչ է պատահել Բեյբի Ջեյնին (What Ever Happened to Baby Jane?
ռեժ.՝ Ռոբերտ Օլդրիչ, ԱՄՆ, 1962թ

53. Լոուրենս Արաբացին (Lawrence of Arabia
ռեժ.՝ Դևիդ Լին, Մեծ Բրիտանիա, 1962թ

54. Մեղեդին նկուղից (Melodie en sous-sol
ռեժ.՝ Անրի Վերնոյ, Ֆրանսիա, Իտալիա, 1963թ

55. Թռչունները (The Birds
ռեժ.՝ Ալֆրեդ Հիչքոկ, ԱՄՆ, 1963թ

56. Կարմիր անապատ (Il Deserto Rosso
ռեժ.՝ Միքելանջելո Անտոնիոնի, Իտալիա, Ֆրանսիա, 1964թ
«Մի անգամ, Հնդկական ֆիլմերի փառատոնի ժամանակ, նրա հետ միասին փիղ հեծնեցինք։ Լրագրողները խառնվեցին իրար․ «Երկու լուրջ ռեժիսորներ միասին նստել են փղի վրա»։ Բայց մենք բացարձակապես լուրջ չենք։ Լրագրողները հետևում են մեզ միայն այն պահերին, երբ մենք զայրացած ենք, և համակերպվում են դրա հետ։ «Արդար չէ»,- ասացինք մենք իրար։ Իրականում ինչպե՞ս կարող ենք մենք ՄԻՇՏ զայրացած լինել։ Իսկ ինչ վերաբերում է այս ֆիլմին, ապա այստեղ ալ կարմիր սենյակը շատ տպավորիչ է օգտագործված, և դրանում հստակորեն երևում է Անտոնիոնիի տաղանդը»:

57. Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից (Who’s Afraid of Virginia Woolf?
ռեժ.՝ Մայք Նիքոլս, ԱՄՆ, 1966թ

58. Բոնի և Քլայդ (Bonnie and Clyde
ռեժ.՝ Արթուր Փեն, ԱՄՆ, 1967թ

59. Կեսգիշերային տապ (In the Heat of the Night
ռեժ.՝ Նորման Ջուիսոն, ԱՄՆ, 1967թ

60. Թեթև հեծելազորի գրոհը (The Charge of the Light Brigade
ռեժ.՝ Թոնի Ռիչարդսոն, Մեծ Բրիտանիա, 1968թ

61. Կեսգիշերային քովբոյը (Midnight Cowboy
ռեժ.՝ Ջոն Շլեզինգեր, ԱՄՆ, 1969թ

62. Ռազմադաշտային հոսպիտալ (MASH
ռեժ.՝ Ռոբերտ Օլթմեն, ԱՄՆ, 1969թ

63. Ջոնին վերցրեց զենքը (Johnny Got His Gun
ռեժ.՝ Դալթոն Թրամբո, ԱՄՆ, 1971թ

64. Ֆրանսիական կապավորը (The French Connection
ռեժ.՝ Ուիլյամ Ֆրիդկին, ԱՄՆ, 1971թ

65. Փեթակի ոգին (El espíritu de la colmena
ռեժ.՝ Վիկտոր Էրիսե, Իսպանիա, 1973թ
«Առաջին հայացքից սա մի պարզ առակ է, բայց իրականում՝ մի զարմանահրաշ, չափազանց ահարկու պատմություն․ երեխաների հանդեպ դաժանությունը վարպետորեն է պատկերված։ Ու երեխաներն էլ շատ լավ են խաղում։ Լուսավորությունը և օպերատորական աշխատանքը հիանալի են։ Ընտիր ֆիլմ է»։

66. Սոլյարիս
ռեժ.՝ Անդրեյ Տարկովսկի, ԽՍՀՄ, 1972թ
«Մենք շատ լավ ընկերներ էինք։ Նա կարծես իմ կրտսեր եղբայրը լիներ։ Մի անգամ Կինոյի տանը մենք հարբել էինք ու երգում էինք «Յոթ սամուրայների» երաժշտությունը։ Ջրի արտահայտչականությունը, այն ձևը, որով ջուրը պատկերված է Տարկովսկու ֆիլմերում, շատ բնորոշ է իրեն... Այս ֆիլմն ինձ ստիպում է տենչալ երկիր վերադառնալու մասին»։

67. Շնագայլի օրը (The Day of the Jackal
ռեժ.՝ Ֆրեդ Ցինեման, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, 1973թ

68. Ընտանեկան դիմանկար ինտերիերում (Gruppo di famiglia in un interno
ռեժ.՝ Լուկինո Վիսկոնտի, Իտալիա, Ֆրանսիա, 1974թ

69. Կնքահայրը. Մաս 2 (The Godfather: Part II
ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, ԱՄՆ, 1974թ

70. Հասարակաց տուն №8 (Sandakan hachibanshokan bohkyo
ռեժ.՝ Կեյ Կումաի, Ճապոնիա, 1974թ

71. Թռիչք կկվի բնի վրայով (One Flew Over the Cuckoo’s Nest
ռեժ.՝ Միլոշ Ֆորման, ԱՄՆ, 1975թ

72. Կոմեդիանտները (O thiasos)
ռեժ.՝ Թեո Անգելոպուլոս, Հունաստան, 1975թ

73. Բարրի Լինդոն (Barry Lyndon
ռեժ.՝ Սթենլի Կուբրիկ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 1975թ

74. Երկրի օրորոցայինը (Daichi no komoriuta)
ռեժ.՝ Յասուձո Մասումուրա, Ճապոնիա, 1976թ

75. Էննի Հոլ (Annie Hall
ռեժ.՝ Վուդի Ալեն, ԱՄՆ, 1977թ

76. Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար
ռեժ.՝ Նիկիտա Միխալկով, ԽՍՀՄ, 1976թ

77. Հայր տերը (Padre Padrone
ռեժ.՝ Պաոլո և Վիտորիո Տավիանիներ, Իտալիա, 1977թ

78. Գլորիա (Gloria
ռեժ.՝ Ջոն Կասավետիս, ԱՄՆ, 1980թ

79. Հեռավոր լեռների կանչը (Harukanaru yama no yobigoe
ռեժ.՝ Յոձի Յամադա, Ճապոնիա, 1980թ

80. Տրավիատա (La Traviata
ռեժ.՝ Ֆրանկո Ձեֆիրելլի, Իտալիա, 1982թ

81. Ֆանի և Ալեքսանդր (Fanny och Alexander
ռեժ.՝ Ինգմար Բերգման, Շվեդիա, 1982թ
«Սա երկար ֆիլմ է, մի ամբողջ գիշեր է տևում։ Իհարկե, տեսախցիկն ու նկարչական աշխատանքը փայլուն կերպով են փոխանցում յուրահատուկ գույները։ Բայց, նախևառաջ, շատ հետաքրքիր են այն փոքրիկ էպիզոդները, որոնք թույլ են տալիս երևակայել, թե ինչ միջավայրում է անցել Բերգմանի մանկությունը։ Սիրում եմ նաև նրա «Մորու բացատն» ու «Աղջկական աղբյուրը»։

82. Ֆիցկարալդո (Fitzcarraldo
ռեժ.՝ Վերներ Հերցոգ, Գերմանիա, Պերու, 1982թ

83. Կատակերգության արքան (The King of Comedy
ռեժ.՝ Մարտին Սկորսեզե, ԱՄՆ, 1982թ

84. Երջանիկ Սուրբ Ծնունդ, միսթր Լոուրենս
(Merry Christmas Mr. Lawrence
ռեժ.՝ Նագիսա Օսիմա,
Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Նոր Զելանդիա, 1982թ

85. Մահվան դաշտերը (The Killing Fields
ռեժ.՝ Ռոլանդ Ժոֆե, Մեծ Բրիտանիա, 1984թ

86. Ավելի տարօրինակ, քան դրախտում (Stranger Than Paradise
ռեժ.՝ Ջիմ Ջարմուշ, ԱՄՆ, Գերմանիա, 1984թ

87. Ամառը պապիկի մոտ (Dongdong de Jiaqi
ռեժ.՝ Հոու Սյաո-ՍյանԹայվան, Հոնկոնգ, 1984թ

88. Փարիզ, Տեխաս (Paris, Texas) ռեժ.՝ Վիմ Վենդերս,
Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 1984թ
«Երբ Ճապոնիայում տեղի ունեցավ «Օգոստոսյան ռապսոդիայի» պրեմիերան, մենք զրուցեցինք։ Նա մոռացավ, որ դա հարցազրույց էր մի ամսագրի համար, և սկսեց ինձ հարցեր տալ գործնական, տեխնիկական թեմաներով․ «Պարոն Կուրոսավա, Ձեր ֆիլմերում անձրևը շատ գեղեցիկ է ստացվում։ Ինչպե՞ս եք դա անում»։ Եվ այդպես շարունակ․․․ Անկեղծ ասած՝ ինձ համար էլ նման քննարկումներն ավելի սպասված են, ուստիև՝ մենք շարունակեցինք։ Բայց խմբագիրները շփոթության մեջ էին»։

89. Վկան (Witness
ռեժ.՝ Փիթեր Ուիր, ԱՄՆ, 1985թ

90. Ուղևորություն դեպի Բաունթիֆուլ (The Trip to Bountiful
ռեժ.՝ Փիթեր Մասթերսոն, ԱՄՆ, 1985թ

91. Հայրիկը գործուղման մեջ է (Otac na sluzbenom putu
ռեժ.՝ Էմիր Կուստուրիցա, Հարավսլավիա, 1985թ

92. Մեռածները (The Dead
ռեժ.՝ Ջոն Հյուսթոն, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, ԱՄՆ, 1987թ

93. Որտե՞ղ է ընկերոջ տունը (Khane-ye doust kodjast?
ռեժ.՝ Աբաս Քիարոսթամի, Իրան, 1987թ

94. «Բաղդադ» սրճարանը (Out of Rosenheim
ռեժ.՝ Փերսի Ադլոն, Գերմանիա, ԱՄՆ, 1987թ

95. Օգոստոսյան կետաձկները (The Whales of August
ռեժ.՝ Լինդսեյ Անդերսոն, ԱՄՆ, 1987թ

96. Պարապ ընթացք (Running on Empty
ռեժ.՝ Սիդնի Լյումետ, ԱՄՆ, 1988թ

97. Իմ հարևան Տոտորոն (Tonari no Totoro
ռեժ.՝ Հայաո Միյաձակի, Ճապոնիա, 1988թ

98. Ընկերները (A un
ռեժ.՝ Յասուո Ֆուրուհատա, Ճապոնիա, 1989թ

99. Հմայիչ չարաճճին (La Belle Noiseuse
ռեժ.՝ Ժակ Ռիվետ, Ֆրանսիա, Շվեյցարիա, 1991թ

100. Հրավառություն (Hana-bi
ռեժ.՝ Տակեշի Կիտանո, Ճապոնիա, 1997թ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Սոսե» կինոփառատոն «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Ջ․ Պակուլա Ալան Փարքեր Ալբեր Ռեմի Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմեն Հովհաննիսյան Արմեն Ջիգարխանյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բյորկ Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդմոնդ Քեոսայան Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Լեո Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Իննա Սահակյան Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինդսեյ Անդերսոն Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրայր Խաչատրյան Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մալքոլմ ՄըքԴաուել Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Մորգան Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջանկառլո Ջանինի Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռեդֆորդ Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Ակիրա Կուրոսավայի 100 ամենասիրելի ֆիլմերը
Ակիրա Կուրոսավայի 100 ամենասիրելի ֆիլմերը
«Ես համարում եմ, որ իմ բոլոր ֆիլմերն ունեն մեկ ընդհանուր թեմա: Եվ եթե մտածենք, թերևս, այդ միակ թեման իրականում հետևյալ հարցն է՝ ինչո՞ւ մարդիկ չեն կարող միասին ավելի երջանիկ լինել»: Ակիրա Կուրոսավա
https://4.bp.blogspot.com/-4c1iUxK-PtQ/WWEg-8ONPqI/AAAAAAAAPNk/Ie19wGCmmpcC-iXMDoo_Sk-4Rra3ORR8gCLcBGAs/s640/kurosawa-sireli-filmer.jpg
https://4.bp.blogspot.com/-4c1iUxK-PtQ/WWEg-8ONPqI/AAAAAAAAPNk/Ie19wGCmmpcC-iXMDoo_Sk-4Rra3ORR8gCLcBGAs/s72-c/kurosawa-sireli-filmer.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/07/kurosava-filmeri-cank.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/07/kurosava-filmeri-cank.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy