«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի արդեն 3-րդ անգամ։
![]() |
ֆրանսիացի նշանավոր կինովավերագրող Ժան Ռուշը, ում ֆիլմով բացվելու է փառատոնը |
Փառատոնին մասնակցության հայտ էր ուղարկել շուրջ 1650 ֆիլմի հեղինակ՝ մոտ 100 երկրից: Թեպետ փառատոնի ուշադրության կենտրոնում ազգագրական և մարդաբանական բովանդակությամբ ֆիլմերն են, այն դիմորդների առաջ չի դնում խիստ ժանրային սահմանափակումներ: Դրա շնորհիվ է, որ այս տարի «Ծիրանի ծառի» պաշտոնական ծրագրում ներառված են ինչպես ավելի ավանդական ազգագրական վավերագրություններ, որոնք չափազանց հետաքրքրաշարժ կերպով ներկայացնում են տարատեսակ մեծ ու փոքր ժողովուրդների կամ համայնքների կյանքն ու կենցաղը, այնպես էլ փորձարարական ֆիլմեր, որոնք ինքնարտահայտման յուրօրինակ ձևերի են դիմում:
Հոկտեմբերի 1-5-ը «Մոսկվա» կինոթատրոնում և Ուջանում ցուցադրվելիք ֆիլմերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Շուտով փառատոնը կհրապարակի նաև ցուցադրությունների ժամանակացույցը: