«Գնացի ֆիլմ դիտելու։ Արտասվեցի։ Բացառիկ զվարճանք է․․․»,- գրել է Ֆրանց Կաֆկան իր օրագրերից մեկում։
«Ֆրանց Կաֆկայի դիմանկարը», Էնդի Ուորհոլ |
Կաֆկան 1901-1924թթ |
Մաքս Բրոդ |
Էկրանավորումների տարեգրությունից
1960-ականներ
1․«Դատավարություն»
1962թ, ռեժ․՝ Օրսոն Ուելս
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա
տևողությունը՝ 1ժ 59ր
դերերում՝ Էնթոնի Փերքինս, Օրսոն Ուելս, Ռոմի Շնայդեր, Ժաննա Մորո
մրցանակները՝ Ֆրանսիայի կինոքննադատների միության մրցանակ
մեջբերումը՝ «Դու չափից դուրս շատ ես փնտրում այլոց օգնությունը։ Մի՞թե չես նկատում, որ այդ օգնությունն իսկական չէ»։
2․«Դղյակը»
1968թ, ռեժ․՝ Ռուդոլֆ Նոլթե
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Գերմանիա
տևողությունը՝ 1ժ 33ր
դերերում՝ Մաքսիմիլիան Շելլ, Կորդուլա Տրանտով, Ֆրիդրիխ Մաուրեր
մրցանակները՝ Գերմանիայի կինոմրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն ձևավորման համար
մեջբերումը՝ «Չէ՞ որ դու ուրիշ ոչինչ չունես՝ բացի այդ վերջին, խղճուկ, գրեթե գոյություն չունեցող հույսից»։
1970-ականներ
1․«Ուղղիչ գաղութում»
1970թ, ռեժ․՝ Ռաուլ Ռուիս
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
արտադրությունը՝ Չիլի
տևողությունը՝ 1ժ 15ր
դերերում՝ Լուիս Ալարկոն, Մոնիկա Էչևերիա, Անիբալ Ռեյնա
մեջբերումը՝ «Մեղավորությունը միշտ անհերքելի է»։
2․«Կերպարանափոխություն»
1975թ, ռեժ․՝ Յան Նեմեց
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վիպակի
արտադրությունը՝ Գերմանիա
տևողությունը՝ 55ր
դերերում՝ Հայնց Բենենտ, Զդենկա Պրոխազկովա, Էդվիգ Պիեռ
մեջբերումը՝ «Նա չմոռացավ երբեմն-երբեմն հիշեցնել իրեն, որ շատ ավելի գերադասելի է ամեն ինչ հանգիստ, անվրդով կշռադատելը, քան հուսահատ որոշումներ ընդունելը»:
3․«Միսթր Զամզայի կերպարանափոխությունը»
1978թ, Քերոլին Լիֆ
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վիպակի, մուլտֆիլմ
արտադրությունը՝ Կանադա
տևողությունը՝ 10ր
մրցանակները՝ կինոքննադատների մրցանակ Ֆրանսիայի Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում, Գրան-պրի մրցանակ Լեհաստանի միջազգային կինոփառատոնում, մրցանակներ ԱՄՆ-ի, Կանադայի, Հոնկոնգի միջազգային կինոփառատոներում
մեջբերումը՝ «Մշտափոփոխ, կարճատև ծանոթությունները երբեք սրտագին չեն դառնում»:
1980-ականներ
1․«Դասակարգային հարաբերություններ»
1984թ, ռեժ․-ներ՝ Դանիել Յուե, Ժան-Մարի Շտրաուբ
նկարահանվել է ըստ Կաֆկայի «Ամերիկա» («Անհետ կորածը») վեպի
արտադրությունը՝ Գերմանիա, Ֆրանսիա
տևողությունը՝ 2ժ 06ր
դերերում՝ Քրիստիան Հեյնիշ, Լաուրա Բետի, Մարիո Ադորֆ
մրցանակները՝ Բեռլինի կինոփառատոնի մրցանակ
մեջբերումը՝ «Անհնար է արդարանալը, երբ քեզ չեն ուզում հավատալ»։
2․«Դղյակը»
1986թ, ռեժ․՝ Յաակո Պակասվիրտա
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Ֆինլանդիա
տևողությունը՝ 1ժ 39ր
դերերում՝ Կառլ-Քրիստիան Ռունդման, Տիտա Կարակորպի, Սարի Մյալինեն
մեջբերումը՝ «Վախի առաջին պահին գլխիդ մեջ սողոսկում է ամեն տեսակ անհեթեթություն, բայց հերիք է մի քիչ մտածես՝ և ամեն ինչ իր տեղն է ընկնում»։
3.«Կերպարանափոխություն»
1987թ, ռեժ․-ներ՝ Ջիմ Գոդար, Սթիվեն Բերկոֆ
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վիպակի
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա
տևողությունը՝ 1ժ 33ր
դերերում՝ Թիմ Ռոթ, Լինդա Մառլոու, Սթիվեն Բերկոֆ
մեջբերումը՝ «Երբեմն նույնիսկ հազարավոր ուսերը ցնցվում են այն բեռից, որը նախապատրաստված է մեկի համար»։
1990-ականներ
1990թ, ռեժ․՝ Դաթո Ջանելիձե
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Վրաստան
տևողությունը՝ 1ժ 48ր
դերերում՝ Կառլ-Հեյնց Բեքեր, Նինո Բրեգվաձե, Բերդիա Ինցկիրվելի
մեջբերումը՝ «Նրան, ով հեռանում է, դժվար չէ սիրելը»։
2.«Լաբիրինթոս»
1991թ ռեժ․՝ Յարոմիլ Յիրեշ
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
արտադրությունը՝ Գերմանիա, Չեխիա
տևողությունը՝ 1ժ 30ր
դերերում՝ Վլաստիմիլ Բրոդսկի, Մաքսիմիլիան Շելլ, Քրիսթոֆեր Չապլին
մեջբերումը՝ «Խնդիրն այն է, որ ձեր կյանքի ցանկացած անհեթեթությունը կարելի է հեշտությամբ հիմնավորել, և որքան ավելի անհեթեթ է անհեթեթությունը, այնքան ավելի հեշտ է այն հիմնավորելը»:
նկարահանվել է Կաֆկայի կենսագրության և ստեղծագործությունների հիման վրա
արտադրությունը՝ Ֆրանսիա, ԱՄՆ
տևողությունը՝ 1ժ 38ր
դերերում՝ Ջերեմի Այրոնս, Արմին Մյուլեր-Շթալ, Իեն Հոլմ
մեջբերումը՝ «Ճշմարտությունը հենց այն է, ինչը կյանքում պետք է յուրաքանչյուր մարդու, և, այնուամենայնիվ, նա չի կարող որևէ մեկից դա ստանալ կամ գնել։ Յուրաքանչյուր մարդ պետք է ճշմարտությանն անընդհատ ծնունդ տա ինքն իր մեջ, այլապես կկործանվի։ Առանց ճշմարտության ապրելն անհնար է։ Թերևս, ճշմարտությունը հենց ինքը՝ կյանքն է»։
4․«Դատավարություն»
1992թ, ռեժ․՝ Դևիդ Հյու Ջոնս
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա
տևողությունը՝ 2ժ
դերերում՝ Քայլ ՄըքԼաքլեն, Էնթոնի Հոփքինս, Ջեյսոն Ռոբարդս
մեջբերումը՝ «Երբ մարդ երեսուն տարի ապրի աշխարհիս երեսին և միայնակ հաղթահարի ամեն ինչ, ինչպես ինձ է վիճակված եղել, որոշ չափով հետ վարժված կլինի անակնկալի գալուց և եղածն էլ այնքան ծանր չի տանի»։
5․«Ֆրանց Կաֆկայի այդ հրաշալի կյանքը»
1993թ, ռեժ․՝ Փիթեր Կապալդի
նկարահանվել է Կաֆկայի կենսագրության և ստեղծագործությունների հիման վրա
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա
տևողությունը՝ 23ր
դերերում՝ Ռիչարդ Գրանտ, Քրիսփին Լեթս, Քեն Սքոթ
մրցանակները՝ «Օսկար» մրցանակ և Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում
մեջբերումը՝ «Ես գրում եմ այլ կերպ, քան խոսում եմ, խոսում եմ այլ կերպ, քան մտածում եմ, մտածում եմ այլ կերպ, քան պետք է մտածեի, և այդպես մինչև ամենամութ խորքերը»։
6․«Դղյակը»
1994թ, ռեժ․՝ Ալեքսեյ Բալաբանով
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա
տևողությունը՝ 2ժ
դերերում՝ Նիկոլայ Ստոցկի
մրցանակները՝ «Նիկա» մրցանակ հագուստի նկարչին և բեմադրող նկարչին
մեջբերումը՝ «Գործի կարևորությունն ամենևին չի որոշվում աշխատանքի ծավալով»։
7․«Երգչուհի Ժոզեֆինը և մկնային ժողովուրդը»
1994թ, ռեժ․՝ Սերգեյ Մասլոբոյշչիկով
նկարահանվել է ըստ Կաֆկայի «Երգչուհի Ժոզեֆինը, կամ Մկնային ժողովուրդը» պատմվածքի
արտադրությունը՝ Ուկրաինա
տևողությունը՝ 1ժ 35ր
դերերում՝ Վիկտոր Անդրիենկո, Տոնյա Չիգիրյակ, Միխայիլ Դեմենտև
մեջբերումը՝ «Չկա այնպիսի մարդ, ում արվեստը կթողներ անտարբեր, և դա առավել ևս հատկանշական է, քանի որ մեր ժողովուրդը երաժշտություն չի սիրում»։
8․«Ամերիկա»
1994թ, ռեժ․՝ Վլադիմիր Միխալեկ
նկարահանվել է ըստ Կաֆկայի «Ամերիկա» («Անհետ կորածը») վեպի
արտադրությունը՝ Չեխիա
տևողությունը՝ 1ժ 30ր
դերերում՝ Օլգա Չարվատովա, Մարտին Դեյդար, Ռադիմ Գլադիկ
մեջբերումը՝ «Եթե ստիպված լինեի ընտրել ուսման և աշխատանքի միջև, ապա, իհարկե, ես կընտրեի աշխատանքը։ Պարզապես ես փորձում եմ թույլ չտալ նման ընտրության անհրաժեշտություն»։
9․«Դղյակը»
1997թ, ռեժ․՝ Միխայել Հանեկե
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Գերմանիա, Ավստրիա
տևողությունը՝ 2ժ 03ր
դերերում՝ Ուլրիխ Մյուե, Սյուզաննա Լոթար, Ֆրանկ Գիրինգ
մեջբերումը՝ «Մարդկային ուժերը բավականացնում են մինչև հայտնի սահմանը․ ո՞վ է մեղավոր, որ հենց այդ սահմանն է կատարում վճռորոշ դեր»։
Այլ ֆիլմեր
- «Ֆրանց Կաֆկա», 1992թ, Լեհաստան, ռեժ․՝ Պյոտր Դումալա, նկարահանվել է Կաֆկայի կենսագրության և ստեղծագործությունների հիման վրա
- «Եղբայրասպանություն», 1999թ, Լեհաստան, ռեժ․՝ Սլավոմիր Ֆաբիցկի, նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
- «Գիշերային երկիրը», 1995թ, Գերմանիա, ռեժ․՝ Կիրիլ Տուշի, նկարահանվել է ըստ Կաֆկայի «Գյուղական բժիշկը» պատմվածքի
- «Կյանքի շարժում», 1999թ, ԱՄՆ, ռեժ․՝ Շառլ Դո, նկարահանվել է ըստ Կաֆկայի «Ուղղիչ գաղութում» պատմվածքի
2000-ականներ
1․«Կերպարանափոխություն»
2002թ, ռեժ․՝ Վալերի Ֆոկին
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վիպակի
արտադրությունը՝ Ռուսաստան
տևողությունը՝ 1ժ 20ր
դերերում՝ Եվգենի Միրոնով, Իգոր Կվաշա, Տատյանա Լավրովա
մեջբերումը՝ «Իր ընտանիքի մասին նա մտածում էր քնքշությամբ ու սիրով։ Նա նույնպես համարում էր, որ պետք է անհետանա, համարում էր, թերևս, ավելի վճռականորեն, քան քույրը»։
2․«K»
2002թ, ռեժ․՝ Շոյա Ազարի
նկարահանվել է Կաֆկայի «Ուղղիչ գաղութում», «Եղբայրասպանություն», «Ընտանեկան զույգը» պատմվածքների հիման վրա
արտադրությունը՝ ԱՄՆ, Իրան, Մարոկկո
տևողությունը՝ 1ժ 25ր
դերերում՝ Օզ Ֆիլիփս, Մոհամեդ Ղաֆարի, Ռիք Փոլի
մեջբերումը՝ «Վայրէջքն ավելի դժվար էր, քան նախորդող վերելքը, որը նույնպես չէր կարելի անվանել թեթև։ Ա՛հ, որքան անհաջող են լինում գործնական շրջագայությունները, և այդ բեռը պետք է շարունակել կրել»։
Այլ ֆիլմեր
«Սովյալ արտիստը», 2002թ, ԱՄՆ, ռեժ․՝ Թոմ Գիբոնս, նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
«Սովյալ արտիստը», 2004թ, ԱՄՆ, ռեժ․՝ Մայք Թեսթին, նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
«Մարդկային մարմին», 2004թ, Գերմանիա, ռեժ․՝ Թոբիաս Ֆրյումորգեն, նկարահանվել է ըստ Կաֆկայի «Գյուղական բժիշկը» պատմվածքի
«Կերպարանափոխություն», 2004թ, Իսպանիա, ռեժ․՝ Ֆրան Էստևես, նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
«Ուղղիչ գաղութում», 2006թ, Կանադա, ռեժ․՝ Սիբել Գյուվեն, նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
«Գյուղական բժիշկը», 2007թ, Ճապոնիա, ռեժ․՝ Կոջի Յամամուրա, նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
«Կերպարանափոխություն», 2008թ, Հունգարիա, ռեժ․՝ Շանդոր Կարդոշ, նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն պատմվածքի
2010-ականներ
1․«Դատավարություն»
2013թ, ռեժ․՝ Կոնստանտին Սելիվերստով
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Ռուսաստան
տևողությունը՝ 1ժ 42ր
դերերում՝ Անտոն Շվարց, Վիլլի Սեմյոնով, Անդրեյ Շիմկո
մեջբերումը՝ «Իհարկե, հնարավոր է, որ հարվածը շատ ցավ պատճառած լիներ, սակայն վճռական պահերին մարդ պետք է ինքն իրեն տիրապետի։ Եթե բոլոր ենթակա պաշտոնյաներն էին ստահակներ, ապա ինչո՞ւ պետք է հենց գանահարողը, ում գործն ամենաանմարդկայինն էր, բացառություն կազմեր»։
2․«Դղյակը»
2015թ, ռեժ․՝ Կոնստանտին Սելիվերստով
նկարահանվել է ըստ Կաֆկայի համանուն վեպի
արտադրությունը՝ Ռուսաստան
տևողությունը՝ 1ժ 30ր
դերերում՝ Անտոն Շվարց, Նատալյա Շամինա, Զոյա Բուրյակ
մեջբերումը՝ «Եթե ուժ ունես իրերին անդադար, առանց աչքերդ փակելու նայել, շատ բան կտեսնես, բայց եթե մի անգամ տեղի տաս և աչքերդ փակես, ամեն ինչ իսկույն կծածկվի մթության քողով»։
Արուս Նանյան
Արուս Նանյան
COMMENTS