Տեսանյութում պատմվում է հնչյունային կինոյում համր կինոյից մեջբերումների մասին։
Գրիֆիթն ասել է, որ ինքն ամեն ինչով պարտական է Մելիեսին։ Տարիներ անց Չապլինը Գրիֆիթին անվանել է «մեր բոլորի ուսուցիչը»։ Չապլինի մահից հետո Ֆելինին նրան է վերագրել կինոյում Ադամի դերը, «ում ժառանգներն ենք մենք բոլորս»։ Ինչպես ասել է Իսահակ Նյուտոնը՝ մենք ունակ ենք ավելի հեռուն տեսնելու, քանզի կանգնած ենք հսկաների ուսերին։ Այս առումով կինեմատոգրաֆը նույնպես բացառություն չէ․․․ Դատեք ինքներդ։