«- Կարո՞ղ ես ասել, թե որտեղ ենք աշխատելու: - Լազուր ափին: - Իսկ խաղագումարը մե՞ծ է: - Շատ, գրեթե մեկ միլիարդ»: «Մեղեդին նկուղից», ռեժ.` Անրի Վերնոյ

ռեժիսոր՝ Անրի Վերնոյ
սցենարի հեղինակներ՝ Միշել Օդիար, Ալբեր Սիմոնեն, Անրի Վերնոյ
օպերատոր՝ Լուի Պաժ
կոմպոզիտոր՝ Միշել Ման
դերերում՝ Ժան Գաբեն, Ալեն Դելոն, Կլոդ Սերվալ, Վիվիան Ռոմանս, Ռիտա Կադիլակ
արտադրությունը՝ Ֆրանսիա, Իտալիա, 1963թ
տևողությունը՝ 1ժ 58ր
Փորձառու գող Շառլը ազատվում է բանտից և որոշում է ի կատար ածել իր վերջին խոշոր գործը՝ խաղատան կողոպուտը Լազուր ափին։ Նրան այդ ձեռնարկում օգնության է հասնում բանտում երկու տարի անցկացրած 20-ամյա Ֆրանսիսը, ով զբաղվում է խարդախությամբ։ Նրանց միանում է նաև մեքենագետ ու վարորդ Լուին, և հանցավոր եռյակը ճանապարհվում է Կանն։ Առաջինը գործի է անցնում Ֆրանսիսը․ նա պիտի ձևացնի, թե ինքը Կաննում հանգիստը վայելող մի ազնվական է, այնուհետև պիտի իր համար մուտք ապահովի դեպի վարիետեի կուլիսներ, քանի որ վարիետեն գտնվում է հենց խաղատան տարածքում․․․ Խելահեղ իրավիճակներով ու արկածներով լի մի ֆիլմ, որն անպայման արժե դիտել։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի հիմքում Զեքիլ Մարկոյի «Մեծ խաղագումար» վեպն է:
- 1994թ-ին Ֆրանսիայում թողարկվեց ֆիլմի գունավորված տարբերակը, որը 15 րոպեով ավելի կարճ էր, քանի որ որոշ տեսարաններ կրճատվել էին:
- «Վաշինգտոն Փոստը» ֆիլմը բնութագրեց որպես «շլացուցիչ և իր տեսակի մեջ լավագույններից մեկը», իսկ «Նյու Յորք Թայմսը» ֆիլմն ընդգրկեց տարվա լավագույն ֆիլմերի տասնյակում:
- «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն օտարերկրյա ֆիլմի համար:
- Ամերիկայի գրողների «Էդգար» մրցանակ՝ լավագույն օտարերկրյա ֆիլմի համար:
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ