Ռեժ.` Բենժամեն Կլավել, 2016թ
1924թ-ին 4-ամյա Աշոտ Մալաքյանի` ապագա Անրի Վերնոյի ընտանիքը ստիպված եղավ լքել հայրենիքը և բնակություն հաստատել ֆրանսիական Մարսել քաղաքում: 14 տարեկանում երիտասարդ և աշխատասեր Աշոտը անդառնալիորեն սիրահարվում է կինոյին... Ֆրանսիացի ռեժիսոր Բենժամեն Կլավելի «Պարոն Մալաքյան. Անրի Վերնոյի կյանքը, մահը և հարությունը» ֆիլմը մեծանուն ռեժիսորի դիմանկարն է` հիմնված հարազատների և գործընկերների վկայությունների վրա: