Օրերս Համազգային թատրոնի դահլիճում տեղի ունեցավ կինոփառատոնի փակման և մրցանակների հանձնման արարողությունը։
![]() |
ժյուրիի անդամ, ամերիկահայ Մերի Սեդրակյանը, ով խոսքի վարպետության և ձայնի դրվածքի ամենահայտնի մասնագետներից է արտերկրում |
Այսպիսով, այս տարվա փառատոնի ժյուրին լավագույն ռեժիսոր էր ճանաչել կոլումբացի Ուիլյամ Գոնսալեսին՝ «Նա՝ սերժանտ Մաթաչոն» ֆիլմի համար։ Նույն ֆիլմում կատարած իր աշխատանքի համար լավագույն օպերատոր ճանաչվեց Մարտին Բոեխեն։ «Ոչ այդքան լավ» գերմանական կինոնկարը հաղթող ճանաչվեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Նույն ֆիլմի համար «Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակը շնորհվեց Սինա Ֆլամանգին և Մեդելին Ֆրիկին։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Լուիզ Հեյերը («Ոչ այդքան լավ»)։ Հանրաճանաչ Սերգեյ Բեզրուկովը, ով, ի դեպ, տեսաուղերձի միջոցով իր ջերմ մաղթանքներն էր ուղարկել մրցանակաբաշխության մասնակիցներին, հաղթող ճանաչվեց «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Երբ դու չկաս» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։ «Լավագույն երաժշտական ձևավորում» նոր անվանակարգում մրցանակի արժանացավ հունգարացի Կսոնդոր Լասլոն՝ «Առաջին հայացքից» ֆիլմի համար։ Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց ռուսաստանցի ռեժիսոր Օկսանա Կարասին՝ «Լավ տղա» ֆիլմի համար։ Կինոփառատոնի հիմնադիրների հատուկ մրցանակը, որպես տարվա դեբյուտի, հանձնվեց ռուսական «Դոմինիկա» ֆիլմին (ռեժ․՝ Օլեգ Ագեյչև):
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն ռեժիսոր ճանաչվեց հունգարացի Թերեզ Կոնցը՝ «Նամակներ» ֆիլմի համար։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակը հանձնվեց ռուսաստանցի Իրինա Բասին՝ «Նախկինները» ֆիլմի համար։ Խորվաթ Ռոման Անկլևիչը մրցանակի արժանացավ լավագույն երաժշտական ձևավորման համար («Կիսատ մարդը»)։ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շնորհվեց «Ամբողջ աշխարհը՝ հանուն փոքրիկ աշխարհի» ֆրանսիական ֆիլմին (ռեժ․՝ Ֆաբրիսե Բրակք)։ Վավերագրական ֆիլմերի մրցույթում լավագույն ռեժիսոր ճանաչվեց իտալացի Սիմոնե Մանետին՝ «Հաջողություն, սիրելիս, ես գնում եմ կռվելու» ֆիլմի համար։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակը հանձնվեց կանադացի Շոն Սթիլերին՝ «Քեոքու» ֆիլմի համար։ Ուկրաինացի Արտյոմ Մոստովոյը մրցանակի արժանացավ «Հավերժ Լոբանովսկի» ֆիլմի երաժշտական ձևավորման համար։ Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց պրոդյուսեր Աննա Սելյանինային («Դոնի երկայնքով»)։ «Թեմայի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում մրցանակի արժանացավ պորտուգալացի Ֆաբիո Ֆրեյտասը («Էքսոդուս»)։
«Լավագույն ուսանողական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ ստացավ գերմանացի Բերնդ Ֆասը («Բվվոցը»)։ «Լավագույն ուսանողական վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվեց նորվեգացի Սվերե Կվամեին՝ «Ալբատրոս» ֆիլմի համար։