հարցազրույց ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի հետ
Իրանական կինոն, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, շարունակում է հանդիսանալ ֆենոմեն, որն արժանանում է և՛ բարձրաճաշակ կինոսերների, և՛ խստապահանջ կինոքննադատների, և՛ հեղինակավոր կինոփառատոների գնահատանքին։ Չնայած քաղաքական վայրիվերումների պայմաններում անցած իր բարդ ճանապարհին՝ իրանական կինոն, իր նվիրյալ ռեժիսորների և ձևավորած հիանալի ավանդույթների շնորհիվ, չի դադարում համաշխարհային կինեմատոգրաֆը հարստացնել նորանոր ֆիլմերով։ Իրանական կինոյի անցյալն ու ներկան է վերլուծում ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը․․․