լուսանկարը՝ La Marseillaise թերթից (1950թ), որտեղ Անրի Վերնոյն աշխատել է որպես կինոքննադատ՝ մինչև ֆիլմեր նկարահանելը
Ֆրանսիացի հանրահայտ կատակերգակ դերասան Ֆերնանդելը և ֆրանսահայ հանրահայտ ռեժիսոր Անրի Վերնոյը դեռևս 1947թ-ից կապված էին սերտ բարեկամությամբ։ Երբ 1951թ-ին Վերնոյը նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Սեղան վտիտների համար» անվանմամբ, Ֆերնանդելը հանդես եկավ գլխավոր դերում։ Հետագայում նա նկարահանվեց Վերնոյի վաղ շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում։ Ութ համատեղ ֆիլմ և անժամկետ ընկերություն, որը նրանց ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում․․․