«Հեղնար աղբյուրը․․․ Այն չէր մտնում ուստայի կառուցած քառասուն աղբյուրների շարքը և չէր էլ կարող մտնել՝ այնքա՛ն արտասովոր, այնքա՛ն զարմանալի և այնքա՛ն անհասկանալի էր այն․․․»։

ռեժիսոր՝ Արման Մանարյան
սցենարի հեղինակ՝ Մկրտիչ Արմեն
օպերատոր՝ Լևոն Աթոյանց
կոմպոզիտոր՝ Ռոբերտ Ամիրխանյան
դերերում՝ Սոս Սարգսյան, Գեղամ Հարությունյան, Արտավազդ Փաշայան, Յու. Ռուստամյան, Խաչատուր Աբրահամյան, Սերգեյ Չոլախյան, Հակոբ Ազիզյան, Գուժ Մանուկյան, Մետաքսյա Սիմոնյան, Գալյա Նովենց, Ազատ Գասպարյան
արտադրությունը՝ ԽՍՀՄ, 1971թ
տևողությունը՝ 1ժ 30ր
Մկրտիչն աղբյուրներ կառուցող հայտնի վարպետ է։ Նրա երիտասարդ կինը՝ գեղեցկուհի Հեղնարը, սիրահարվում է ուրիշին։ Թրքուհու հագուստով նա այցելում է իր երիտասարդ սիրեկանին, ով սպասում է նրան թուրքական թաղամասում գտնվող վարձակալված տանը։ Սակայն ոչինչ չի կարող երկար մնալ գաղտնի, և Հեղնարի գաղտնիքը ևս բացահայտվում է։ Կնոջ մահվանից հետո վարպետ Մկրտիչը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար։ Տարիներ շարունակ մարդիկ այդ աղբյուրն ընկալում են որպես աստվածային հրաշք, մինչդեռ իրականում աղբյուրն էլ իր գաղտնիքն ուներ, ինչպես և ուներ Հեղնարը․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է Մկրտիչ Արմենի համանուն վիպակի հիման վրա։