«Նույնիսկ ամենակատաղի գազանը երբեմն խղճահարություն է զգում: Բայց ես ունակ չեմ խղճահարության, հետևաբար՝ ես գազան չեմ»: Ուիլյամ Շեքսպիր, «Ռիչարդ III»

ռեժիսոր՝ Անդրեյ Կոնչալովսկի
սցենարի հեղինակներ՝ Ջորջե Միլիչևիչ, Փոլ Զինդել, Էդվարդ Բանքեր, Ակիրա Կուրոսավա
օպերատոր՝ Ալան Հյում
կոմպոզիտոր՝ Թրևոր Ջոնս
դերերում՝ Ջոն Վոյտ, Էրիկ Ռոբերթս, Ռեբեքա դը Մորնեյ, Կայլ Թ. Հեֆներ, Ջոն Պ. Ռայան, Քենեթ ՄըքՄիլան
արտադրությունը՝ ԱՄՆ, 1985թ
տևողությունը՝ 1ժ 51ր
Մեննին, ով իր պատժաչափն է կրում ուղղիչ գաղութում, տեղեկանում է, որ իր հանդեպ ատելությամբ լցված գաղութի ղեկավարը պատրաստվում է կազմակերպել իր սպանությունը։ Նա որոշում է փախուստի դիմել, և նրան հաջողվում է, սակայն հանգամանքների բերումով ստիպված է լինում իր հետ տանել նաև երիտասարդ ու տաքարյուն բանտարկյալ Բաքին։ Ազատության համը վերստին ճաշակած փախստականները հայտնվում են խելահեղ արագությամբ սլացող մի գնացքում։ Մեքենավարը որոշ ժամանակ անց մահանում է, և գնացքը հայտնվում է վերահսկողությունից դուրս վիճակում։ Այդպիսով, գնացքը նախկին ազատազրկվածների համար դառնում է մի նոր բանտ, որից, թվում է, փրկություն չկա։ Յուրաքանչյուր կիլոմետրը նրանց մոտեցնում է անխուսափելի թվացող վախճանին․․․
Օրիգինալ անվանումը` Runaway Train
Ժանրը` արկածային դրամա
Կինովերսուսի գնահատականը` 8/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Նախնական սցենարի հեղինակ Ակիրա Կուրոսավան պետք է ինքը նկարահաներ այս ֆիլմը, սակայն ժամանելով Նյու Յորք և հանձն առնելով նկարահանումների վայրերի ընտրությունը՝ նա պարզեց, որ ձմռանն այնտեղ այնպիսի փոթորիկներ են, որ նկարահանող խումբը պարզապես չի կարողանա աշխատել այդպիսի պայմաններում:
- Ֆիլմի սցենարը հիմնված է իրական դեպքերի վրա. մի լոկոմոտիվ, մնալով առանց մեքենավարի, սլանում էր երկաթգծով այնքան ժամանակ, մինչև որ սլաքավարներն ուղղեցին այն դեպի փակուղի:
- Ուղղաթիռի օդաչու Ռիչարդ Հոլին զոհվեց նկարահանումների ժամանակ: Ֆիլմը նվիրված է նրա հիշատակին:
- «Ոսկե գլոբուս» մրցանակ Ջոն Վոյտին՝ տղամարդու լավագույն դերակատարման համար:
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԸ