Կլոդ Լելուշի լավագույն ֆիլմը՝ ֆրանսիական հայտնի Akai հանդեսի գնահատմամբ:

ռեժիսոր՝ Կլոդ Լելուշ
սցենարի հեղինակներ՝ Կլոդ Լելուշ, Պիեռ Ույտերհովեն
օպերատոր՝ Կլոդ Լելուշ
կոմպոզիտոր՝ Ֆրանսիս Լեյ
դերերում՝ Լինո Վենտուրա, Ֆրանսուազ Ֆաբիան, Շառլ Ժերար, Անդրե Ֆալկոն, Միրեյ Մաթյո, Լիլո, Կլոդ Ման
արտադրությունը՝ Ֆրանսիա, Իտալիա, 1973թ
տևողությունը՝ 1ժ 30ր
Այս կինոժապավենը սկսվում է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմից մի տեսարանով, որտեղ Անուկ Էմեն և Ժան-Լուի Տրենտինյանը Ֆրանսիս Լեյի հանրահայտ երաժշտության ներքո շամպայն են պատվիրում: Ըստ ռեժիսորի մտահղացման՝ իր օսկարակիր ֆիլմը ցուցադրում են բանտում, որտեղ այդ պահին գտնվում է Սիմոնը՝ ֆիլմի գլխավոր հերոսը: Նշված կինոդիտումն ուղեկցվում է դժգոհ բանտարկյալների սուլոցներով:
Դուրս գալով բանտից՝ Սիմոնն իր համախոհ Շառլի հետ միասին Նոր տարվա շեմին ծրագրում է առաջին «հոգեբանական» կողոպուտը: Սակայն տեղի է ունենում անսպասելին. Սիմոնը սիրահարվում է իր նախագծած կողոպուտի թիրախ հանդիսացող ոսկերչական սրահի հարևանությամբ գտնվող հնավաճառքի խանութի տիրուհուն: Սիրո և հանցանքի պատմությունները ֆիլմում զարգանում են զուգահեռ, առանց միմյանց խանգարելու, ռոմանտիկ շերտը կրիմինալ ինտրիգը պակաս ցայտուն չի դարձնում, և ֆիլմն էլ բնավ այն մասին չէ, թե ինչպես է գանգստեր-ռեցիդիվիստին սերը ստիպում վերափոխվել...
Օրիգինալ անվանումը՝ La bonne année
Ժանրը՝ կրիմինալ կատակերգություն
Ժանրը՝ կրիմինալ կատակերգություն
Կինովերսուսի գնահատականը՝ 8/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆրանսիական էստրադայի հանրահայտ երգչուհի Միրեյ Մաթյոն այս ֆիլմում խաղացել է կինոյում իր միակ դերը:
- Ժան-Պիեռ Մելվիլը շատ բարձր է գնահատել այս կինոնկարը: Նա երեք անգամ անընդմեջ դիտել է այն, որպեսզի Կլոդ Լելուշին իր տեսակետը հայտնի ֆիլմի վերաբերյալ:
- Մրցանակներ տղամարդու և կնոջ լավագույն դերակատարումների համար (Լինո Վենտուրային և Ֆրանսուազ Ֆաբիանին)՝ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում, 1973թ: