«Ես ավելի ու ավելի լավ եմ տեսնում լույսը... Սա հրաշք է»:

ռեժիսոր՝ Կլոդ Սոտե
սցենարի հեղինակներ՝ Պոլ Գիմար, Սանդրո Կոնտինենցա
օպերատոր՝ Ժան Բոֆտի
կոմպոզիտոր՝ Ֆիլիպ Սարդ
դերերում՝ Ռոմի Շնայդեր, Միշել Պիկոլի, Ժերար Լարտիգո, Լեա Մասարի
արտադրությունը՝ Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, 1970թ
տևողությունը՝ 1ժ 29ր
40-ամյա ճարտարապետ Պիեռը սիրում է իր հիասքանչ ընկերուհի Էլենին, սակայն իր անվճռական բնավորության պատճառով ոչ մի կերպ չի կարողանում որոշում ընդունել նրա հետ ամուսնանալու վերաբերյալ։ Միաժամանակ նա բարեկամական հարաբերություններ է պահպանում նախկին կնոջ և որդու հետ։ Էլենին նյարդայնացնում է իր անորոշ կարգավիճակը և նա հնարավորինս շտապեցնում է Պիեռին։ Նրա շտապողականությունը մշտական հակասության մեջ է Պիեռի դանդաղկոտության հետ։ Պիեռը խուսափում է իր սովորական առօրյային սպառնացող խնդիրներից և սուր անկյուններից։ Սկզբում նա որոշում է ընդունում խզել Էլենի հետ հարաբերությունները, հետո, այնուամենայնիվ, որոշում է ամուսնանալ։ Թվում է՝ այս նուրբ հոգեբանական ֆիլմի հերոսներին ընդամենը մեկ քայլ է բաժանում նոր կյանքից, սակայն ուշացումով ու կասկածով ընդունված որոշումները երբեմն ճակատագրական են դառնում։ Պիեռն այդպես էլ չի հասնում իրենց ժամադրության վայր․․․
Օրիգինալ անվանումը՝ Les choses de la vie
Ժանրը՝ էքզիստենցիալիստական մելոդրամա
Ժանրը՝ էքզիստենցիալիստական մելոդրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 9/10
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Լուի Դելյուկի անվան մրցանակ, 1970թ:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի հիմքում Պոլ Գիմարի համանուն վեպն է:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ