«Սիրո, ատելության, արարման և կործանման ողջ ուժը մարդկային ձեռքերում է»։ Լորենցո Քուին
51-ամյա իտալացի հանրաճանաչ քանդակագործ Լորենցո Քուինը՝ լեգենդար դերասան Էնթոնի Քուինի որդին, 1980-90-ականներին հաջողությամբ նկարահանվում էր ֆիլմերում, սակայն, ի վերջո, իրեն ամբողջությամբ նվիրեց քանդակագործությանը, իսկ այսօր արդեն համարվում է ժամանակակից քանդակագործության ամենավառ վարպետներից մեկը։

Հետաքրքիր մի զուգադիպությամբ՝ Էնթոնի Քուինը կինոարվեստ էր մուտք գործել կերպարվեստի բնագավառում մի շարք հաջողություններ ունենալուց հետո, մինչդեռ Լորենցոն, ընդհակառակը, կերպարվեստի ասպարեզում մասնագիտական կրթություն ստանալով հանդերձ՝ հրապուրվել էր կինոյով, ապա միայն վերջնականապես ընտրել քանդակագործությունը։ Թերևս, կարելի է արձանագրել, որ թե՛ հայրը, թե՛ որդին ճիշտ ընտրություն են կատարել․ լինելով բազմակողմանիորեն օժտված անհատականություններ՝ այդուհանդերձ, իրենց համար ընտրել են այն ասպարեզը, որտեղ առավելագույնս փայլել են։ Լորենցոյի մայրը՝ Էնթոնի Քուինի երկրորդ կինը, հագուստի դիզայներ էր, Լորենցոյի եղբայրը դերասան Դենի Քուինն է։ Հասցնելով նկարահանվել ութ ֆիլմերում, այդ թվում՝ «Ստրադիվարիուս» ֆիլմում (1988թ)՝ հոր և եղբոր հետ միասին, Լորենցոն 2000թ-ից սկսեց զբաղվել բացառապես քանդակագործությամբ և արագ ճանաչում ձեռք բերեց իր մոդեռնիստական աշխարհընկալման, պրոֆեսիոնալիզմի և ինքնատիպ ոճի շնորհիվ։ Այսօր նրա քանդակներն ամենահաճախ ցուցադրվող և ամենաշատ վաճառվող ժամանակակից ստեղծագործությունների ցանկի առաջին հորիզոնականներում են։ Լորենցոն բնակվում և ստեղծագործում է Բարսելոնայում։ Նրա համար ի սկզբանե ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Միքելանջելոն, Բեռնինին, Ռոդենը։
 |
«Ձգողականություն» |
 |
«Պահելով ինձ ոտքերիս վրա» |
 |
«Պահեր» |
 |
«Սիրահարվելիս» |
 |
«Սիրո ուժը» |
 |
«Պահածոյացված հասարակություն» |
 |
«Շախմատ» |
 |
«Յուրաքանչյուրն իր սեփական աշխարհում» |
 |
«Տուն, քաղցր տուն» |
 |
«Ես կպահեմ քեզ, եթե ընկնես» |
 |
«Հավատքի թռիչքը» |
 |
«Հայելային սեր» |
 |
«Ժամանակի հոսքը» |
 |
«Անթերի պատմություն» |
 |
«Հասնել» |
 |
«Վիճակագրություն» |
 |
«Ժամանակը թռչում է» |
 |
«Վստահություն» |
 |
«Երկու աշխարհ» |
 |
«Կամքի ուժ» |