«Բոլորն են ուզում, որ իրենց գտնեն»:

ռեժիսոր՝ Սոֆյա Կոպոլա
սցենարի հեղինակ՝ Սոֆյա Կոպոլա
օպերատոր՝ Լենս Էկորդ
կոմպոզիտոր՝ Քևին Շիլդս
դերերում՝ Բիլ Մյուրեյ, Սքարլեթ Յոհանսոն, Ջովանի Ռիբիզի, Աննա Ֆերիս, Ակիկո Տակեսիտա
արտադրությունը՝ ԱՄՆ, Ճապոնիա, 2003թ
տևողությունը՝ 1ժ 42ր
– Օ՜, Ձեզ մոտ կարծես թե տարիքային ճգնաժամ է: «Պորշե» դեռ չե՞ք գնել:
– Գիտեք, հենց այդ մասին էի մտածում...
Տոկիոյի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, փորձելով ազատվել անքնությունից, հանդիպում են երկու ամերիկացի՝ հեռուստադերասան Բոբ Հարիսը և երիտասարդ գեղեցկուհի Շառլոթը։ Ծանոթանալով՝ նրանք որոշում են շրջել Տոկիոյի փողոցներով։ Իրենց երկարատև զբոսանքի ընթացքում Բոբն ու Շառլոթը հայտնվում են տարբեր զավեշտալի իրավիճակներում՝ անմիջական շփում ունենալով նաև տեղաբնակ ճապոնացիների հետ։ Օտար երկրի բարքերն ու առօրյան երկու ամերիկացիների համար դառնում են արժեքների իսկական բացահայտում և օգնում են վերագտնել կորսված հավատը մարդկային հնարավորությունների հանդեպ։ Իսկ պատահական հանդիպումներն իրականում երբեք պատահական չեն լինում, քանի որ ծառայում են կյանքը նորովի ճանաչելուն․․․
Օրիգինալ անվանումը՝ Lost in Translation
Ժանրը՝ մելոդրամատիկ տրագիկոմեդիա
Ժանրը՝ մելոդրամատիկ տրագիկոմեդիա
Կինովերսուսի գնահատականը՝ 7/10
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- «Օսկար» մրցանակ` լավագույն օրիգինալ սցենարի համար:
- 3 «Ոսկե գլոբուս» մրցանակ` լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգերում:
- Բրիտանական կինոակադեմիայի 3 մրցանակ` տղամարդու և կնոջ լավագույն դերակատարումների, ինչպես նաև լավագույն մոնտաժի համար:
- Մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, ինչպես նաև Լինա Մանջակապրեի անվան մրցանակ` Վենետիկի կինոփառատոնում:
- «Սեզար» մրցանակ` լավագույն օտարալեզու ֆիլմի համար:
- «Ժորժ» մրցանակ` լավագույն անկախ ֆիլմի համար:
- «Արծաթե ժապավեն» մրցանակ` լավագույն օտարերկրացի ռեժիսորին:
- 4 «Անկախ ոգի» մրցանակ` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն սցենար, տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգերում:
- Դանիական «Բոդիլ» և «Ռոբերտ» մրցանակներ` լավագույն ամերիկյան ֆիլմի համար:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Սցենարի հեղինակ և ռեժիսոր Սոֆյա Կոպոլան գլխավոր հերոսի կերպարը ստեղծել է՝ նկատի ունենալով, որ այն մարմնավորելու է հենց Բիլ Մյուրեյը:
- Ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն իրական մարդկանց նմանությամբ են ստեղծվել։ Ջոնի՝ Շառլոթի ամուսնու կերպարի նախատիպը Կոպոլայի նախկին ամուսին, ռեժիսոր Սփայք Ջոնզն է, իսկ նրա ընկերուհի Քելլիինը` Քեմերոն Դիասի, ում հետ Ջոնզն աշխատում էր «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմի նկարահանման հրապարակում:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ