Մարտի 1-ին ժամը 18:45-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Արթնացիր» ֆիլմի պրեմիերան։
Մարտի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում ռեժիսոր և դերասան Տիգրան Նալչաջյանը կներկայացնի իր նոր գեղարվեստական ֆիլմը՝ «Արթնացիր» անվանմամբ։ Պրեմիերային կնախորդի ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը՝ ժամը 18․00-ին։ Ասուլիսը լուսաբանող լրագրողները հնարավորություն կունենան նաև դիտելու ֆիլմը։
Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և պրոդյուսերը Տիգրան Նալչաջյանն է, բեմադրող օպերատորը` Պետիկ Ավետիսյանը, գլխավոր դերերում նկարահանվել են Տիգրան Նալչաջյանը, Օֆելյա Հարությունյանը, Միլենա Ավանեսյանը: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Կարենը, հաջողակ ճարտարապետ է, ով մտադիր է ամուսնության առաջարկություն անել իր ընկերուհուն՝ Լիլիթին: Նրանց վերջին հանդիպումից հետո Լիլիթը հեռախոսը պատահաբար թողնում է Կարենի ավտոմեքենայում, և անծանոթ համարից հնչած հեռախոսազանգը ամբողջությամբ փոխում է դեպքերի ընթացքը: Երբ Կարենը ճանապարհվում է Լիլիթի բնակարան՝ հեռախոսը վերադարձնելու, տեսնում է աստիճանների վրա քնած մի անծանոթ աղջկա...