Բրիտանացի գրող և ռեժիսոր Դանիել Բըրդը Երևանում կպատմի ֆիլմերի վերականգնման աշխատանքների մասին։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), AFG Film Club-ը և "Friends of Walerian Borowszyk" ասոցիացիան ներկայացնում են Դանիել Բըրդի «Ֆիլմերի վերականգնման գրառումներ» զրույցը:
Դանիելը անցյալ մի քանի տարիներին, ի թիվս այլ ֆիլմերի, ներգրավված է եղել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969թ) ֆիլմի վերականգնման աշխատանքներում։ «Նռան գույնի» այդ տարբերակը վերջերս թողարկվել է Blu Ray ֆորմատով և կցուցադրվի Դանիելի հետ այս համագործակցության շրջանակներում:
Երկուշաբթի, մարտի 5-ին, ժամը՝ 17:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Զրույցը կանցկացվի անգլերեն լեզվով,
կապահովվի համաժամանակյա թարգմանություն։
[ ԳՐԱՆՑՎԵԼ ]