– Պարո՛ն, իմ սպասավորները Ձեզ կուղեկցեն խոհանոց, և իմ շների խոհարարը Ձեզ համար սեղան կգցի: – Ձեր շների խոհարարի՛ կենացը: Վերդիի՛ կենացը: Ռոսինիի՛ կենացը: Կառուզոյի՛ կենացը:
ռեժիսոր՝ Վերներ Հերցոգ
սցենարի հեղինակ՝ Վերներ Հերցոգ
օպերատոր՝ Թոմաս Մաուխ
կոմպոզիտոր՝ Popol Vuh
դերերում՝ Կլաուս Կինսկի, Կլաուդիա Կարդինալե, Ժոզե Լևգոյ, Միգել Անխել Ֆուենտես, Փոլ Հիթշեր, Հուերեկեկե Էնրիկե Բոհորքուես
արտադրությունը՝ Գերմանիա, Պերու, 1982թ
տևողությունը՝ 2ժ 37ր
Նվիրյալ երաժշտասեր Բրայան Ֆիցջերալդը, ում Ամազոնի հնդկացիներն անվանում են Ֆիցկարալդո, տարված է իր վաղեմի երազանքն իրականություն դարձնելու մոլուցքով․ նա ցանկանում է ամեն գնով կառուցել օպերային թատրոն իր հայրենի քաղաք Իկիտոսում։ Այդ մեծ նպատակն իրականություն դարձնելու համար նա նախաձեռնում է մի խենթ բախտափորձություն՝ խաղասեղանին դնելով իր ունեցած ողջ գումարը․ նա ճանապարհվում է դեպի Ամազոնի ջունգլիները՝ կաուչուկի պլանտացիաներ գտնելու և դրանց միջոցով օպերային թատրոնի կառուցման համար ֆինանսներ հայթայթելու։ Ինչպիսի՞ն կլինի արդյունքը՝ Ֆիցկարալդոն կարժանանա մեծ փառքի՞, թե՞ լիակատար ձախողման․․․
Օրիգինալ անվանումը՝ Fitzcarraldo
Ժանրը՝ պատմական դրամա
Ժանրը՝ պատմական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 10/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Գլխավոր հերոսն ունեցել է պատմական նախատիպ՝ Կառլոս Ֆերմին Ֆիցկարալդոն:
- Նույն թվականին թողարկվեց «Երազանքի բեռը» վավերագրական ֆիլմը՝ «Ֆիցկարալդոյի» նկարահանումների մասին:
- Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար, 1982թ:
- Միջազգային Կաթոլիկ միության մրցանակ՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնում, 1982թ:
- Deutscher Filmpreis մրցանակ` լավագույն ֆիլմի համար:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ