«Գեղեցկությունը խոցում է սիրտը․․․»։

ռեժիսոր՝ Բեռնարդո Բերտոլուչի
սցենարի հեղինակներ՝ Սյուզան Մայնոթ, Բեռնարդո Բերտոլուչի
օպերատոր՝ Դարիուս Խոնջի
կոմպոզիտոր՝ Ռիչարդ Հարթլի
դերերում՝ Լիվ Թայլեր, Ջոզեֆ Ֆայնս, Ջերեմի Այրոնս, Շինեդ Քյուսակ, Ռեյչել Վայս, Ջեյսոն Ֆլեմինգ, Ժան Մարե
արտադրությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, 1995թ
տևողությունը՝ 1ժ 58ր
Հիասքանչ դեռատի ամերիկուհի Լյուսին իր մոր՝ հանրաճանաչ բանաստեղծուհու և թոփ-մոդելի ինքնասպանությունից հետո ուղևորվում է Իտալիա։ Նրա համար կանխորոշված է ամառն անցկացնել իրենց ընտանիքի վաղեմի ընկերների շրջապատում, գտնել իր հորը և կորցնել կուսությունը․․․ Սակայն նրա ուղևորության գլխավոր նպատակը մոր օրագրում թողնված հանելուկային գրառման գաղտնիքը բացահայտելն է։ Օրագրում Լյուսին գտնում է տողեր, որոնք պատմում են իր մոր և մի անանուն տղամարդու՝ տարիներ առաջ ունեցած սիրային կապի մասին։ Կապ, որի արդյունքում լույս աշխարհ է եկել Լյուսին․․․
Օրիգինալ անվանումը՝ Stealing Beauty
Ժանրը՝ մելոդրամա
Ժանրը՝ մելոդրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 8․5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի իտալերեն անվանումը (Io ballo da sola) այլ կերպ է թարգմանվում՝ «Ես պարում եմ միայնակ»։
- Կաննի կինոփառատոնում ֆիլմը նոմինացվել է «Ոսկե արմավենու», սակայն պարտվել է անգլիացի կինոռեժիսոր Մայք Լիի «Գաղտնիքներ և սուտ» ֆիլմին։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ