«Ո՞վ քեզ ասաց, թե մենք հենց մենք ենք»։ «Մարգարտածաղիկներ», ռեժ․՝ Վերա Խիտիլովա

ռեժիսոր՝ Վերա Խիտիլովա
սցենարի հեղինակներ՝ Վերա Խիտիլովա, Էսթեր Կրումբախովա, Պավել Յուրաչեկ
օպերատոր՝ Յարոսլավ Կուչերա
կոմպոզիտորներ՝ Իրժի Շլիտր, Իրժի Շուստ
դերերում՝ Իվանա Կարբանովա, Ժիտկա Ցերխովա, Մարիե Ցեսկովա, Իրինա Միսկովա, Մարցելա Բրեզինովա, Յուլիուս Ալբերտ
արտադրությունը՝ Չեխոսլովակիա, 1966թ
տևողությունը՝ 1ժ 14ր
Էպատաժ, պրովոկացիա, մարդկային արժեքների և կողմնորոշումների գոյության ու անհետացման սահմանային իրավիճակ, սյուրռեալիստական, աբսուրդիստական մոտիվներ, հումոր, մոնտաժի մանրահաճախ ռիթմ․ սրանք են Վերա Խիտիլովայի ֆիլմի առանձնահատկությունները։ Պատմության հիմքում երկու Մարիաների՝ դեռատի աղջնակների ապրումներն են, ովքեր, փորձելով հակադարձել շրջակա արատավոր աշխարհին, մասնակից են դառնում զանազան անլուրջ զվարճանքների, դիտավորյալ չարդարացնելով երկրպագուների սպասելիքները՝ հիմարացնում են նրանց, փորերն են տռզեցնում և փշրում սպասքը։ Ավերածությունների ծարավ երկու «մարգարտածաղիկների» այս այլաբանական պատմությունն ավարտվում է ատոմային ռումբի պայթյունի վավերագրական կադրերով․ այսպիսին է Խիտիլովայի գույների խրախճանքը։
Օրիգինալ անվանումը՝ Sedmikrásky
Ժանրը՝ աբսուրդիստական տրագիկոմեդիա
Ժանրը՝ աբսուրդիստական տրագիկոմեդիա
Կինովերսուսի գնահատականը՝ 8․5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Պրահայի Գարնան» իրադարձություններին նախորդող այս նորարարական ֆիլմն արգելվեց Չեխոսլովակիայի կոմունիստական ռեժիմի կողմից՝ որպես «անիմաստություն պատկերող»։ Այնուամենայնիվ, ժամանակի հետ «Մարգարտածաղիկներ» ֆիլմը դարձավ Չեխական նոր ալիքի առանցքային ստեղծագործություններից մեկը։
- Կինոքննադատների բելգիական ասոցիացիայի «Գրան-պրի» մրցանակ։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ