«Աստված իմ, ինչ հիմար բան է այս կյանքը։ Ամեն առավոտ արթնանում եմ մի մտքով՝ չմտածել ոչնչի մասին»:

ռեժիսոր՝ Կլոդ Շաբրոլ
սցենարի հեղինակ՝ Կլոդ Շաբրոլ
օպերատոր՝ Անրի Դեկե
կոմպոզիտոր՝ Էմիլ Դելպիեռ
դերերում՝ Ժերար Բլեն, Ժան-Կլոդ Բրիալի, Միշել Մերից, Բեռնադետ Լաֆոն, Կլոդ Սերվալ, Կլոդ Շաբրոլ
արտադրությունը՝ Ֆրանսիա, 1958թ
տևողությունը՝ 1ժ 38ր
Կինոքննադատներն այս ֆիլմը համարում են ֆրանսիական Նոր ալիքի գալուստը կանխագուշակող առանցքային ստեղծագործություններից մեկը։ Տուբերկուլյոզով հիվանդ Ֆրանսուան 10-ամյա բացակայությունից հետո Շվեյցարիայից վերադառնում է իր հարազատ ֆրանսիական գյուղ, որտեղ հանդիպում է հին ծանոթներին, այդ թվում՝ իր հին բարեկամ Սերժին։ Վերջինս ամուսնացել է, սակայն նրա երեխան լույս աշխարհ է եկել բնածին հիվանդությամբ և կարճ ժամանակ անց մահացել է, ինչի հետևանքով Սերժը դարձել է բոլորովին ուրիշ մարդ՝ հարբեցող, ով իր վիշտը խլացնում է գինու օգնությամբ և հրաժարվում է նայել իրականության աչքերին։ Ֆրանսուան պատասխանատվություն է զգում ընկերոջ հանդեպ և որոշում է ամեն գնով փրկել Սերժին․․․
Օրիգինալ անվանումը՝ Le beau Serge
Ժանրը՝ դրամա
Ժանրը՝ դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 8․5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի նկարահանումները կատարվել են ֆրանսիական Սարդան գյուղում, որտեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին անցել է ռեժիսոր Կլոդ Շաբրոլի մանկությունը։
- Ժան Վիգոյի անվան մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար։
- Լոկառնոյի կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ