«Երբ մենակ եմ մնում, միայն այդ ժամանակ եմ գիտակցում, թե որքան մեծ է իմ մարդասիրությունը»: Ինգմար Բերգման
Այս ֆիլմում Ինգմար Բերգմանի կյանքի և նրա գլուխգործոցների մասին են պատմում մեր օրերի հանրահայտ ռեժիսորներն ու դերասանները։ Միխայել Հանեկեի, Մարտին Սկորսեզեի, Լարս ֆոն Թրիերի, Իզաբելլա Ռոսելինիի և Վուդի Ալենի հետ հարցազրույցները նկարահանվել են Ֆորյո կղզում, որը Բերգմանի վերջին հանգրվանն էր։ Հարցազրույցներն ընդմիջվում են Բերգմանի ֆիլմերի նկարահանման հրապարակներից պահպանված բացառիկ կադրերով, որոնք հանդիսատեսին հասանելի դարձնելու համար հեղինակները թույլտվություն են ստացել օգտվելու մեծ ռեժիսորի անձնական արխիվից և նրա հավաքածուի մասը կազմող 1500 ֆիլմերից։