«Ես կատարել եմ երկար ճանապարհորդություն՝ միմիայն այս հայացքը տեսնելու համար»։ «Ոդիսևսի հայացքը», ռեժ․՝ Թեո Անգելոպուլոս

ռեժիսոր՝ Թեո Անգելոպուլոս
սցենարի հեղինակներ՝ Թեո Անգելոպուլոս, Տոնինո Գուերա, Պետրոս Մարկարիս, Ջորջիո Սիլվանի
օպերատորներ՝ Յորգոս Արվանիտիս, Անդրեաս Սինանոս
կոմպոզիտոր՝ Էլենի Կարաինդրու
դերերում՝ Հարվի Քեյթել, Էռլանդ Յուզեֆսոն, Մայա Մորգենշտեռն, Թանասիս Վենգոս
արտադրությունը՝ Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հարավսլավիա, Ռումինիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, 1995թ
տևողությունը՝ 2ժ 56ր
35 տարվա բացակայությունից հետո իր հայրենի Հունաստան է վերադառնում նշանավոր կինոռեժիսորը։ Նա իր վերջին ֆիլմի աղմկահարույց պրեմիերայից հետո անակնկալ կերպով որոշում է ճանապարհորդել Բալկաններով։ Նրա վաղեմի նպատակն է՝ գտնել ռեժիսոր Յանակիսի նկարահանած երեք կինոհոլովակները, որոնք ենթադրաբար հանդիսանում են հունական ամենաառաջին ֆիլմերը։ Ռեժիսորի ճանապարհորդությունը վերածվում է մի հոգեցունց ոդիսականի, որի ընթացքում նա վերաիմաստավորում է իր հայրենիքի անցյալը, վերածնում է կորուսյալ թվացող հուշերը, վերապրում է սիրո պարգևած ցավն ու երջանկությունը․․․
Օրիգինալ անվանումը՝ To vlemma tou Odyssea
Ժանրը՝ պատմական դրամա
Ժանրը՝ պատմական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 8․5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Ոդիսևսի հայացքն» ընդգրկվել է TIME ամսագրի կազմած՝ բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում։
- Կոմպոզիտոր Էլենի Կարաինդրուի հեղինակած երաժշտությունը կատարում է նվագախումբը, մենակատարը ամերիկահայ նշանավոր ալտահարուհի Քիմ Քաշքաշյանն է։
- «Գրան-պրի» և FIPRESCI մրցանակներ՝ Կաննի միջազգային կինոփառատոնում։
- FIPRESCI մրցանակ՝ Եվրոպական կինոակադեմիայի կողմից։
- Իտալական «Արծաթե ժապավեն» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար։
- Ֆրանսիացի կինոքննադատների միության մրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմին։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ