«Հոգեբուժարանի բոլոր Սթենլի Կուբրիկներին խնդրում եմ լռել և ավարտել ճաշը»։

ռեժիսոր՝ Բրայան Կուկ
սցենարի հեղինակ՝ Էնթոնի Ֆրևին
օպերատոր՝ Հովարդ Էթերտոն
կոմպոզիտոր՝ Բրայան Ադամս
դերերում՝ Ջոն Մալկովիչ, Մարիսա Բերենսոն, Հոնոր Բլեքման, Ջոն Լեյթոն, Թոմ Ալեն
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, 2005թ
տևողությունը՝ 1ժ 26ր
Ջոն Մալկովիչն այս ֆիլմում մարմնավորել է ճարպիկ արկածախնդիր, հարբեցող ու համասեռամոլ Ալան Քոնուեյի կերպարը։ Թեպետ Քոնուեյն արտաքուստ ամենևին նման չէ Սթենլի Կուբրիկին, սակայն կարողանում է բոլորին համոզել, թե ինքը հենց մեծ ռեժիսոր Կուբրիկն է։ Ինքնակոչ Կուբրիկի խաբեությունը, սակայն, շատ շուտով բացահայտվում է։ Այդուհանդերձ, նա դեռևս երկար ժամանակ շարունակում է մնալ անորսալի, քանի որ ոչ ոք չի ցանկանում դատական մարմիններին խոստովանել, թե հանդիսանում է այդ անձի խարդախության զոհը։ Երբ Քոնուեյին, այնուամենայնիվ, բերման են ենթարկում, նա արժանի պատիժը կրելու փոխարեն հայտնվում է բոլորովին այլ վայրում․․․
Օրիգինալ անվանումը՝ Colour Me Kubrick: A True...ish Story
Ժանրը՝ կատակերգություն
Ժանրը՝ կատակերգություն
Կինովերսուսի գնահատականը՝ 7.5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի հիմքում իրական փաստեր են՝ ճշմարտացի պատմություն Ալան Քոնուեյի մասին, ով 1998թ-ին Լոնդոնում ներկայանում էր որպես Սթենլի Կուբրիկ, մինչ իրական Կուբրիկը, նույնպես գտնվելով Լոնդոնում, նկարահանում էր «Լայն փակված աչքերով» ֆիլմը։
- Ֆիլմը որևէ ընդհանրություն չունի «Լինել Ջոն Մալկովիչ» կինոնկարի հետ․ վերնագրերի նմանությունն ի հայտ է եկել միայն ռուսերեն թարգմանության արդյունքում (բնօրինակում՝ Colour Me Kubrick և Being John Malkovich)։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ