«Ես նկատեցի, որ առաջին անգամ կարողանում եմ սևեռուն և առանց լարվածության նայել մարդուն»։
ռեժիսոր՝ Վիմ Վենդերս
սցենարի հեղինակներ՝ Պետեր Հանդկե, Վիմ Վենդերս
օպերատոր՝ Ռոբի Մյուլլեր
կոմպոզիտոր՝ Յուրգեն Կնիպեր
դերերում՝ Արթուր Բրաուս, Կայ Ֆիշեր, Էրիկա Պլուհար, Լիպգարտ Շվարց
արտադրությունը՝ Գերմանիա, Ավստրիա, 1971թ
տևողությունը՝ 1ժ 41ր
Դարպասապահ Ջոզեֆ Բլոխը որակազրկվում է մրցավարի հետ ունեցած վիճաբանության պատճառով։ Աննպատակ թափառելով Վիեննայի փողոցներում՝ նա պատահաբար ծանոթանում է կինոթատրոնի գանձապահուհու հետ, գիշերում է նրա տանը, իսկ առավոտյան խեղդամահ է անում նրան։ Այնուհետև Ջոզեֆը փախուստի է դիմում դեպի այն փոքրիկ քաղաքը, որտեղ իր նախկին ընկերուհին ուներ սեփական հյուրանոց։ Հենց այդ հյուրանոցն էլ դառնում է նրա թաքստոցը, որտեղից նա ուշադիր հետևում է լրատվամիջոցներում հրապարակվող ոստիկանական հաղորդագրություններին՝ գիտակցելով, որ հետապնդողները ավելի ու ավելի են մոտենում իրեն։ Մոտենում է նաև հանգուցալուծումը․․․
Օրիգինալ անվանումը՝ Die Angst des Tormanns beim Elfmeter
Ժանրը՝ էքզիստենցիալիստական դրամա
Ժանրը՝ էքզիստենցիալիստական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 8/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է ըստ ավստրիացի գրող և Վիմ Վենդերսի վաղեմի ընկեր ու գործընկեր Պետեր Հանդկեի համանուն վիպակի։
- Վենդերսն ու Հանդկեն համագործակցում են 1966թ-ից ի վեր։ Նրանց աշխարհայացքում կան բազմաթիվ ընդհանրություններ, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև նրանց արվեստում, օրինակ՝ բնապատկերների էքզիստենցիալ ընկալումն ու վերարտադրումը, ինչը նրանց համար ոչ պակաս կարևոր է, քան գործող անձանց գործողություններն ու խոսքերը։ Ընդհանուր առմամբ՝ Վենդերսի ու Հանդկեի համագործակցության շրջանակներում նկարահանվել է երեք ֆիլմ։ Վենդերսը միշտ խոստովանել է, որ մեծապես կրում է Հանդկեի ազդեցությունը։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ