Կինոփառատոնը կընթանա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում՝ հունիսի 4-10-ը։
Հունիսի 4-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում արդեն 16-րդ անգամ կմեկնարկի Երևանում անցկացվող ամենասպասված միջազգային կինոփառատոներից մեկը՝ «Մեկ Կադրը», որը մինչև հունիսի 10-ը կինոսերներին հնարավորություն կտա դիտելու ոչ միայն հայ, այլև շուրջ երկու տասնյակ երկրներից փառատոնին մասնակցող այլազգի ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմեր։ Մասնակից երկրների թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Լեհաստանը, Ուկրաինան, Բելգիան, Չինաստանը, Թուրքիան և այլն։
Փառատոնի բացման օրը ՆՓԱԿ-ում կնշանավորվի պաշտոնական արարողությամբ, գրավիչ երաժշտությամբ և, իհարկե, ֆիլմերի ցուցադրությամբ (որպես բացման ֆիլմ կներկայացվի Ֆրանկ Տերնիեի «Ապստամբությունը», Ֆրանսիա)։ «Մեկ կադրը» հիմնվել է 2003թ-ին՝ ռեժիսոր Գագիկ Ղազարէի կողմից, և ի սկզբանե նպատակ է ունեցել իր գոյությամբ ու գործունեությամբ խթանել անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացումը Հայաստանում։ Մրցութային աշխատանքները ներկայացվելու են «Կարճ ֆիլմեր», «Մեկ Կադր Մեկ Րոպե», «Կինո առանց սահմանի» անվանակարգերում։ Կինոփառատոնի կազմակերպիչները հանդես են եկել նաև ուշագրավ գաղափարով՝ բաց կինոհարթակի անցկացմամբ, որն իրենց հեղինակած ֆիլմերը ցուցադրելու ազատ հնարավորություն կընձեռի բոլոր ցանկացողներին։ Ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 9-ին։ Փառատոնի ընթացքը հագեցված կլինի հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով, միայն «Մեկ Կադրին» բնորոշ յուրահատուկ կինոմթնոլորտով։
[ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ]