«Երբեմն ամուսինն ու կինը կարծես փչացած հեռախոսներով խոսելիս լինեն»:

ռեժիսոր` Ինգմար Բերգման
սցենարի հեղինակ` Ինգմար Բերգման
օպերատոր՝ Սվեն Նյուկվիստ
դերերում՝ Լիվ Ուլման, Էռլանդ Յուզեֆսոն, Գուննել Լինդբլում, Բիբի Անդերսոն, Վենկե Ֆոսս, Լենա Բերգման
արտադրությունը՝ Շվեդիա, 1973թ
տևողությունը՝ 2ժ 35ր
Ֆիլմը բաղկացած է վեց տեսարանից, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է Մարիանայի և Յուհանի 20-ամյա համատեղ կյանքի դրվագներից մեկը։ Յուհանը պրոֆեսոր է, Մարիանան՝ փաստաբան, ով մասնագիտացած է ամուսնալուծության գործեր վարելու ասպարեզում։ Նրանք արդեն մոռացել են իրենց ուսանողական անցյալը և ապրում են սոցիալապես ապահով, բարեկեցիկ կյանքով։ Հերթական երեկոն անցկացնելով իրենց ընկերների՝ ամուսնալուծության եզրին կանգնած մի զույգի հետ, ֆիլմի հերոսները, կարծես, ակամա հայտնվում են մի իրավիճակում, որը շուտով իրենց էլ էր առնչվելու։ Սեփական զգացմունքների հանդեպ վստահության կորուստը, երկուստեք հոգնածությունը և, ամենակարևորը, Յուհանի անհավատարմությունը փլուզման են հասցնում նրանց՝ արտաքուստ խաղաղ ու կայուն հարաբերությունները։ Սակայն փաստն այն է, որ նրանք չեն կարող ապրել միմյանցից հեռու, և բաժանությունը հիանալի առիթ է դառնում հանգած զգացմունքներին հարություն տալու, միմյանց հասկանալու, կարեկցելու, միմյանց հետ անկեղծանալու համար․․․
Օրիգինալ անվանումը` Scener ur ett äktenskap
Ժանրը՝ կամերային դրամա
Ժանրը՝ կամերային դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 9/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի նկարահանումները տևել են ընդամենը 4 ամիս, սակայն այս ֆիլմը հանդիսանում է ռեժիսորի առանցքային գործերից մեկը: Բերգմանն այնքան էր տարված իր հերոսների ճակատագրով, որ կյանքի մայրամուտին նկարահանեց շարունակությունը՝ «Սարաբանդան», որտեղ պատմվում է Մարիանայի և Յուհանի հասուն տարիների մասին:
- Հեռուստատարբերակը բաղկացած է 6 էպիզոդից և տևում է 283 րոպե:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն օտարերկրյա ֆիլմի համար։
- Ամերիկյան կինոքննադատների ազգային միության 4 մրցանակ՝ լավագույն ֆիլմի, լավագույն սցենարի, կանացի լավագույն գլխավոր (Լիվ Ուլման) և երկրորդական (Բիբի Անդերսոն) դերակատարումների համար:
- «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ՝ լավագույն օտարերկրացի դերասանուհուն (Լիվ Ուլման):
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ