«Բոլոր հեղափոխություններն արդյունքում հանգեցրել են ոչ թե մեր պետության քայքայմանը, այլ ուժեղացմանն ու ամրապնդմանը: Քչերն են հասկանում, որ այժմ մեր պատմության ամենակրիտիկական պահերից մեկն է»:

ռեժիսոր՝ Կարեն Շահնազարով
սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Բորոդյանսկի, Կարեն Շահնազարով
օպերատոր՝ Նիկոլայ Նեմոլյաև
կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև
դերերում՝ Լեոնիդ Ֆիլատով, Օլեգ Բասիլաշվիլի, Վլադիմիր Մենշով, Արմեն Ջիգարխանյան, Եվգենի Եվստիգնեև, Ալեքսեյ Ժարկով, Ելենա Արժանիկ, Տատյանա Խվոստիկովա
արտադրությունը՝ ԽՍՀՄ, 1988թ
տևողությունը՝ 1ժ 43ր
Մեկնելով գործուղման՝ ֆիլմի հերոսը՝ մոսկվացի ինժեներ Ալեքսեյը անակնկալ կերպով հայտնվում է մի ֆանտաստիկ քաղաքում։ Այդ քաղաքն առաջին հայացքից շատ նման է մեր աշխարհին՝ այն տարբերությամբ, որ առօրյա կյանքի քողարկված աբսուրդը այստեղ երևում է ակնհայտ ու անթաքույց։ Զրո քաղաքը Ալեքսեյի առաջ հերթով բացում է իր բոլոր գաղտնիքները, և նրա համար ավելի ու ավելի դժվար է դառնում սովորական իրականություն վերադառնալը։ Կայարանում բացակայում են տոմսերը, ճանապարհները որևէ կետի չեն հանգեցնում, և Ալեքսեյին հայտնում են, թե ինքն այլևս երբեք չի լքելու Զրո քաղաքը։ Աբսուրդի մեջ խճճված Ալեքսեյը որպես զառանցանք է ընկալում այն ամենը, ինչը քաղաքի բնակիչներին թվում է բնականոն, նա նույնիսկ փորձում է պայքարել իր տեսածի ու զգացածի դեմ, սակայն հետզհետե սկսում է համակերպվել։ Կկարողանա՞, արդյոք, նա փախչել այդ քաղաքից և այդ իրականությունից՝ չկորցնելով առողջ դատողության վերջին նշույլները․․․
Օրիգինալ անվանումը՝ Город Зеро
Ժանրը՝ աբսուրդիստական դրամա
Ժանրը՝ աբսուրդիստական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 8/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ըստ փիլիսոփա Սերգեյ Կարա-Մուրզայի՝ ռեժիսոր Շահնազարովի՝ Գորբաչովի գլխավոր օգնականներից մեկի որդու աբսուրդիստական այս կինոնկարում սեղմ և տաղանդավոր կերպով շարադրված է «պերեստրոյկայի» կործանարար ծրագիրը, այդ թվում՝ զանգվածային գիտակցության վրա ազդելու ոչ բռնի մեթոդները, որոնց միջոցով կարելի է կաթվածահար անել կամքն առ դիմադրություն և փրկություն:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Գիտական ֆանտաստիկայի Եվրոպական ասոցիացիայի մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար։
- Չիկագոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե Հյուգո» մրցանակ։
- «Արծաթե մրցանակ»՝ Վալյադոլիդի միջազգային կինոփառատոնում:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ