«Իմ բոլոր ֆիլմերից հենց «Շիկահերի սիրային արկածներն» է այն աշխատանքը, որում կյանքը շունչ էր տալիս արվեստին, իսկ արվեստը շունչ էր տալիս կյանքին»։ Միլոշ Ֆորման

ռեժիսոր` Միլոշ Ֆորման
սցենարի հեղինակներ` Միլոշ Ֆորման, Յարոսլավ Պապոուշեկ, Իվան Պասսեր, Վացլավ Շաշեկ
օպերատոր՝ Միրոսլավ Օնդրժիչեկ
կոմպոզիտոր՝ Էվժեն Իլլին
դերերում՝ Հանա Բրեյխովա, Վլադիմիր Պուխոլտ, Վլադիմիր Մենշիկ, Իվան Խեյլ, Իրժի Հրուբի
արտադրությունը՝ Չեխոսլովակիա, 1965թ
տևողությունը՝ 1ժ 30ր
Անդուլա անունով աղջիկն ապրում է գավառական արդյունաբերական քաղաքում, որտեղ մեկ տղային բաժին է հասնում 16 հարսնացու։ Ծնելիության աճի խթանման նպատակով կազմակերպված պարահանդեսի ժամանակ նա ծանոթանում է Միլդայի՝ Պրահայից ժամանած ջահել, հմայիչ երաժիշտի հետ։ Կանանց հանրակացարանում միասին գիշերելուց հետո տղան վերադառնում է մայրաքաղաք՝ մոռանալով հանդիպման մասին։ Բայց աղջիկը, ով, ընդհակառակը, չափազանց լուրջ էր ընդունել այս պատմությունը, հավաքելով իրերը՝ ուղևորվում է Պրահա՝ տեսակցելու Միլդային և նրա ծնողներին․․․
Օրիգինալ անվանումը՝ Lásky jedné plavovlásky
Ժանրը՝ երգիծական մելոդրամա
Ժանրը՝ երգիծական մելոդրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 9/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը համարվում է չեխական «Նոր ալիքի» ամենանշանակալի ֆիլմերից մեկը։
- Սյուժեի հիմքում ռեժիսոր Միլոշ Ֆորմանի անցյալից վերցված մի դիպված է։
- Նկարահանումները կատարվել են չեխական փոքրիկ քաղաքներից մեկում, մեծ քանակությամբ ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ, իսկ երկխոսությունները հիմնականում իմպրովիզացիաների արդյունք են։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Դանիական «Բոդիլ» մրցանակ՝ լավագույն եվրոպական ֆիլմի համար։
- Ֆիննական «Յուսսի» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ