«Ես իմ դստերը լույս աշխարհ չեմ բերել, որ նրան դարձնեք ծիծաղի առարկա»:

ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի
սցենարի հեղինակներ՝ Լուկինո Վիսկոնտի, Սուզո Չեկի դ՛Ամիկո, Ֆրանչեսկո Ռոզի, Չեզարե Ձավատինի
օպերատոր՝ Պիեռո Պորտուգալի, Պոլ Ռոնալդ
դերերում՝ Աննա Մանիանի, Վալտեր Կիարի, Տինա Ապիչելա, Գաստոնե Ռենցելի, Տեկլա Սկարանո, Լոլա Բրաչինի, Արտուրո Բրագալյա
արտադրությունը՝ Իտալիա, 1951թ
տևողությունը՝ 1ժ 54ր
Հռոմում հանրաճանաչ ռեժիսորը փնտրում է փոքրիկ աղջկա՝ իր ֆիլմում նկարահանելու համար։ Բազմաթիվ մայրիկներ երազում են, որ այդ դերը բաժին հասնի իրենց դստերը, և նրանց բերում են մրցույթի։ Այդ մայրերի թվում է նաև Մադալենա Չեկոնին, ով կինոստուդիա է գալիս իր դուստր Մարիայի հետ։ Կենսախինդ Մադալենան դստեր ընտրությունն ապահովելու համար ծանոթանում է կինոստուդիայի աշխատակիցների հետ, նույնիսկ գումար է տալիս ռեժիսորի օգնականներից մեկին, ով խոստանում է, թե կազդի վերջինիս որոշման վրա։ Իր և ամուսնու՝ այդքան դժվարությամբ կուտակած ողջ գումարը տալով մանր խաբեբային՝ Մադալենան նրա կողմից ոչ մի օգնություն էլ չի ստանում։ Ավելին՝ աննկատ մուտք գործելով ստուդիայի աշխատասենյակներից մեկը՝ նա տեսնում է, թե նկարահանող խումբն ինչպես է ծիծաղում իր դստեր խաղի տեսագրությունը դիտելիս։ Աղմուկ բարձրացնելով՝ մինչև սրտի խորքը վիրավորված Մադալենան վերցնում է երեխային և հեռանում է։ Արդյունքում, սակայն, ընտրվում է հենց նրա դուստրը։ Ընտրությունը Մադալենայինն է՝ թույլ տալ կամ թույլ չտալ իր դստեր մուտքը այդ անմաքուր աշխարհ․․․
Օրիգինալ անվանումը` Bellissima
Ժանրը՝ տրագիկոմեդիա
Ժանրը՝ տրագիկոմեդիա
Կինովերսուսի գնահատականը՝ 8.5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հռոմի լեգենդար «Չինեչիտա» կինոստուդիայում։
- «Ամենագեղեցիկը» Լուկինո Վիսկոնտիի միակ ֆիլմն է, որտեղ գերիշխում է կատակերգական տոնը։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Իտալացի կինոլրագրողների ազգային սինդիկատի մրցանակ Աննա Մանիանիին` կանացի լավագույն դերակատարման համար:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ