Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը:
Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու հրապարակը կդառնան հետաքրքիր կինոցուցադրությունների ու բուռն կինոքննարկումների վայր: Բոլոր ֆիլմերը զուգահեռաբար կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Այսօրինակ կինոփառատոն ունենալու գաղափարը ծագել է երկրի մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ձգտումից, քանի որ գյուղերում և փոքր քաղաքներում ապրող բնակչությունը զրկված է համաշխարհային և նույնիսկ հայրենական արվեստի արդի գործընթացներին մասնակից լինելու հնարավորությունից:
ԲԱՑՈՒՄ
Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, 19:30-ին, Ուջանի Զորավար Անդրանիկի անվան հրապարակում: Բացման ֆիլմը՝ ուկրաինացի ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վահրիճն ու սև քառակուսին», որը պատմում է հայազգի նկարիչ Վահրիճ Բախչանյանի կյանքի մասին, կցուցադրվի նույն հրապարակում՝ ժամը 20:30-ին: Սա զվարճալի, բայցև թախծոտ վավերագրություն է, որտեղ հարցազրույցներն ու պատմական կադրերը լրացվում են Բախչանյանի կոլաժային անիմացիայի աշխարհով:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Այս տարի փառատոնի լիամետրաժ և կարճամետրաժ ծրագրերում ընդգրկված է 17 ֆիլմ աշխարհի 13 երկրից՝ Ֆրանսիայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Իրան և այլն: Կարելի է ասել՝ այստեղ ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական ֆիլմից մինչև կենսագրական, խրոնիկալ-հրապարախոսականից մինչև անիմացիոն վավերագրություններ: Բոլոր ֆիլմերի և հեղինակների մասին տեղեկատվությունը հետզհետե տեղադրվում է փառատոնի կայքում (www.atieff.org) և ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/ApricotTreeUFF/):
ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
![]() |
«Վահրիճն ու սև քառակուսին» |
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ
![]() |
«Վահրիճն ու սև քառակուսին» |
Փառատոնի կազմակերպիչները վավերագրական կինոյի սիրահարների և պարզապես լայն հանդիսատեսի համար նախապատրաստել են բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր ու վարպետության դասեր։ «Ծիրանի ծառ» կինոփառատոնը սիրով սպասում է բոլորին:
Ցուցադրությունների և վարպետաց դասերի մուտքն անվճար է: