$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Մանե Բաղդասարյան․ կինոարարման անհագ ծարավը

հարցազրույց երիտասարդ կինոռեժիսոր, կինովավերագրող, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր Մանե Բաղդասարյանի հետ

-Առաջին ֆիլմդ՝ «Ադապտացիան», նկարահանել ես երրորդ կուրսում։ Մինչ այդ ի՞նչ փորձեր ես արել, և դժվա՞ր էր, արդյոք, առաջին անգամ ֆիլմ նկարահանելը։

-Սկզբում ցանկանում էի սկսել խաղարկային կինոյից, սակայն հետո հասկացա, որ պետք է սկսեմ վավերագրականից: Վավերագրական կինոյից դու սովորում ես ժեստեր, դրամատուրգիա, որոնք ոչ մի գրքում չկան գրված:

-«Ադապտացիայից» հետո, այսպես կոչված, երկրորդ ֆիլմի սինդրոմն ունեի՞ր։

-Երբ առաջին անգամ նկարահանում ես ֆիլմ, որը, քեզ համար անսպասելիորեն, մեծ հաջողություններ է արձանագրում, իհարկե, երկրորդ ֆիլմը նկարահանելիս ավելի շատ պատասխանատվություն ես զգում։ Ուզում ես, որ այդ մյուսն էլ ունենա նույնպիսի ճանապարհ, ինչը, իմ կարծիքով, սխալ է։ Որքան էլ ֆիլմդ հաջողություններ գրանցած լինի, պետք է մտածես, որ դու ոչինչ չես արել, հետո միայն անցնես մյուս ֆիլմին։ Հակառակ դեպքում՝ կստացվի, թե դու գնում ես հաջողության ետևից։ «Ճայի» դեպքում այդ մոտեցումը կար, բայց փորձում էի շատ տեղ չտալ դրան։ Պետք է պարզապես ուղեղը լիցքաթափել ու ստեղծագործել։

-«Ճայի» գաղափարը ծնվեց Չեխովի հերոսուհի Զարեչնայայի մենախոսությունի՞ց, թե՞ այն ուղղակի լրացնում էր քո մտահղացումը։ 

-«Ճայը», ինչ-որ առումով, իմ ու պրոդյուսերիս՝ Արարատ Գրիգորյանի, ով մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր է, կինեմատոգրաֆիական ու թատերական մտածելակերպերի միավորումն էր։ Չեխովին հղում եղավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ ֆիլմի ամբողջ թեման կարելի է արտահայտել մենախոսության միջոցով։ Պայմանականորեն ասած՝ «Ճայը» այդ մենախոսության վավերագրությունն է։

-Ֆիլմերիդ սև-սպիտակ ոճավորումը որքանո՞վ է քեզ համար սկզբունքային։

-Ցանկացած ֆիլմ նկարահանելուց առաջ ես գիտեմ, որ այն սև-սպիտակ է լինելու, որովհետև կինոն սև-սպիտակ է։ Իսկ եթե գունավոր է ստացվում, ապա՝ այն պատճառով, որ ես հասկանում եմ՝ գույներն այնքան լավն են, որ չպետք է դրանցից հրաժարվեմ։ Ոճը բխում է թեմայից։ Եթե արհեստականորեն որոշեմ, որ, օրինակ, մի հատ էլ դեղին գույնի ֆիլմ նկարեմ, ամեն ինչ կքանդվի։ Կարևորը, որ այդ ամենը խառնված ունենաս քո մեջ ու երբ սկսես նկարահանել, հասկանաս, թե թեման ինչ լուծումներ է պահանջում։ «Ճայի» պարագայում ևս ամեն ինչ ծագեց թեմայից։ Այնտեղ ներկայացված է մեր աշխարհը, մեր 21-րդ դարը։ Ցանկացա գունավոր ստեղծել, որովհետև սևն ու սպիտակը միշտ տանում են դեպի ուրիշ ժամանակներ։ Օրինակ՝ «Ադապտացիան» միտված էր քաղաքը ցույց տալու ուրիշ ժամանակի մեջ։

-«Շապիտոյի» դեպքում ինչո՞ւ ընտրեցիր սև-սպիտակ գույները։

-Կրկեսը, իմ ընկալմամբ, իր ծաղկումն ապրել է 60-ականներին, և այն կրկեսը, որը ես եմ ցույց տվել, ավելի շատ 60-ականների կրկես է, ռետրո շունչ ունի։ Այնտեղ կային լավ գույներ, ու շատերն էին ինձ խորհուրդ տալիս պահել դրանք, բայց ինձ համար այդ գույներն ավելի լավ կերևային այն դեպքում, եթե դրանք փոխանցեի հույզերով։

-Վավերագրական ֆիլմ նկարահանելիս հերոսների հետ մտերմանալու առումով ի՞նչ մոտեցում ես ցուցաբերում՝ տեսախցիկն ի սկզբանե ձեռքի՞դ է, թե՞ այն վերցնում ես միմյանց ադապտացվելուց հետո միայն։

-Բնականաբար, եթե գործենք ակադեմիական սկզբունքով, պետք է գնաս, շփվես, քո մասին պատմես։ Բայց, իմ կարծիքով, ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե ում ես նկարում, ով է հերոսը։ Կարևոր է նաև, որ դու քեզ նրա առաջ բացես։ «Շապիտոյի» դեպքում իմ խնդիրը ոչ թե նրանց անձնական դաշտ մտնելն էր, այլ կրկեսի միջավայրը ցույց տալը։ Այստեղ, ոճից ելնելով, ես կառուցեցի մի պատմություն, որտեղ խոսքը լրացրեց ֆիլմը: Իմ մյուս ֆիլմերում խոսք գրեթե չկա: Ես նախընտրում եմ պատմություն ստեղծել կադրերի միջոցով: Կարծում եմ՝ կպահպանեմ այդ ոճը նաև մյուս ֆիլմերում: «Շապիտոն» մի քայլ է դեպի հեռուստատեսային ֆիլմի ֆորմատ: Այս ֆիլմը խառնուրդ է, որին ես տվել եմ ոճավորում։ Ինձ հոգեհարազատ է համր, մոնտաժային ֆիլմը։

-Որպես օպերատոր հանդես գալը կամ այդ ղեկը մեկ այլ մարդու փոխանցելը քեզ համար դժվա՞ր ընտրություն է։

-Լինում է պահ, երբ դու չես կարող անտարբեր անցնել՝ մտածելով, որ օպերատորը հիմա կնկարի։ Միանգամից վերցնում ես տեսախցիկն ու ինքդ նկարում, որովհետև պահը չի կրկնվում։ 

-Ի՞նչ է իրենից ներկայացնում վավերագրական ֆիլմի սցենարը քո պարագայում։

-Երբ ծնվում է գաղափարը, ես սկսում եմ ընթերցել տվյալ թեմայի մասին գրականություն և, արդյունքում, գրում եմ փիլիսոփայական տեքստ, որը դառնում է ֆիլմի հիմքը։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ ֆիլմում այն երևա։ Դրա նպատակն այն է, որ ինքդ հասկանաս, թե ինչի մասին ես նկարում։

-Մոնտաժի համար շա՞տ ժամանակ ես ծախսում։

-Դա իմ հիմնական աշխատանքն է։ Մոնտաժն ինձ համար ավելի կարևոր է, քան նկարահանումը։ Նկարահանած նյութն ընդամենը հիմքն է, որի վրա սկսում ես աշխատել էքսպերիմենտալ կինոյում։ Նույն նյութը տարբեր ռեժիսորներ տարբեր կերպ կմոնտաժեն և կստանան տարբեր ֆիլմեր։ Առհասարակ, ֆիլմի նկարահանման պրոցեսի ամենահաճելի պահը սկիզբն է, երբ քո երևակայությանը թույլ ես տալիս ամեն ինչ, և ավարտը, երբ մնում է ամեն ինչ դասավորել։

-Իսկ կա՞ ցանկություն խաղարկային ֆիլմ նկարահանելու։

-Եթե հասկանամ, որ գաղափարս իրագործելու ամենաճիշտ տարբերակը այն խաղարկային ֆիլմի տեսքով ներկայացնելն է, այդպես էլ կանեմ։ Այդ առումով որևէ սահմանափակում չունեմ։ Նույն «Ճայում» խաղարկային տարրեր ներառելու փորձեր կան։

-Անդրադառնանք ուսանողական տարիներիդ․ ավարտելով Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որի վերաբերյալ հաճախ դժգոհություններ ենք լսում, դու ինքդ, երբ հետադարձ հայացք ես նետում դեպի այդ շրջան, ի՞նչ ես մտածում։

-Ես հասկանում եմ այն երիտասարդներին, ովքեր ԵԹԿՊԻ-ից դժգոհություններ ունեն ինչ-ինչ նյութական, տեխնիկական և այլ պատճառներով, սակայն, դրան զուգահեռ, լավ գիտեմ, որ եթե ունես ասելիք, քեզ ոչինչ չի կարող խանգարել, և պետք չէ սեփական անհաջողությունը վերագրել տեխնիկական խնդիրներին կամ դասախոսական կազմին։ Իհարկե, այս առումով խաղարկային ֆիլմի ռեժիսորների համար ավելի դժվար է։ Ես մեծ խնդիրների չեմ բախվել, որովհետև միշտ ունեցել եմ տեխնիկա, որով նկարահանել եմ։ Թատերականն ինձ շատ բան է տվել դասախոսների առումով։ Վարպետիս՝ Ռուբեն Գրիգորյանի և մյուս դասախոսների հետ շփումները ձևավորել են ինձ։ Բայց այդ ամենից զատ՝ շատ կարևոր է ցանկանալ ու երազել նկարել։

-Թատերական ինստիտուտի բակալավրիատն ավարտելուց հետո ընդունվեցիր մագիստրատուրա։ Ի՞նչ տվեց այն քեզ։

-Մագիստրատուրան տալիս է առավելապես տեսական գիտելիք, չնայած, ըստ էության, նույն առարկաներն ես ուսանում։ Երբ ֆիլմեր եմ նկարահանում, մտածում եմ ժանրային նորությունների ու էքսպերիմենտների, դրանք մոնտաժային եղանակների միջոցով իրագործելու մասին։ Մագիստրատուրա ընդունվելիս կար դրանց մասին գրելու ցանկություն։ Այդպես կյանքի կոչվեց «Ռեֆրեն դիստանցիայի մեջ» թեզը, որում կա ազդեցություն Փելեշյանից, բայց խոսքը ոչ թե նրա դիստանցիոն մոնտաժի մասին է, այլ  առհասարակ դիստանցիայի, քվանտային մեխանիկայի, միջուկային ֆիզիկայի և մոնտաժի՝ որպես գիտություններ, համեմատությունների և մեկը մյուսին սնելու մասին:

-Ինչո՞վ ես զբաղվում հիմա։

-Այս պահին աշխատում եմ առաջիկա ֆիլմերիս սցենարների ուղղությամբ, ինչպես նաև  օնլայն փառատոների եմ մասնակցում:

-Երիտասարդ ռեժիսորը փառատոների ընթացքում ինչո՞վ է զբաղվում՝ բացի ֆիլմեր դիտելուց, ի՞նչ է վերցնում փառատոնային կյանքից։

-Փառատոների ժամանակ հասկանում ես, որ այն, ինչ արել ես, իզուր չէր։ Խոսքն այստեղ միայն մրցանակների մասին չէ․ մարդիկ դիտում են քո ֆիլմը, հիշում այն։ Ավելի կարևոր է, որ ֆիլմի մասին երկար է խոսվում։ Օրինակ, մի քանի տարի հետո կարող ես ինչ-որ մեկին հանդիպել, ով կասի, թե ֆիլմիցդ ինչ-որ կադր է իր մեջ տպավորվել։ Փառատոների ընթացքում, ինչպես նկատել եմ, ռեժիսորները չեն մտածում կինոյի մասին, այլ, օրինակ, շամպայն խմելու, ուտելու։ Բայց դա չի նշանակում, որ նրանք անտարբեր են իրենց մասնագիտության նկատմամբ։ Օրինակ, Բերգմանն ասում էր, որ ցանկացած նոր ֆիլմ առիթ է քաղաքից դուրս խմելու համար։ Այն մարդիկ, ովքեր, իրոք, կինոյի մեջ են, ամբողջ օրը կինոյից չեն խոսում, լրիվ ուրիշ թեմաներից կարող են խոսել։ 

-Ռեժիսորներն իրենց ֆիլմերով երկար դիստանցիա են անցնում։ Երբ ֆիլմդ վաղուց արդեն ավարտել ես ու բաց թողել այն, որքանո՞վ է հետաքրքիր ներկա լինել այդ ֆիլմի հերթական դիտմանն ու քննարկմանը։

-Ստեղծագործող մարդիկ ոչ միշտ են կարող իրենց ֆիլմերը դիտել՝ այն իմաստով, որ դու տարիներով մոնտաժ ես անում ու շատ ես դիտում ֆիլմդ։ Ես ինքս շատ դեպքերում դուրս եմ եկել իմ ֆիլմերի ցուցադրություններից ու վերադարձել միայն քննարկման ժամանակ։ Բայց երբ ֆիլմը նոր ես ավարտած լինում, քեզ հաճելի են թվում անգամ հեռվում նստած ինչ-որ մեկի ծիծաղի ձայնը, զայրույթը կամ ցանկացած այլ էմոցիա։ Դու ուզում ես լուռ հետևել նրանց, նայում ես արդեն հանդիսատեսին, ոչ թե ֆիլմը։ Ու դրանից հաճույք ես ստանում։   

-Մենք ունենք ազգային բնավորության մի գիծ․ մարդը կարող է այստեղ որևէ հետաքրքիր գործ անել ու մնալ աննկատ, ապա Հայաստանից դուրս անել այդ նույն գործը և այդ դեպքում այստեղ տեսնել բոլորովին այլ վերաբերմունք իր ու իր արածի հանդեպ։ Ինքդ նման փորձ ունեցե՞լ ես։

-Այո, իհարկե։ Նույն ֆիլմը դրսում կարող է մրցանակ ստանալ, ու այն մարդը, ով մինչ այդ ֆիլմը չէր հավանել, սկսում է հավանել այն։ Այսինքն՝ սեփական կարծիք չունի։ Մենք պետք է շատ ֆիլմեր դիտենք ու շատ հաղորդակցվենք աշխարհի հետ, մեր մեջ չպարփակվենք։

-Սերտ կապեր ունե՞ս հայկական կինոոլորտի ներկայացուցիչների հետ, թե՞ ավելի շատ մեկուսացած ես։

-Եթե չշփվես քո մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների հետ, հետընթաց կապրես։ Դա քեզ լիցքավորում է, էներգիա է տալիս։ Անկախ այն հանգամանքից, թե որքանով են նրանք կայացած, որքանով են, իրոք, կինոյի մարդ, միևնույն է, եթե նրանք մտածում են կինոյի մասին, այդ զրույցները լցնում են քեզ էներգիայով, որը դու օգտագործում ես հետագայում։ Դա ոգեշնչման պես մի բան է։ Ես աշխատում եմ ճանաչել բոլոր նրանց, ովքեր կան ժամանակակից կինոյում։

-Ո՞ր ռեժիսորներն են՝ գործող կամ արդեն ոչ, ամենամեծ ազդեցությունն ունեցել քեզ վրա։

-Ամենամեծ ազդեցությունն ինձ վրա թողել են նախորդ դարի ռեժիսորները․ ես կարող եմ 10000-րդ անգամ դիտել Հիչքոկի ֆիլմերը, մոտիվացվել ու ֆիլմ նկարահանել, հետո նորից դիտել ու լրիվ այլ ֆիլմ ստեղծել։ Տրյուֆո, Գոդար եմ սիրում ու, առհասարակ, ֆրանսիական «Նոր ալիքը»․․․ Կնշեմ նաև Լարս ֆոն Տրիերին, բայց նրա ոչ բոլոր ֆիլմերը։ Դոլանի ֆիլմերն եմ սիրում, Սորենտինոյի։ Իսկ ժամանակակից ռեժիսորներից կառանձնացնեմ Գոդֆրի Ռեջիոյին, ով ինձ վրա ազդեցություն ունի այն առումով, որ ես պահպանեմ մոնտաժային մոտեցումներն ու համապատասխան մտածողությունը։

-Արտերկրում սովորելու կամ ապրելու մտադրություն ունեցե՞լ ես։

-Կարծում եմ՝ ռեժիսուրայում ավելի շատ կարևոր է աշխատելը, ինքդ քեզ հղկելը։ Դրսում սովորելու առնչությամբ կարող եմ ասել, որ անգամ ոչ ուսումնական նպատակով արված այցերը կարող են քո մեջ շատ բան փոխել։ Երբ այդ դիտակետից եմ նայում, այդուհանդերձ, նորից սովորելու կարիք չեմ զգում։ Ինձ համար ավելի լավ է այն, ինչ կարող եմ անել Հայաստանում։ Ես այստեղ ինձ լավ եմ զգում, սիրում եմ Երևանը։ Նախընտրում եմ շրջել աշխարհով ու վերադառնալ։ Այդպես ավելի շատ ես կայանում։  

հարցազրույցը՝ Լիլիթ Աղաջանյանի 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Մանե Բաղդասարյան․ կինոարարման անհագ ծարավը
Մանե Բաղդասարյան․ կինոարարման անհագ ծարավը
հարցազրույց երիտասարդ կինոռեժիսոր, կինովավերագրող, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր Մանե Բաղդասարյանի հետ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjUyE0LFjCEFBhGzH0KJYxmZ-5LAtZtEj4mAGQ8vuTPREFoKe_Ho-oUVa_tADUyUmSNT4Ev5YAFlrHnGDdtXo434IINB46BvzUN_jHMudv2vQGyXXsWIXGQWQ5THinA4yudmJiAPhJPnd3z/s640/752.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjUyE0LFjCEFBhGzH0KJYxmZ-5LAtZtEj4mAGQ8vuTPREFoKe_Ho-oUVa_tADUyUmSNT4Ev5YAFlrHnGDdtXo434IINB46BvzUN_jHMudv2vQGyXXsWIXGQWQ5THinA4yudmJiAPhJPnd3z/s72-c/752.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2020/08/mane-baghdasaryan-interview.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2020/08/mane-baghdasaryan-interview.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content