$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Մակոտո Շինկայ․ բնականի և գերբնականի սահմանին

Մակոտո Շինկայի ֆիլմերը Ճապոնիայի ցավի, հիշողության և հույսի արձագանքն են։


Ալեքսեյ Ֆիլիպովի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ ճապոնացի ամենաինքնատիպ անիմատորներից մեկը՝ Մակոտո Շինկայը, նշել է, որ Ճապոնիայում, հատկապես վերջին տարիներին, տեղի են ունենում բազմաթիվ բնական աղետներ․ «Դա մեզ համար հրատապ և իրական խնդիր է։ Կցանկանայի, որ մարդիկ ուշադրություն դարձնեն այդ հանգամանքին և հասկանան, որ սա ֆանտաստիկ միջավայր չէ, այլ իրականություն» (1)։ Այդ ֆանտաստիկ միջավայրը, որի մասին խոսում է ռեժիսորը, վերաբերում է այն մեծագույն ողբերգություններին, որոնք մենք տեսնում ենք նրա վերջին շրջանի անիմացիոն ֆիլմերում։ Այս մասին նա նաև խոսել է ռուսական «Crunchyroll Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Իր «Եղանակի երեխան» ֆիլմը ստեղծելու ընթացքում նրան իսկապես հուզել են եղանակային գլոբալ փոփոխությունները և այն աղետները, որոնք կարող են ճակատագրական դառնալ Ճապոնիայի և ամբողջ աշխարհի համար (2)։ Սակայն այս թեմային մենք դեռ կվերադառնանք։ 

«Քո անունը»
Նրա վաղ շրջանի ֆիլմերում՝ «Այլ աշխարհներ» (1999), «Նա և իր կատուն» (1999), «Հեռավոր աստղի ձայնը» (2002), «Ամպերից այն կողմ» (2004), «Հինգ սանտիմետր վայրկյանում» (2007), «Բառերի պարտեզը» (2013), արծարծվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առաջին սերը, միայնությունը, հասունությունը, անցյալի նոստալգիկ հիշողությունները, անհաղթահարելի թվացող հեռավորությունը և բաժանումը։ Շինկայը, լինելով գիտաֆանտաստիկայի սիրահար, իրական թվացող պատմության մեջ ավելացնում է գերբնական սյուժետային տարրեր, որոնց միջոցով նրա հերոսները հայտնվում են թվացյալ անհաղթահարելի դրամատիկական իրավիճակներում։ Սակայն «Հինգ սանտիմետր վայրկյանում» և «Բառերի պարտեզը» ֆիլմերն առանձին տեղ են գրավում նրա կարիերայում, քանի որ դրանցում չկան գերբնական կամ միստիկական բաղադրիչներ։ Այս երկու ֆիլմերում հերոսները, սեփական անվճռականության կամ սոցիալական նորմերի ազդեցության հետևանքով, ի վերջո մնում են միայնակ։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա հերոսները կարողանում են հաղթահարել և բաց թողնել անցյալը, անցնում են հոգեբանական և ֆիզիկական հասունացման փուլերով։ Այս կերպարներին հաճախ միավորում է ոչ թե ֆիզիկական տարածությունը, այլ այն գաղափարները, որոնց հավատում են նրանք։ Շինկայի ֆիլմերում գերբնական կերպով է դրսևորվում նաև սիրո հասկացությունը։ Սերը նրա ֆիլմում ընկալվում է որպես անբացատրելի զգացում, որը դուրս է ժամանակից և տարածությունից։

«Եղանակի երեխան»

Մակոտո Շինկայի անիմացիոն ֆիլմերը բնորոշվում են իրականության չափազանց ճշգրիտ պատկերմամբ․ մանրակրկիտ նկարված են յուրաքանչյուր առարկան, հերոսների զգայական փոփոխությունները, եղանակային դրսևորումները։ Նրա ֆիլմերում հաճախ ենք հանդիպում արագ փոփոխվող կադրերի, որոնց միջոցով ընդգծվում է ժամանակի ընթացքը։ Առանձնահատուկ է նաև նրա դրամատուրգիական ոչ գծային կառուցվածքը, որտեղ ժամանակագրական հաջորդականությունը հաճախ խախտվում է, սակայն պահպանվում է սյուժետային տրամաբանական զարգացումը։ Նրա ֆիլմերի սյուժեներում միմյանց ներդաշնակորեն լրացնում են արդիական և ճապոնական դիցաբանական պատումները։ Օրինակ՝ նրա «Աստղեր որսացող երեխաները» (2011) ֆիլմում դպրոցական աղջիկը՝ Ասունան, մեռյալների աշխարհ է գնում իր մահացած միակ ընկերոջ՝ Շյունի ետևից։ Այս պատմությունը հղում է ճապոնական «Իզանագիի և Իզանամիի» առասպելին, որտեղ նույնպես հերոսուհին սիրելիի մահից հետո ուղևորվում է դեպի անդրշիրիմյան աշխարհ։ 

«Սուզումե՝ դռներ փակողը»

Մակոտո Շինկայը սիրում է իր ֆիլմերում կրկնել որոշ խորհրդանշական դետալներ։ Դրանցից են, օրինակ, ամպերն ու երկինքը, որոնք խորհրդանշում են երազանքների հետապնդումը, գնացքը՝ բաժանումը և միայնությունը, դատարկ դպրոցական դասարաններն ու այգիները՝ երիտասարդական հիշողությունները, որոնք այլևս երբեք չեն վերադառնալու։ 

Բնությունը, որպես խորհրդանշական գործող կերպար, պատկերանում է նրա բոլոր ֆիլմերում։ Սկզբնական շրջանում այն հաճախ արտացոլում է հերոսների ներքին ապրումները, սակայն վերջին ֆիլմերում ձևափոխվում է՝ դառնալով բնական աղետի աղբյուր։ Նրա «Քո անունը» (2016), «Եղանակի երեխան» (2019) և «Սուզումե՝ դռներ փակողը» (2022) լիամետրաժ անիմացիոն ֆիլմերը, որոնք ունեն միանման սյուժետային գիծ, համարվում են եռապատում։ Այդ սյուժետային գիծը, որը կարմիր թելի պես անցնում է երեք ֆիլմերում, բնական աղետն է։ «Քո անունը» ֆիլմում այն ներկայացվում է որպես ընկնող գիսաստղ, «Եղանակի երեխան»՝ անվերջանալի անձրևներ, իսկ «Սուզումե՝ դռներ փակողը»՝ երկրաշարժեր։ Այս մոտիվի պատճառը, թերևս, 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.1 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժն էր, որին հաջորդեցին մի քանի նույնքան բարձր աստիճանի հետցնցումներ։ Դրանից հետո տեղի է ունենում ցունամի, որի 40 մետր բարձրություն ունեցող ալիքները ավերել են Ճապոնիայի խիտ բնակեցված ափամերձ շրջանների զգալի մասը՝ խլելով ավելի քան քսան հազար մարդու կյանք։ Սակայն այսքանով ողբերգությունները չեն ավարտվում։ Երկրաշարժի հետևանքով Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանում տեղի է ունենում խոշոր վթար՝ պայթում է երեք էլեկտրաբլոկ։ Կառավարությունը տասնվեց հազարից ավելի մարդ է տեղահանում աղետի գոտուց, և նրանք այնտեղ այլևս չեն վերադառնում։ Իսկ վթարի հետևանքով առաջացած ռադիոակտիվ ջուրը թափվում է Խաղաղ օվկիանոս՝ մեծ վնաս պատճառելով տարածաշրջանի ամբողջ էկոլոգիական համակարգին (3)։ 

Աղետները ճակատագրական դարձան ռեժիսորի ստեղծագործական ուղու համար։ Նրան սկսում են հուզել այն հարցերը, թե ինչու են տեղի ունենում բնական աղետները, ինչպես կանխել և ինչպես հաղթահարել հետևանքները, եթե դրանք արդեն տեղի են ունեցել։ Հետաքրքիր է, որ Մակոտո Շինկայի խոսքերով՝ այս երեք ֆիլմերը նկարահանվել են Ճապոնիայում՝ ճապոնացիների համար (4), սակայն համամարդկային և արդիական թեմաներ արծարծելով՝ դրանք կարողացել են հետաքրքրել աշխարհի յուրաքանչյուր ծայրում բնակվողին։ Այդ կերպ էլ ռեժիսորը հայտնիություն է ձեռք բերում։ Հատկապես նրա «Քո անունը» կինոնկարը դարձավ Ճապոնիայի անիմացիայի պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը (5)։ 

«Քո անունը» ֆիլմը դիտելիս հաճախ շփոթմունք է առաջանում սյուժեի ժամանակագրական խճճվածության պատճառով։ Սակայն եթե փորձենք վերականգնել իրադարձությունների ժամանակային հաջորդականությունը, ապա այն կարող է ներկայացվել հետևյալ կերպ․ ի սկզբանե՝ հազարավոր տարիներ առաջ, Ճապոնիայում ընկել է մեծ գիսաստղ, որի հետևանքով ծով է առաջացել, իսկ շուրջը ձևավորվել է Իտամորի գյուղաքաղաքը։ Հաջորդ կարևոր իրադարձությունը Միցուհա Միամիզուի մոր մահն է, որից հետո աղջկա հայրը՝ թողնելով երկու դուստրերին, զբաղվում է քաղաքականությամբ։ Աղջիկներին մեծացնում է տատիկը, որը ժամանակին ազգային ավանդույթներն ու արժեքները փոխանցել էր իր դստերը, իսկ այժմ՝ թոռնիկներին։ Այնուհետև Միցուհան մասնակցում է Կուչիկամիսակե կոչվող ծիսական արարողությանը, որից հետո բղավում է իր երազանքի մասին՝ հաջորդ կյանքում ծնվել որպես գեղեցիկ տղա՝ Տոկիոյում։ Դրանից հետո տեսնում ենք հերոսներին՝ Տակի Տաչիբանային և Միցուհա Միամիզուին, որոնք քնած ժամանակ փոխանակվում են մարմիններով։ Արթնանալուց հետո նրանք չեն հիշում, թե ինչ է տեղի ունեցել։ Սակայն այս իրադարձությունները տեղի են ունենում տարբեր ժամանակներում, քանի որ Միցուհան ապրում է Տակիից երեք տարի առաջ։ Միցուհան մեկնում է Տոկիո՝ Տակիի հետ հանդիպելու, սակայն պարզվում է, որ նա դեռ իրեն չի ճանաչում։ Միցուհայի նվիրած կարմիր թելն է օգնում, որ Տակիի գիտակցությունից վերջնականապես չջնջվեն աղջկա մասին հիշողությունները։ Այդ թելը ֆիլմում խորհրդանշում է գյուղաքաղաքի հազարամյակների պատմությունը, որին, ինչպես ասվում է ֆիլմում, «եթե ականջ դնես, կլսես, թե ինչ է ասում»։ Այդ կարմիր թելը նաև նրանց տարածաշրջանի պահապան աստծո՝ Մուսուբիի խորհրդանիշն է, և այն ամբողջությամբ բացատրում է ժամանակի էությունը։ Տատիկի խոսքերով՝ թելերը խճճվում են, ստանում տարբեր ձևեր, միաձուլվում, բաժանվում, երբեմն պոկվում, բայց նորից միավորվում են, և դա էլ հենց խորհրդանշում է բուն ժամանակը։ Այդ թելը նաև կապում է մարդկային ճակատագրեր։

Վերջիվերջո, Տակին գտնում է ավերված Իտամորի գյուղաքաղաքը, հիշում այն տաճարը, որի մասին լսել էր, երբ գտնվում էր Միցուհայի մարմնում, և այնտեղ գտնում է Կուչիկամիսակեի ժամանակ պատրաստած սակեն (6)։ Այն ըմպելով՝ Տակին հանդիպում է Միցուհայի ուրվականին և վերադարձնում նրան ժապավենը։ Ըստ ֆիլմում պատմվող ավանդույթի՝ նրանք կարող են հանդիպել որպես ուրվականներ մթնշաղի ժամանակ, երբ դեռ լույսը չի բացվել, բայց գիշեր էլ չէ։ Այդ ժամանակ հնարավոր չէ տեսնել այն, ինչ իրականում կա, սակայն հնարավոր է տեսնել այն, ինչ չկա․ այսպես է բացատրում դպրոցի ուսուցչուհին։ Միցուհան, տեղեկանալով սպասվող աղետի մասին, կարողանում է փրկել գյուղաքաղաքի գրեթե ողջ բնակչությունը։ Արդյունքում Միցուհան և Տակին արդեն հայտնվում են նույն ժամանակաշրջանում, սակայն չեն հիշում միմյանց, պարզապես զգում են անբացատրելի դատարկություն։ Նրանք, կարծես, անդադար փնտրում են ինչ-որ մեկին։

Արդեն նշեցինք, որ Մակոտո Շինկայի վերջին եռապատումները ներառում են Ճապոնիայում տեղի ունեցող իրական բնական աղետների կրկնօրինակները։ «Քո անունը» ֆիլմում Շինկայը գիսաստղի ընկնելու հետևանքներն ասոցացրել է երկրաշարժի հետ․ «Ես գիսաստղը խորհրդանշորեն ասոցացրեցի 2011 թվականի երկրաշարժի հետ։ Իմ ուսումնասիրությունների ընթացքում պարզեցի, որ այդպիսի ուժգնությամբ երկրաշարժ տեղի է ունենում մոտավորապես յուրաքանչյուր հազար տարին մեկ։ Այդ մտքից ելնելով՝ ես պատկերացրեցի, որ պարբերաբար կրկնվող բնական երևույթը կարող է դառնալ այն սյուժետային գործիքը, որի միջոցով հնարավոր կլինի պատմությունը ներկայացնել առավել խորքային և խորհրդանշական ձևով» (7): Մակոտո Շինկայն իր հերոսների միջոցով վերադառնում է անցյալ և կարողանում է փրկել իր հերոսներին սարսափելի աղետից։ Այս ֆիլմը ամբողջ Ճապոնիայի բնակչության համար մխիթարանք է հանդիսանում։ Մինչդեռ ռեժիսորի համար այն, կարծես, իրականության մերժումն էր, այն իրականության, որը տեսել էր հինգ տարի առաջ։ Ոչ  ֆիլմում, ոչ էլ առավել ևս իրականության մեջ, Շինկայը չէր կարողացել կանգնեցնել անխուսափելի աղետը։ Սակայն, այնուամենայնիվ, իր ստեղծած աշխարհում նա կարողանում է փրկել մարդկանց․․․ 

Հաջորդ ֆիլմում՝ «Եղանակի երեխան», Մակոտո Շինկայը փորձում է հասկանալ, թե ինչի հետևանքով են տեղի ունենում բնական աղետները։ Արդյո՞ք ամեն ինչում մեղավոր է մարդը, թե՞ գոյություն ունեն այլ պատճառներ։

Ինչպես նախորդ ֆիլմերում, այստեղ նույնպես առանցքային կերպարներն են երիտասարդները։ Տասնվեց տարեկան Հոդակա Մորիսիման, փախչելով տնից, ուղևորվում է դեպի անձրևոտ Տոկիո՝ նոր կյանք սկսելու նպատակով։ Քանի որ նա դեռ չափահաս չէ, աշխատանքի որոնման հետ կապված դժվարություններ են առաջանում, մինչև որ նա վերջապես կարողանում է աշխատանք գտնել մի խորհրդավոր գրասենյակում, որտեղ գրում է հոդվածներ քաղաքային առասպելների և գերբնական երևույթների մասին։ Հոդական ծանոթանում է McDonald’s-ի աշխատակցուհու՝ Հինա Ամանոյի հետ և պարզում, որ աղջիկը կարողանում է ժամանակավորապես դադարեցնել անձրևը և ծագեցնել արևը։ Շուտով Հինայի այդ ունակությունը դառնում է երիտասարդների նոր բիզնեսի հիմքը։ Հինան հասկանում է, որ մարդկանց համար արևոտ եղանակ ստեղծելն իր առաքելությունն է այս աշխարհում, սակայն դա ունի իր գինը։ Ամեն անգամ արև «բերելով»՝ նա աստիճանաբար գոլորշիանում է։ Հինան գիտակցում է, որ որքան շատ է օգտագործում իր երկնային կարողությունը, այնքան ավելի թափանցիկ է դառնում։ Վաղ թե ուշ նա պետք է անհետանա, իսկ իր բացակայության շնորհիվ Տոկիոյում կշողա արևը։

«Եղանակի երեխան» ֆիլմում Մակոտո Շինկայը ոչ միայն պատկերում է երիտասարդների ողբերգությունը, այլև ի ցույց է դնում դրա ընթացքն ու հետևանքները։ Ըստ ռեժիսորի մտահղացման՝ որքան մարդիկ հեռանում են իրենց ազգային ավանդույթներից և արմատներից, այնքան բնությունն ըմբոստանում է նրանց դեմ։ Հինան, լինելով եղանակի շամանուհին, ապացուցում է, որ այն առասպելները, որոնց մասին պատմում են մեծահասակները, ամենևին էլ հեքիաթներ չեն։ Տարիներ շարունակ եղանակի շամանուհիներն իրենց անձն են զոհաբերել, որպեսզի եղանակը դառնա բարենպաստ։ Սակայն Հոդական չի թողնում, որ Հինան զոհաբերի իրեն, ինչի արդյունքում էլ, երեք տարի շարունակվող անձրևներից հետո, Տոկիոն գրեթե անցնում է ջրի տակ։ Ֆիլմի ֆինալում մենք տեղեկանում ենք, որ հազարավոր տարիներ առաջ այժմյան Տոկիոյի տեղում մեծ օվկիանոս է եղել, և այժմ բնությունը պարզապես ամեն ինչ իր տեղն է վերադարձնում։ Սրանով հաստատվում են ֆիլմի հերոսներից մեկի խոսքերը, որ եղանակը երկնքի դրսևորումն է և ոչ մի կապ չունի մարդկության հետ։ Մարդիկ չպետք է դատեն՝ բնության մեջ ինչն է բնական, իսկ ինչը՝ անբնական երևույթ։

Այս ֆիլմի ստեղծման միջոցով Շինկայը փորձում է հասկանալ՝ բնությո՞ւնն է մեղավոր, մա՞րդը, թե՞ առհասարակ մեղավորներ չկան։ Այստեղ նա արդեն հրաժարվում է աղետների առկայության փաստը ժխտելուց և հանդիսատեսին մխիթարելուց՝ փորձելով սյուժեի միջոցով հասկանալ աղետների պատճառահետևանքային կապերը։ 

Այս պահի դրությամբ նրա վերջին ֆիլմով՝ «Սուզումե՝ դռներ փակող»-ով, Մակոտո Շինկայն ավարտին է հասցնում ճապոնական մեծ ողբերգության մասին իր մտորումները։

Երիտասարդ Սուզումեն երկրաշարժի ժամանակ կորցրել է իր մայրիկին։ Այստեղ արդեն խոսքը մտացածին աղետի մասին չէ, այլ իրականի, որը տեղի էր ունեցել 2011 թվականին։ Երկրաշարժից հետո Սուզումեն ընդմիշտ հեռանում է Ֆուկուսիմայից և իր մորաքրոջ հետ բնակվում Կյուսյու կղզում։ Նա հանդիպում է Սոտա Մունակատային, որը փորձում է փակել խորհրդավոր դռները։ Այդ դռներից դուրս են գալիս աղետներ բերող գերբնական էակներ՝ հսկայական որդեր, որոնք կարող են առաջացնել ուժգին երկրաշարժեր։ «Դռներ փակելու» առաքելությունը Սոտային է հասել սերնդեսերունդ փոխանցվելով։ Դռները, որոնք նա պետք է փակի, ցրված են ամբողջ Ճապոնիայով մեկ։ Կախարդական կատուն՝ Դայզինը, Սոտային վերածում է Սուզումեի մանկության երեքոտանի աթոռի՝ ասելով, թե նա իրեն ու Սուզումեին «խանգարում է»։ Հերոսուհին, չկորցնելով հույսը, որոշում է օգնել Սոտային՝ նրան վերադարձնելով մարդկային կերպարանքն ու փակելով բոլոր այն դռները, որոնք կարող են նոր երկրաշարժի պատճառ դառնալ։ Այն վայրերը, որտեղ Սուզումեն այցելում է դռներ փակելու նպատակով, իրական աղետի գոտիներ են (աղետները տեղի են ունեցել վերջին հարյուր տարվա ընթացքում, Ճապոնիայի տարբեր հատվածներում)։ Առաջին վայրը, որտեղ Սոտան փակում է դուռը, Էհիմեի պրեֆեկտուրան է, որը 2020 թվականին կործանվել էր թայֆունների հետևանքով առաջացած ռեկորդային տեղումներից։

Հետաքրքիր է, որ թե՛ «Սուզումե՝ դռներ փակողը», թե՛ «Քո անունը» ֆիլմերում հերոսները ցանկանում են վերադառնալ անցյալ և փրկել իրենց մահացած հարազատներին։ Սակայն Սուզումեն դռների ետևում հայտնաբերում է ոչ թե իր մորը, այլ ինքն իրեն՝ արդեն հասունացած։ Սա խորհրդանշում է այն փաստը, որ մարդ պետք է ինքնուրույն հաղթահարի սեփական կորուստներն ու ցավերը։ Սուզումեն չի փոխում անցյալը, նա չի փնտրում արդարացումներ կամ պատճառներ, այլ շարունակում է ապրել՝ ընդունելով և հաղթահարելով ցավագին հիշողությունները։ Մակոտո Շինկայի խոսքերով՝ Սուզումեի այս ճանապարհորդությունը, կարծես, նպատակաուղղված է բուժելու և «փակելու» բոլոր այն վերքերը, որոնք ստացել է Ճապոնիան (8)։ 

Վերջիվերջո, Մակոտո Շինկայի ֆիլմերը դառնում են Ճապոնիայի ցավի, հիշողության և հույսի արձագանքը։ Բնական աղետների պատկերումներով նա ոչ միայն պատմում է կործանման, այլև վերապրման մասին՝ ցույց տալով, որ նույնիսկ ամենամեծ ողբերգությունից հետո մարդը շարունակում է ապրել, սիրել և հավատալ։


Մերի Ավետիսյան

Հղումներ․

[1] Алексей Филиппов, афиша DAILY, Режиссер аниме Макото Синкай — про «Дитя погоды», смартфоны и бургеры, (https://daily.afisha.ru/cinema/13395-metr-anime-makoto-sinkay-pro-ditya-pogody-smartfony-i-burgery/), հասանելի է՝ 27.10.2025:

[2] Crunchyroll Россия, Интервью с Макото Синкаем | Crunchyroll Россия, (https://www.youtube.com/watch?v=RPQLgMFwFdg), հասանելի է՝ 27.10.2025:

[3] Kenneth Pletcher,  John P. Rafferty, Britannica, Japan earthquake and tsunami of 2011, (https://www.britannica.com/event/Japan-earthquake-and-tsunami-of-2011/Aftermath-of-the-disaster), հասանելի՝ 27102025։

[4] Yusuke Hirata, WORLD INSIGHT, “It Felt Like a Failure,” Losing Sleep, Shedding Tears: Interview with Makoto Shinkai, (https://worldinsight.com/news/culture/it-felt-like-a-failure-losing-sleep-shedding-tears-interview-with-makoto-shinkai-2/), հասանելի է՝ 27.10.2025:

[5] Rafael Antonio Pineda, ANIMENEWSNETWORK, Shinkai's 'your name.' Tops Spirited Away as Highest Grossing Anime Film Worldwide, (https://www.animenewsnetwork.com/news/2017-01-17/shinkai-your-name-tops-spirited-away-as-highest-grossing-anime-film-worldwide/.111141), հասանելի է՝ 27012025։

[6] Ճապոնական ավանդական ալկոհոլային խմիչք է, որը պատրաստվում է բրնձի խմորումից։

[7] ANIMENEWSNETWORK, Interview: Makoto Shinkai, (https://www.animenewsnetwork.com/feature/2016-12-20/interview-makoto-shinkai/.110150), հասանելի է՝ 27012025։

[8] Crunchyroll: Inside Anime, Makoto Shinkai on the Direction of Suzume | Interview, (https://www.youtube.com/watch?v=RdYs29wQZq4), հասանելի է՝ 28102025։

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,2,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,2,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,110-ամյակ,1,20֊ականներ,1,24 կադր,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,4,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալեքսի Կվատանիա,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,12,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Ամիրռեզա Ֆախրի,9,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,անիմատոր,1,անիմե,1,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,60,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,7,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,6,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,2,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արսինե Խանջյան,1,Արտավազդ Փելեշյան,6,Բաբաք Քարիմի,1,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեհթաշ Սանաիհա,1,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,64,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,68,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,Դարիուշ Մեհրջուի,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենի Ֆիլիպու,1,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,50,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Զաք Քրեգեր,1,Զենքեր,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էմմա Սթոուն,1,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,12,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,75,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,121,Կարո Հալաբյան,1,Կարոտ,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,92,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,37,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կովը,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,13,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,5,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարություն Չալիկյան,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,36,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովարդ Լավքրաֆթ,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Ճապոնիա,1,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մակոտո Շինկայ,1,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մայքլ Ֆիլիպու,1,Մանե Բաղդասարյան,1,Մաջիդ Մաջիդի,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մասուդ Թաղիաբադի,1,Մասուդ Կիմիաի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարյամ Մողադամ,1,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,Մեհրդադ Էսկուի,1,մեջբերումներ,1,Մերի Ավետիսյան,2,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յորգոս Լանտիմոս,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,2,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,Նվիրատվություն,1,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,շիա,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սաիդ Ռուսթայի,1,Սալվադոր Դալի,4,Սավ-Մոհամադ Նեժադ,1,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,2,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սոֆյա Սողոյան,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիտորիո Ստորարո,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,9,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաթեմեհ Շահբանդե,3,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,2,
ltr
item
KINOVERSUS: Մակոտո Շինկայ․ բնականի և գերբնականի սահմանին
Մակոտո Շինկայ․ բնականի և գերբնականի սահմանին
Մակոտո Շինկայի ֆիլմերը Ճապոնիայի ցավի, հիշողության և հույսի արձագանքն են։
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhtsfad_2qCWoohuBHE0OgHxVL9YB1vPiGKFTMaVZFQwm5Ipg-V8XRYFh95WRjY4pKzyyIriGrjlkra-hGUBXOFky4Hv_a7jrbHyyej-EyDrVuLLsnf5JIGNfaXfbbWWEfi8v1mVXKeQnzjSzek-F1crxvhvYxq5LugT_3IJUOwcIq9Ol9kpsbn1NctbJ5j/w640-h480/cover-sinkai.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhtsfad_2qCWoohuBHE0OgHxVL9YB1vPiGKFTMaVZFQwm5Ipg-V8XRYFh95WRjY4pKzyyIriGrjlkra-hGUBXOFky4Hv_a7jrbHyyej-EyDrVuLLsnf5JIGNfaXfbbWWEfi8v1mVXKeQnzjSzek-F1crxvhvYxq5LugT_3IJUOwcIq9Ol9kpsbn1NctbJ5j/s72-w640-c-h480/cover-sinkai.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2025/11/blog-post.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2025/11/blog-post.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content