Բեռնարդո Բերտոլուչի. «Իմ սքանչելի տեսիլքը»


«Այն պահից, երբ ձեռքս վերցրի կինոխցիկը, անմիջապես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու, ինձ զգացի պրոֆեսիոնալ ռեժիսոր: Ասես օբյեկտիվ իրականությունը համընկել էր ամենակարողության մասին իմ մանկական երազանքի հետ»: Բեռնարդո Բերտոլուչի


Երբ ես նկարահանեցի իմ առաջին ֆիլմը` «Կմախքացած մահը», առաջին իսկ հարցազրույցի ժամանակ խնդրեցի լրագրողներին, որպեսզի զրույցն անցկացվի ֆրանսերեն լեզվով: Նրանք տարակուսած ինձ նայեցին և հարցրեցին` ինչու: Ես պատասխանեցի, որ կինոն խոսում է ֆրանսերեն: Ես խելակորույս սիրահարված էի «Նոր ալիքին»: 1959-ի ամառը ես անցկացրեցի Փարիզում, որտեղ դիտեցի «Վերջին շնչում» ֆիլմը: Եվ երբ ես նկարահանում էի իմ առաջին ֆիլմը, ինձ թվում էր, թե ես ավելի շատ պատկանում եմ ֆրանսիական կինոյին, որն այդքան պաշտում էի, քան իտալականին: Դա արդեն Ռոսելինիի, Վիսկոնտիի ու դե Սիկայի հերոսական ժամանակը չէր: Կար Անտոնիոնին, ով հիասքանչ ֆիլմեր էր նկարահանում, բայց մեծ մասամբ նկարահանվում էին կատակերգություններ իտալական ձևով, և այդ ամենը ես համարում էի նեոռեալիզմի կազմալուծման վերջին աստիճանը: Հոգու խորքում ես ինձ համարում էի ֆրանսիացի ռեժիսոր:

Բեռնարդո Բերտոլուչի և Միքելանջելո Անտոնիոնի
Ես տեսել էի Գոդարի, Տրյուֆոյի ֆիլմերը, հանդիպել էի Անյես Վարդայի ու Ժակ Դեմիի հետ, բայց, ամենակարևորը, ես ինձ համար բացահայտել էի «Կայե դյու սինեման»: 1964-ին Կաննում, որտեղ ես ներկայացել էի իմ երկրորդ և իտալական քննադատների կողմից միաձայն մերժված «Հեղափոխությունից առաջ» ֆիլմով, ինձ մոտեցավ Ժան-Լյուկ Գոդարը, ով վերջում դուրս եկավ հանդիսատեսի առաջ` ասելու, թե իրեն որքան էր դուր եկել ֆիլմը: Դրանից անմիջապես հետո ինձ մոտ եկան Ժան Նարբոնին, Ժակ Բոնտանը և, կարծես թե, նաև Կոմոլին: Ես զգացի, որ ամսագիրն ինձ որդեգրեց: Ես ապրում էի ֆրանսիական կինոյի առեղծվածով, և դա անմոռանալի զգացողություն էր: 

Նա, ով չգիտի, թե ինչ է 60-ականների կինոն, «չգիտի, թե ինչ է կյանքի քաղցրությունը»: Եռում էին կրքերը, մենք ապրում էինք լիակատար երանության մեջ, և զգացողությունը, որ կինոն տիեզերքի կենտրոնն է, միավորում էր մեզ: Եթե ես նկարահանում էի ֆիլմ, ապա կինոն դրա վրա ավելի շատ էր ազդում, քան կյանքը, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, կյանքը ազդում էր դրա վրա կինոյի միջոցով: Այն ժամանակ ես մարտահրավերի պես ասում էի, որ թույլ կտայի սպանել ինձ Գոդարի մեկ կադրի համար: Հենց Գոդարը, նկարահանելով տարեկան երկու-երեք ֆիլմ, կալվինիստական խստության և ողջ աշխարհն ու շուրջբոլորը հոսող ամեն ինչն իր ափերի մեջ հավաքելու ունակության շնորհիվ, ներկայացնում էր մեզ բոլորից լավ: Նրա ֆիլմերից մի քանիսը կապված էին որոշակի ժամանակահատվածների հետ` 1964-ի աշնան կամ 65-ի գարնան: Բոլորիս` իմ և սերնդակից ընկերներիս` Գլաուբերե Ռոշայի, Ջաննի Ամիկոյի, Ջիմե Մակբրայդեյի և այլոց մեջ, մնացել է այդ շրջանի հետքը: Մենք գործնականում կազմում էինք աղանդ: 

Պիեռ Պաոլո Պազոլինի: Մեկուսացած հովտի կովբոյ
Ախ, այն, ինչ դու ուզում ես իմանալ, տղա',
Կմնա չհարցված, կկորսվի չասված:

Բեռնարդո Բերտոլուչի և Պիեռ Պաոլո Պազոլինի
Ես չեմ կարող սկսել այս համառոտ հիշողությունները` չմեջբերելով 1956-57-ին Պազոլինիի գրած «Տղային» բանաստեղծության վերջին տողերը: Տղան ես էի, և երբ հիմա վերընթերցում եմ Պիեռ Պաոլոյի խոսքերը, դրանք հնչում են ասես նուրբ ու տխուր մարգարեություն: Մեր ընկերության տարիների ընթացքում, զարգանալով մեր հարաբերությունների հետ միասին, այս տողերի իմաստը շատ փոփոխություններ կրեց և, վերջիվերջո, դարձավ դրա թաքնված միջուկը, խորհրդանիշն ու նշանաբանը: Տարբեր տարիքի երկու ընկերների չասված հարաբերությունների վտանգավոր ու ձգողական ամայի տարածության մեջ մենք շշնջում էինք, գոռում էինք այդ տողերը, պահանջում էինք դրանք, դրանցով նախատում ու մանիպուլացնում էինք` կախված մեր հանցակցության զարգացող պահանջմունքներից: Դա հասնում էր մինչև անգամ դերերի հուզիչ փոխանակմանը` «տղայի», ով ցանկանում է իմանալ, բայց չի կարող հարցնել, և «պոետի» միջև, ով գիտի, բայց չի կարող ասել: 
   
Այդ ամենը ծնունդ առավ 50-ականների սկզբին, ընտանիքիս` Հռոմ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց: Գարնան վերջին մի կիրակի, ճաշից հետո, ես գնացի բացելու մեր բնակարանի դուռը, որ գտնվում է Կարինի 45 փողոցում: Դռնից այն կողմ կանգնած էր փոքր-ինչ ավազակային տեսքով և մուգ ակնոցներով մի երիտասարդ, ով հագել էր զարդարված մուգ կոստյում, սպիտակ վերնաշապիկ, ու կապել էր փողկապ: Վստահ ու մեղմ նա ասաց, որ հանդիպում ունի հորս հետ: Նրա ձայնի ինչ-որ քաղցրությունը, իսկ ամենակարևորը` այն, ինչը թվում էր չափից դուրս «կիրակնօրյա» դիմակահանդես, ինձ անհանգստացրեց: «Հայրիկը հանգստանում է, իսկ Դուք ո՞վ եք»: - «Իմ ազգանունը Պազոլինի է»: - «Հիմա գնամ, տեսնեմ»: Ես փակեցի դուռը` թողնելով նրան աստիճանահարթակում: Հայրիկը հենց այդ պահին վեր էր կենում: Ես նրան ամեն ինչ պատմեցի. «Նա ասում է, թե իր անունը Պազոլինի է, բայց ես կարծում եմ` նա գող է, և փակեցի դուռը նրա առջև»: Այ թե ծիծաղում էր հայրս. «Պազոլինին հրաշալի պոետ է, վազիր, բացիր դուռը»: Վառվող այտերով, ահավոր շփոթված` ես նրան ներս թողեցի: Նա ինձ այնպիսի քնքշությամբ նայեց, որ ոչ ոք երբեք չի կարողանա փոխանցել: Ի տարբերություն ինձ` նա գիտեր, որ «չկա դահիճի այնպիսի մտադրություն, որը չի հուշվել զոհի հայացքով». այսպես նա կգրի շատ տարիներ անց:

Պազոլինին` նկարահանող խմբի հետ

Գիշերը երազում տեսա, որ երիտասարդ պոետի մեջ թաքնված էր «Շեյն» ֆիլմի սևազգեստ կովբոյը. Պազոլինին ու Ջեկ Փելանսը միախառնվել էին: Կանցնեն շատ տարիներ, մինչև ես կհասկանամ, որ այդ պահին աստիճանավանդակում ես կանչել ու նյութականացրել էի մի առասպել, և լրիվ կուրորեն, ինչպես իրեն կարող է թույլ տալ տասնչորսամյա տղան, վստահել էի նրան իմ հոգին ու սիրտը: 

1959թ-ին Պազոլինիի ընտանիքը (Պիեռ Պաոլոն, Սուզաննան ու Գրացիելա Կիարկոսին) տեղափոխվեց Կարինի 45 փողոց: Մենք ապրում էին վեցերորդ հարկում, նրանք` երկրորդ: Ես կրկին սկսեցի գրել բանաստեղծություններ, որպեսզի առիթ լիներ թակելու Պիեռ Պաոլոյի դուռն ու տալ նրան ընթերցելու: Գրելով բանաստեղծությունը` ես ցատկերով, թղթի կտորը ձեռքիս, վազում էի աստիճաններով: Կարդալու և գնահատելու գործում նա շատ արագընթաց էր: Ամեն ինչ տևում էր հինգ րոպեից ոչ ավելի: Այդ հանդիպումները ես ինձ համար սկսեցի անվանել «արտոնյալ պահեր»: Եվ արդյունքը եղավ բանաստեղծությունների կույտը, որի հրապարակումը Պիեռ Պաոլոն խրախուսեց երեք տարի անց:

Բեռնարդո Բերտոլուչի, Ռոբերտ դե Նիրո և Մարտին Սկորսեզե
Սկսվեց 1961-ի գարունը, և Պազոլինին, տեսնելով ինձ շքամուտքում, հայտարարեց, որ ֆիլմ է նկարահանելու: «Դու միշտ ասում ես, որ քեզ այդքան դուր է գալիս կինոն, ահա և կլինես իմ օգնականը»: - «Ես չգիտեմ` կկարողանա՞մ արդյոք, ես երբեք չեմ եղել օգնական»: «Ես նույնպես երբեք ֆիլմ չեմ նկարել»,- կտրուկ ասաց նա:

Այդ ֆիլմը «Ակատոնեն» էր, որի շնորհիվ «արտոնյալ պահերը» ավելի ինտենսիվ դարձան, կուտակվեցին, սկսեցին պարուրել ինձ ու գլուխս պտտել: Դրանք սկսվում էին առավոտյան յոթն անց կեսից, մեր շենքի մերձակա ավտոտնակում: Ես քնաթաթախ սպասում էի նրան: Սովորականի պես փոքր-ինչ ուշանալով` մեքենաների միջև հայտնվում էր ստվերը: Դա Պիեռ Պաոլոն էր` տխուր ու հանդարտ ժպիտով: Նրա «Ջուլիետայով» մենք ուղևորվում էինք Տորպինյատարա, աշխարհի մյուս ծայրում գտնվող Գորդիանիի ծայրամասային թաղամաս Մանդրիոնե:  

Մենք զրուցում էինք: Երբեմն միանգամից էինք սկսում, երբեմն` մի քանի րոպե անց, իսկ պատահում էր, որ հասնում էինք նկարահանման հրապարակ` այդպես էլ չբացելով բերաններս, ինչպես հոգեվերլուծական սեանսի ժամանակ: Եվ ինչպես այդպիսի սեանսի ընթացքում, այն ժամանակ նույնպես ես ունենում էի զգացողություն, թե նրա խոսքերը բացահայտում են գաղտնիքներ, որոնք ոչ ոք երբեք չի իմանա: Նա հաճախ էր ինձ պատմում, թե ինչ երազ է տեսել նախորդ գիշեր, և ինձ ապշեցնում էր, որ բոլոր պաշտպանիչ էկրանների միջով հաճախ վերադառնում էր կաստրացիայի հանդեպ ունեցած վախի թեման: Ես նրան միամտորեն կոչ էի անում օգտագործել իր երազները այն տեսարաններում, որոնք մենք պետք է նկարահանեինք առավոտյան, որպեսզի գիշերվա մնացորդները ֆիլմում ցրվեն այնպես, ինչպես երազներն են պատվում օրվա արձագանքներով:

Մառլոն Բրանդո և Բեռնարդո Բերտոլուչի
Ես նկատեցի, որ կամուրջների կամարները, հռոմեական ակվեդուկների կամարները, թունելների կամարները, գնչուների սայլերը եզրափակող կամարները և, առհասարակ, ճանապարհին մեզ հանդիպող բոլոր կամարները նրա անխուսափելի հոգոցն էին առաջացնում: Այդ հոգոցներից սկսվեց իմ հետաքրքրությունը նրա հոմոսեքսուալության և, առհասարակ, հոմոսեքսուալ աշխարհի հանդեպ: Նա խոսում էր ինձ հետ ուրախությամբ, բայց որոշակի զգուշավորությամբ: Իմ քսան տարիների անամոթ տգիտությունը մարտահրավեր էր ու սպառնալիք: Դա նրան զվարճացնում էր ու տալիս կենսական ուժ: Այդպես ես իմացա Տալիամենտոյի ափերի, ֆրիուլական արևի տակ ապրող նրա ընկերների, գյուղից գյուղ թափառող փողոցային տղաների խմբերի և նրա հավերժ երիտասարդ մոր` Սուզաննայի մասին… Բնական, նրբագեղ, ակնածանքով լի աշխարհ… աշխարհ, որը ես գիտեի ընթերցած ու վերընթերցած բանաստեղծություններով, և որը հիմա վերադառնում էր չափազանց մեծ երջանկությամբ տանջող քամու պես: Արտոնյալ պահեր: «Ջուլիետայի» ներսում ծխուկների հոտ էր գալիս, չնայած ես Պիեռ Պաոլոյին երբեք չէի տեսել ծխելիս: Մենք կանգ էինք առնում Պինյետոյի բարի մոտ, մեզ տեղում շրջապատում էր նկարահանող խումբը, բայց, հիմնականում, նրա ընկերները, ովքեր նրան անվանում էին Պա:

«Ակատոնեի» փորձը թունավորիչ էր ու դրամատիկ: Իսկական ֆիլմի իսկական նկարահանման հրապարակում իմ առաջին աշխատանքից ես սպասում էի ամեն ինչ, բայց ոչ իմ ներկայությանը կինոյի ծնունդ առնելու պահին: Ինչպես հայտնի է, Պազոլինին եկել էր գրականության, պոեզիայի, քննադատության, լեզվաբանության, արվեստի պատմության աշխարհից: Կինոյի հետ նա առնչվել էր հիմնականում որպես գրող (նրան են պատկանում մի քանի լավ սցենարներ), բայց այդ հարաբերություններն անկանոն էին ու անհավասար: Այդ ժամանակ նա արդեն հաճախում էր կինո, հատկապես` կիրակի օրերին ծայրամասերում, որպեսզի ընկերների համար տոմսեր գներ: Առաջին իսկ օրվանից ես տեսնում էի նրա կերպարանափոխությունները. նա հաջորդաբար դառնում էր մեկ Գրիֆիթ, մեկ Դովժենկո, մեկ Լյումիեր եղբայրներ… Նրա մեկնարկային կետը կինոն չէր, որը նա քիչ գիտեր, այլ, ինչպես ինքն էր շատ անգամ հայտարարում, սիենական պրիմիտիվներն ու զոհասեղանների նկարները: Նրա կինոխցիկը մեխված էր դեմքերին, մարմիններին, բարաքներին, թափառող շներին, որոնք ողողված էին արևային լույսով, ինչն ինձ ցավոտ էր թվում, իսկ նրան ոսկեգույն ֆոն էր հիշեցնում. ամեն մի կադրը կառուցվում էր ճակատային սկզբունքով և, վերջիվերջո, վերածվում լյումպեն-պրոլետարներին խոնարհվելու տաճարի:

Պազոլինիի հուղարկավորությունը
Այդ ամենի հետ մեկտեղ, նկարահանելով իր առաջին ֆիլմը, Պազոլինին օրեցօր հայտնագործում էր կինոն այնպիսի մարդու կրքով ու անմիջականությամբ, ով ստացել է նոր արտահայտչամիջոց և չի կարող ամբողջությամբ չտիրել դրան, չջնջել դրա հիշողությունը, չտալ դրան նոր աղբյուրներ, չխմել դրա ողջ էությունը, ինչպես զոհաբերության ժամանակ: Ես այդ ամենի վկան էի: 

Իմ պարտականությունն էր` հսկել, որպեսզի դերասանները անգիր սովորեին իրենց երկխոսությունները: Գրեթե բոլոր դերասանները կավատներ էին, հռոմեական բարբառով` «պապոնի», և շուտով ես դարձա նրանց վստահված անձը: Նրանցից ոմանք, տարօրինակ կերպով` հենց նրանք, ովքեր ավելի բարեսիրտ էին թվում, խնամակալում էին մինչև երկու-երեք մարմնավաճառի: Նրանց գիշերներն անհանգիստ էին, և նրանք կիսվում էին ինձ հետ այն տագնապով, որը նրանց համակում էր լուսաբացին մոտ. եթե աղջիկները տուն գան հոգնած և չգտնեն մակարոնի համար ծխացող սոուս, նրանք պատրաստ են վաղը ոստիկանությունում բողոքել չարաշահման մեղադրանքով: Ցավակից լինելով նրանց դրամային` ես նրանց թույլատրում էին այնպես հեռանալ գիշերային նկարահանումներից, որ ոչ ոք չնկատի` բացի Պիեռ Պաոլոյից, ով ամեն ինչ տեսնում էր ու հավանություն տալիս իմ կարեկցանքին:

Ամեն օր Պիեռ Պաոլոն շարունակում էր բացահայտել իր համար կինոն: Մի անգամ առավոտյան նա ասաց, որ կցանկանար նկարահանել սայլակից: Իմ սիրտը արագ բաբախում էր, մինչ բանվորները, բարձրացնելով փոշու ամպիկներ, տեղադրում էին ռելսերը գրունտային ճանապարհի վրա: Տեսախցիկը պետք է շրջանցեր բարաքի մոտ գնացող Ակատոնեին` պահելով նրա խոշոր պլանը միևնույն տարածության վրա: Բնականաբար, ինձ համար դա կինոյի ողջ պատմության մեջ առաջին «շարժվող» նկարահանումն էր:

Բեռնարդո Բերտոլուչին 2013թ-ին
Պազոլինին սայլակի այդ տեսախցիկի վրայով քայլ արեց դեպի մի տարածություն, որը բացվում էր Ակատոնեի մեջքի ետևում, բլուրների հնացած մարգագետինների ետևում, Հարավային Հռոմի վերջին բարաքների ետևում, Հարավից էլ հարավ գտնվող Մատերայի ետևում` Ուարզազատի, Սանայի, Բհակտապուրի ուղղությամբ: Մեկ անգամ հայտնագործելով կինոն` նա շարունակում էր ստեղծել կինոյի իր պատմությունը և այդ ճանապարհին ավելի ու ավելի էր նմանվում «Շեյնի» հանելուկային սևազգեստ կովբոյին: Նրա կերպարանափոխությունները չունեին դադար: Կինոյում նա կարողացավ վերապրել ամեն ինչ: Պարզունակ ոճի ծիսական ուղղագծությունից նա անցում կատարեց սեփական լեզվի տանջահար ու նրբագեղ մաներայնությանը և «Սալոյի» վեհ ու սարսափելի տեսիլքներին: 

Այն 15 տարիների ընթացքում, որ սուրալով անցան «Ակատոնեի» ու 1975-ի նոյեմբերի 2-ի միջև, Պիեռ Պաոլոն ստեղծեց ինքն իրեն` որպես ռեժիսոր: Եվ դա հնարավոր դարձավ, քանզի մարդը, ով կարողացավ խնդրել Տոնինո Դելի Կոլիին` նկարահանելու այդ առաջին հրաշալի «շարժումն ընդդեմ բնության», շատ ավելին էր, քան ռեժիսոր: 

թարգմանությունը` Լիլիթ Աղաջանյանի 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լարս ֆոն Թրիեր Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Բեռնարդո Բերտոլուչի. «Իմ սքանչելի տեսիլքը»
Բեռնարդո Բերտոլուչի. «Իմ սքանչելի տեսիլքը»
«Այն պահից, երբ ձեռքս վերցրի կինոխցիկը, անմիջապես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու, ինձ զգացի պրոֆեսիոնալ ռեժիսոր: Ասես օբյեկտիվ իրականությունը համընկել էր ամենակարողության մասին իմ մանկական երազանքի հետ»: Բեռնարդո Բերտոլուչի
https://3.bp.blogspot.com/-2lo5s7Biru8/V5H12faMfZI/AAAAAAAAB9g/cLqy586_j0wzo4Zt19rFsgXn-TNC_Wo2wCLcB/s640/13833503_2077745665783103_1100693135_o.jpg
https://3.bp.blogspot.com/-2lo5s7Biru8/V5H12faMfZI/AAAAAAAAB9g/cLqy586_j0wzo4Zt19rFsgXn-TNC_Wo2wCLcB/s72-c/13833503_2077745665783103_1100693135_o.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2016/07/bernardo-bertolucci-im-sqancheli-tesilqy-girq.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2016/07/bernardo-bertolucci-im-sqancheli-tesilqy-girq.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy