$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Լարս ֆոն Թրիեր. սիրո, ցավի և վախի թագավորությունը

«Ես կարծում եմ, որ Լարս ֆոն Թրիերը հանճարեղ է, սակայն նա ինքը չի հավատում իր հանճարեղությանը: Թրիերը մշտապես ինքնափախուստի վիճակում է, մինչդեռ նրան, ընդհակառակը, անհրաժեշտ է խաղաղվել ու հայացքն ուղղել դեպի իր հոգին»: Ինգմար Բերգմանը` Լարս ֆոն Թրիերի մասին


Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը մերօրյա կինեմատոգրաֆի ամենահայտնի գործիչներից է, վիրտուոզ, ում բնորոշ է սկզբունքայնությունը, որի շնորհիվ էլ նրան հաջողվում է իր ֆիլմերում արտացոլել դրամատիկ անկրկնելի իրավիճակներ: Նա իր ֆիլմերի միջոցով ասես խաղի մեջ է մտնում հանդիսատեսի հետ, և երբեք չես կարող վստահ լինել, թե, սցենարի անսպասելիությամբ պայմանավորված, հատկապես ո'ր կողմից «կհարվածի» ռեժիսորը: Թրիերը հանդիսատեսի հետ ինտերակտիվ կապի մեջ է և ասես զրուցում է, զգուշացնում, թե որտեղ է թաքնված վտանգը: Նրա ֆիլմերը դիտելիս չպետք է ակնկալել, թե ստանալու ես հաճույք կամ դրական լիցքեր, բայց անջնջելի ազդեցություն, անշուշտ, դրանք թողնում են: Ռեժիսորը մեծ էկրան է բարձրացնում կյանքի արատավոր, վտանգավոր երևույթները: Հարցազրույցներից մեկում նա նշել է, թե իր ցանկությունը հանդիսատեսին միանգամից անհրաժեշտ տրամադրությունը փոխանցելն է, մարդուն որոշակի իրավիճակի մեջ խորասուզելը` դեռևս նախքան ֆիլմի թողարկումը:   

Լարս ֆոն Թրիեր և Թոմաս Վինտերբերգ
Թրիերի ֆիլմերի հիմքում հենց իր վախերն ու մտատանջություններն են: Այդ ֆիլմերին բնորոշ է սկանդինավյան սառը ոգին, դրանցից ոչ մեկում չկան տաք և հագեցված գույներ, ամեն տեղ ցուրտ է և անհարմար: Թրիերի ֆիլմերը չեն պատկանում այն ստեղծագործությունների թվին, որ նախատեսված են ժամանցի համար և մոռացվում են դիտելուց մեկ ժամ անց. այս ֆիլմերը ենթակա են վերլուծության, պահանջում են խոր ընկալում և յուրատեսակ ազդակներ են, որոնց միջոցով ռեժիսորն ասես կոչ է անում` «զգուշացի՛ր, ե՛տ նայիր, փոխվի՛ր»: Նրա բոլոր ֆիլմերը նպատակ ունեն մարդկանց ուղղորդելու դեպի կատարսիս: Իզուր չէ ռեժիսորը մի առիթով նշել, թե ֆիլմի դիտումը պետք է մարդկանց ցավ պատճառի: Իրականությունը լի է բացասական երևույթներով, և Լարս ֆոն Թրիերն ի դերև է հանում իրականության ցավոտ կողմերը:

Թրիերի արվեստի ֆենոմեններից մեկն էլ այն է, որ նա իր ֆիլմերը նկարահանում է փոքր բյուջեով, սակայն դրանք իրենց մրցունակությամբ չեն զիջում ամերիկյան մեծաբյուջե կինոարտադրանքին: Նրան հաջողվեց կոտրել այն կարծրատիպը, թե եվրոպական ֆիլմերը մրցունակ չեն: Շատերը Թրիերին նույնիսկ քննադատում էին հակաամերիկյան քարոզչություն իրականացնելու համար, բայց փաստը մնում է փաստ` նա կարողացավ «բռնել ամերիկյան կինոյի կոկորդից» և ապացուցել, որ փոքր բյուջեով էլ կարելի է նկարահանել դիտարժան, բազմաշերտ, մնայուն ու ինտելեկտուալ կինո, այն էլ` ամերիկացի դերասանների մասնակցությամբ, ում դերասանական տաղանդը հաճախ խեղվում է ամերիկյան կինոյի կարծրատիպերում: Փոքր բյուջեով ֆիլմ նկարահանելը Թրիերի արվեստի կարևոր նախապայմաններից է, որը ներառված է նաև «Դոգմա-95» ավանգարդիստական կինեմատոգրաֆիական շարժման հռչակագրում: Թրիերը մշակեց կինո նկարելու իր ձևը:
«Ես հռչակագիրն ուղարկեցի Բերգմանին և առաջարկեցի ֆիլմ նկարահանել «Դոգմայի» կանոններով: Իհարկե, նա հրաժարվեց: Սակայն ես նրան համարում եմ իմ հոգևոր հայրը, մինչդեռ նա էլ խնդիրներ ունի իր սեփական հոգևոր հոր հետ: Չէ՞ որ նա էլ պատասխան չի ստացել իր Տիրոջից, ինչպես և ես չստացա նրանից: Այնպես որ` ամեն ինչ կարգին է: Ի վերջո, տարօրինակ կլիներ պատասխան ստանալ մի մարդուց, ով նկարահանել է «Լռություն» ֆիլմը»: 
1994թ-ին «Թագավորություն» ֆիլմը նկարահանելիս Թրիերը հանգում է այն եզրակացության, որ հանդիսատեսին ավելի շատ հետաքրքրում են ֆիլմերի սյուժեն ու դերակատարները, քան տեխնիկական ֆանտաստիկ հնարքներն ու վառ լուսավորությունը: Եվ ահա 1995թ-ի մարտի 13-ին Լարս ֆոն Թրիերը, Քրիստիան Լևրինգը, Սյորեն Կրագ-Յակոբսենը և Թոմաս Վինտերբերգը ստորագրում են «Դոգմա-95»-ի հռչակագիրը: «Դոգմա-95»-ը այլ կերպ բնորոշվում էր նաև որպես կինեմատոգրաֆի և մարդկանց փրկության ակցիա: «Դոգմա-95»-ը նոր ուղղություն էր կինեմատոգրաֆում, իսկ այդ ուղղության հռչակագիրը բաղկացած էր տասը հիմնական դրույթներից, որոնք, մասնավորապես, պահանջում էին նկարահանել ձեռքի տեսախցիկով, նկարահանել բնական լուսավորությամբ, նկարահանումներին տրամադրել հնարավորինս փոքր գումար, դեկորներ չօգտագործել և այլն: Համաձայն «Դոգմա-95»-ի` ռեժիսորը պարտավորվում էր զերծ մնալ իր անձնական ճաշակն ու կարծիքը ֆիլմերի միջոցով արտահայտելուց: Լարս ֆոն Թրիերի ֆիլմերից բացի` «Դոգմա-95»-ի չափանիշներով են նկարահանվել նաև Թոմաս Վինտերբերգի «Տոնակատարություն», Սյորեն Կրագ-Յակոբսենի «Միֆունեի վերջին երգը», Քրիստիան Լևրինգի «Արքան ողջ է», Ժան-Մարկ Բարի «Սիրեկանները» և մի շարք այլ ֆիլմեր:

Քրիստիան Լևրինգ, Սյորեն Կրագ-Յակոբսեն, Լարս ֆոն Թրիեր և Թոմաս Վինտերբերգ
Լարս ֆոն Թրիերի կինոարվեստում առանձնահատուկ տեղ են գրավում 1990-ականներին նկարահանված «Ճեղքելով ալիքները» և «Եվրոպա» ֆիլմերը: Եվ իրոք, նրանք, ովքեր ծանոթ են ռեժիսորի` միայն վերջին տարիներին ներկայացրած ֆիլմերին, դիտելով «Եվրոպան»` կդժվարանան հավատալ, որ նույն հեղինակի ձեռքի գործն է: Թրիերի եվրոպական եռագրության վերջին ֆիլմը («Հանցագործության տարր», 1984թ, «Համաճարակ», 1987թ, «Եվրոպա», 1991թ) Ամերիկայից հետպատերազմյան Գերմանիա ժամանած երիտասարդ գերմանացի Լեոպոլդ Կեսլերի մասին է, ով մտածում է, թե պատերազմն ավարտվել է, և ցանկանում է իր ներդրումն ունենալ երկրի վերականգնման գործում: «Դոգմայականությունից» զերծ այս ֆիլմը Գերմանիայում համարվել է հակագերմանական, թեպետ նույն Թրիերի դիպլոմային աշխատանքը` «Ազատագրման պատկերները», ժամանակին համարվել էր գերմանամետ ֆիլմ: Այսօրինակ պարադոքսները բնորոշ են Թրիերին: 

Պատերազմի հետևանքով գոյացած հոգևոր ճահճից մարդկանց փրկելու` երիտասարդի իդեալիստական նկրտումներն ավարտվում են ողբերգականորեն: Չափազանց դժվար է ապրել ու աշխատել այնտեղ, որտեղ ողջ մնացածների ձեռքերն արյունոտ են: Թրիերն այս ֆիլմի մասին խոսելիս այն համարել է Եվրոպայի տեսլականը: Թերևս, այն առումով, որ Եվրոպան այլևս անհնար է փրկել, և անմեղ մարդիկ, շրջապատի ներգործության հետևանքով, այստեղ մի օր դառնում են «մեղավոր»: Թրիերի խոստովանությամբ` ֆիլմը մտահղանալիս իրեն ոգեշնչել է Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմում հնչող մի արտահայտությունը. «Որքան հաճելի է ընկնել հետաքրքիր կնոջ հետ միասին»: Կինոքննադատներն ու Թրիերի երկրպագուները համարում են, որ այս ֆիլմը գեղագիտական-ինտելեկտուալ առումով վերջինն է ռեժիսորի ֆիլմադարանում:    
«Հիմա թվայնացման շնորհիվ, հատուկ էֆեկտներով զբաղվող ստուդիաներում կամ համակարգչով, կինոժապավենի հետ կարող ես անել այն ամենը, ինչ ուզում ես: Եվ այդ պատճառով ամեն ինչ դարձել է չափազանց ձանձրալի: Կորել է վարպետության զգացողությունը, և ես ճիշտ եմ համարում հատուկ էֆեկտներից հրաժարվելը»: 
Հուսահատության պահեր, վախ, չհասկացվածություն, անհանդուրժողականություն և, ամենակարևորը, հույս, որը, ինչպես հայտնի է, վերջինն է մեռնում. 2000թ-ին նկարահանված «Խավարում պարողը» ֆիլմի գլխավոր հերոսուհու պատմությունը այս ամենի վառ ապացույցն է: Սելմայի պարագայում հույսն այդպես էլ չմեռավ. ինքը մահացավ, սակայն հույսն ապրեց` որպես իր որդու տեսողության փրկության հանդեպ հավատ: Ստվերների աշխարհում նա գտավ կյանքի իր լույսը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին` ունենալով բնածին հիվանդություն և ենթակա լինելով կուրության վտանգին, այդուհանդերձ, անտեսում է իր վիճակը և կատարում միաժամանակ մի քանի ծանր աշխատանք, որպեսզի կարողանա կուտակել այն գումարը, որն անհրաժեշտ է գոնե իր զավակի տեսողությունը փրկելու համար: Նա գիտակցում է, թե ինչ վիճակում կհայտնվի որդին, եթե հիվանդությունը չկանխվի: Հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է կուրության շեմին կանգնած կինը, ով չունի որևէ օգնական և միայնակ մայր է, կուտակել հսկայական գումար, եթե աշխատում է արտադրամասում` որպես բանվորուհի: Իրականում հնարավոր է, երբ ծնողի մեջ արթնանում է իր զավակին փրկելու, հիվանդության ճիրաններից ազատելու բնազդը:

«Խավարում պարողը»
Երեխան, սակայն, մորը մեղադրում է իր հաշվին խնայողություններ անելու և բավականաչափ ուշադրություն չհատկացնելու համար` չհասկանալով, որ ցանկացած խնայողություն իր իսկ փրկության համար է արվում: Սելման լուռ տանում է բոլոր դժվարությունները և ամեն մի դոլարի հետ ավելի մոտենալով բաղձալի նպատակին` զգում է, թե ինչպես է հետզհետե խամրում իր տեսողությունը, և որքան ծանր է դառնում աշխատելը: Ի վերջո, նա հասնում է իր նպատակին, բայց ոչ թե տաժանակիր աշխատանքի ու զրկանքների, այլ սեփական կյանքի հաշվին:

Այս ֆիլմը մյուզիքլ է: Երբ ասում ենք «մյուզիքլ», պատկերացնում ենք թեթև, տրամադրություն բարձրացնող մի կինոնկար` երջանիկ ու անհոգ հերոսների մասնակցությամբ: Կինոնկար, որտեղ բոլորը սիրում են միմյանց, և բացասականը խնամքով սքողված է: Սակայն «Խավարում պարողը» սովորական մյուզիքլ չէ, այլ երաժշտական ֆիլմ-դրամա: Սելման երջանիկ մահացավ, բայց չէ՞ որ մահացավ: Սերն այս ֆիլմում ևս առկա է, բայց` մայրական սերը: Երեխան չկորցրեց տեսողությունը, սակայն կորցրեց ամենակարևոր մարդուն` մորը: Թրիերի ֆիլմը մի ազդակ է` ուղղված առողջներիս, որպեսզի գնահատենք այն, ինչ ունենք, և ձեռք բերենք այն, ինչը մեզ պետք է: Սելման ֆիլմի դրվագներից մեկում նշում է, թե չունի տեսողություն, բայց տեսնում է այն, ինչը անհրաժեշտ է: Մենք ունենք տեսողություն, մենք ունենք առողջություն, մեր կողքին են այն մարդիկ, ում կարիքը մենք ունենք: Անհրաժեշտ է միայն տեսնել ու գնահատել:
«Ախ, եթե տեսնելու ցանկությունը լիներ նույնքան ուժեղ, որքան չտեսնելու ցանկությունը…»: 
2003թ-ին Լարս ֆոն Թրիերը նկարահանեց «Դոգվիլ» ֆիլմը, որը նման է հեռուստատեսային թատրոնի: Այստեղ չկան իրական տներ, փողոցներ, դեկորներ, բույսեր. ամեն ինչ գծագրված է, նկարված ու պայմանական: Ֆիլմը դիտելու առաջին րոպեներին իսկական շոկ ես ապրում` ասես հայտնվելով անհասկանալի մի իրավիճակում, բայց որոշ ժամանակ անց, թվում է, հանդիսատեսն ու ռեժիսորը պայմանավորվածություն են ձեռք բերում` հավատալու գծագրված ու անիրական տների իրական լինելուն: Թրիերին հաջողվում է հանդիսատեսին փոխանցել ֆիլմի ընդհանուր տրամադրությունը` «ստիպելով» հարմարվել ստեղծված իրավիճակին: Հանդիսատեսը մոռանում է, որ իրականում դռները, պատուհանները, ծառերը նյութական են ու շոշափելի, և տեղափոխվում է Թրիերի իրականություն, որտեղ ամեն ինչ ուրվագծերով է ու պայմանական: Թրիերի ստեղծած իրականությանն ադապտացվելը պահանջում է մի քանի րոպե միայն: 

«Դոգվիլ»
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ամերիկյան փոքրիկ ու մոռացված Դոգվիլ քաղաքում, որն ունի ընդամենը 22 բնակիչ` 15 մեծահասակ և 7 երեխա: Գրեյսը` գլխավոր հերոսուհին, փախչելով ահաբեկչական խմբից` հասնում է Դոգվիլ ու երկար բանակցություններից հետո, ի վերջո, հաստատվում առաջին հայացքից կարեկից մարդկանցով բնակեցված այս քաղաքում: Բնակիչները, հասկանալով, որ Գրեյսն իրենցից կախում ունի, և նրա ճակատագիրն իրենց ձեռքերում է, սկսում են աստիճանաբար ստրկացնել աղջկան, ով, վերջիվերջո, դառնում է բոլոր բնակիչների հպատակը: Գրեյսը ստիպված է լինում կատարել 15 հոգու համար նախատեսված աշխատանք, հնազանդվել բոլորին, նույնիսկ դպրոցահասակ երեխաներին: Քաղաքի բոլոր սեռահասուն տղամարդիկ` օգտվելով աղջկա անպաշտպան վիճակից, բռնաբարում են նրան: Ֆիլմում հատկանշական է մի դրվագ, երբ բնակիչներից մեկը բռնաբարում է աղջկան, և կադրն այնպես է ընտրված, որ, թվում է, բոլորը տեսնում են, ու ոչ ոք չի արձագանքում: Ողջ ֆիլմի ընթացքում կարծես միայն այդ պահին է, որ մոռացվում են բոլոր պայմանականությունները, և ռեժիսորը հասկացնում է հանդիսատեսին, որ քաղաքի բնակիչները լուռ համաձայնության են հանգել` աղջկան հավասարապես օգտագործելու: Ֆիլմի վերջում պարզվում է, որ Գրեյսին փնտրում էր իր հայրը, ով ահաբեկչական խմբի պարագլուխն էր: Հայրն ազատում է աղջկան Դոգվիլի ճիրաններից ու հնարավորություն է տալիս քաղաքի հետ վարվելու այնպես, ինչպես աղջիկը հարկ կհամարի:

Դոգվիլ քաղաքը
Գրեյսը, ով ամբողջ ֆիլմի ընթացքում հանդուրժում էր բնակիչների ծաղրն ու շահագործումը, ի զարմանս հանդիսատեսի` որոշում է կայացնում սպանել բոլոր բնակիչներին, և քաղաքում ողջ է թողնում միայն շանը` ցույց տալու համար, որ սպանվում են միայն նրանք, ովքեր իրենց պահվածքով արժանացել են դրան: Գրեյսը չի խնայում նույնիսկ նորածին երեխային` մտածելով, որ երեխան կմեծանա և կդառնա ճիշտ այնպիսին, ինչպիսին իր ծնողներն են: Այդպիսով, նա ոչնչացնում է փոքրիկ և առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող մարդկանցով բնակեցված Դոգվիլը, որտեղ իրականում հավաքվել էին պոտենցիալ միզանտրոպներ, ովքեր վերջապես գտել էին իրենց զոհին: Զոհ, ով վերջում, փաստորեն, դառնում է նրանց դահիճն ու դատավորը: «Դոգվիլում» գործողությունները սկսվում են գարնանը և ավարտվում ձմռանը: Եղանակային փոփոխությանը զուգահեռ` բնակիչներն էլ դառնում են ավելի պահանջկոտ ու դաժան, իսկ վերջում, արդեն ձմռանը, երբ Գրեյսի համբերության բաժակը լցվում է, երբ դաժանությունն անցնում է բոլոր սահմանները, գալիս է հատուցման պահը:
«Մենք ապրում ենք լիակատար քաոսի մեջ: Մեզ անհրաժեշտ է ստեղծել իդեալներ, որպեսզի կարողանանք գոյատևել, այլապես կյանքը կդառնա անտանելի: Թեպետ մենք գիտենք, թե որքան դժվար է այս իրականության մեջ իդեալներին հավատարիմ մնալը, բայց այլընտրանք չունենք»: 
Ֆիլմը թողնում է բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները հանդիսատեսն ինքը պետք է գտնի, հնարավոր է` բնակիչներից որևէ մեկի մեջ իրեն տեսնելով կամ  ինչ-որ իրավիճակում նույն կերպ վարված լինելով: Բոլոր բնակիչներն էլ դաժանաբար էին վարվում Գրեյսի հետ, սակայն նրանցից ամեն մեկն ուներ իր յուրահատուկ մոտեցումն ու Գրեյսին տանջելու իր մեխանիզմը: Այս ֆիլմով Թրիերը հանդիսատեսին զգուշացնում է և հիշեցնում, որ ամեն ինչ, յուրաքանչյուր լավ կամ վատ արարք իր հատուցումն է ունենալու` նույնիսկ Դոգվիլի պես չնչին, բոլորի կողմից մոռացված քաղաքում, որտեղով մեքենաներ ու մարդիկ չէին անցնում, իսկ անցնողներն էլ արժանանալու էին Գրեյսի ճակատագրին: Այս ֆիլմը վառ օրինակն է այն իրողության, որ ռեժիսորը նյութական սակավ միջոցներով, միայն բնական լույսի օգնությամբ, կարողացել է ստեղծել մի ինքնատիպ ու ազդեցիկ ֆիլմ, որը մտածելու, փոխելու, փոխվելու, վերանայելու և փոքր-ինչ ավելի հանդուրժող դառնալու խորհուրդ ունի:

«Մելամաղձություն»
2011թ-ին Թրիերը նկարահանեց «Մելամաղձություն» ֆիլմը: Գլխավոր հերոսուհին` Ջուսթինը, ամուսնանում է: Առաջին հայացքից ամեն ինչ կատարյալ է. հարսանիքը լավ է կազմակերպված, բոլորն ուրախ են, նորապսակները` երջանիկ, և միայն ֆիլմի ընթացքում է նկատվում, որ նորահարսը ոչ միայն ուրախ չէ, այլև անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է իր շուրջը սեփական հարսանիքի ընթացքում: Ժամանակ առ ժամանակ նա անհետանում է ու միայն քրոջ հորդորով է ետ դառնում: Ստացվում է այնպես, որ բոլորը հասկանում են, թե Ջուսթինը որքան անտարբեր է, ու հեռանում են հարսանիքից` թողնելով նրան միայնակ. նույնիսկ «մի քանի ժամվա» ամուսինն է հրաժարվում նրանից:

Լուրեր են տարածվում, թե այդ օրերին «Մելանխոլիա» կոչվող մոլորակը հարվածելու է Երկրին և ոչնչացնելու է: Եթե Ջուսթինի քույրը և քրոջ ամուսինը չեն հավատում այդ լուրի հավաստիությանը, ապա ինքը` Ջուսթինը, կարծես նախապատրաստվում է այդ իրադարձությանը: Նա համոզված է, որ Երկրի վրա ոչինչ չունի, և այդ մոլորակի հետ Երկրի հանդիպումը մի նոր կյանքի առհավատչյա է: Ֆիլմի ընթացքում տեղի է ունենում կերպարանափոխություն, և եթե ի սկզբանե ընկճված Ջուսթինը թվում էր հանդուգն ու անպատասխանատու, ապա ֆիլմի սյուժեի զարգացմանը և մոլորակի մոտենալուն զուգահեռ նա ամրապնդվում է, հզորանում, իսկ տոկուն Քլերը, ով ձգտում էր իր բոլոր գործողություններում լինել ճիշտ և կշռադատված, ընդհակառակը, էլ ավելի է ընկնում տագնապալից վիճակի մեջ: Ջուսթինը չի կարեկցում նույնիսկ քրոջը, նա ունի դաժան վստահություն, որ Երկիրն ու բնակիչները արժանի են մոտալուտ աղետին, և նույնիսկ հաճույք է ապրում այն համոզմունքից, որ ինքը ճիշտ էր, որ ամեն ինչ վատ է ավարտվելու, որ բոլորը մահանալու են: Ֆիլմի մի հատվածում նա նշում է, թե Երկիրը լի է չարիքով, և կարիք չկա Երկրի համար սգալու: 
«Մելամաղձությունը կարող է լինել չափազանց գայթակղիչ: Դա քաղցր ցավի մի յուրատեսակ զգացողություն է` սիրո նման: Եվ այդ ցավի մեջ, անկասկած, ինչ-որ ճշմարիտ բան կա: Մելամաղձությունը, ինչպես և սերը, կարող է քեզ գերել` ստիպելով ընկղմվել իր խորքերը»: 
Վտանգավոր իրավիճակներում մելամաղձոտներն իրենց ավելի ողջամիտ ու հանգիստ են պահում, քան այն մարդիկ, ովքեր հակված չեն ընկճախտի: Պատճառն այն է, որ այդ իրավիճակը նրանց ծանոթ է, նրանք ամեն ինչում բացասականն են տեսնում: Ըստ հոգեբանների` աղետալի իրավիճակներում մելամաղձոտները հաճախ իրենց բավարարված են զգում այն գիտակցումից, որ կանխատեսել էին ու գիտեին, թե, ի վերջո, ամեն ինչ վատ է ավարտվելու, և կարող են հայտարարել` «իսկ ես ձեզ ի՞նչ էի ասում»: Նրանք համարում են, թե ոչինչ չունեն, և, հետևաբար, ոչինչ էլ չեն կորցնելու: Ինքը` Թրիերը խոստովանել է, որ ամեն օր է ունենում նմանօրինակ տագնապներ ու աղետի սպասումներ, և Ջուսթինի կերպարն իրեն շատ հոգեհարազատ է: Վաղ թե ուշ որևէ մարդասպան-մոլորակ կոչնչացնի ամբողջ մարդությունը, մեզ` առաձին-առանձին, եթե յուրաքանչյուրս չվերանայենք մեր ապրածն ու չփորձենք դառնալ գոնե փոքր-ինչ ավելի լավը, քան երեկ էինք: Դրանով իսկ ինքներս մեզ ու ողջ մարդկությունը կփրկենք «Մելանխոլիա» կամ մեկ ուրիշ մոլորակի հետ բախումից: Թրիերը մեզ ֆիլմի ընթացքում ասես շշնջում է. «Հիշի՛ր մահվան մասին, կյանքը հավերժ չէ»:

«Մելամաղձություն»
Իսկ ֆիլմում, որքան էլ մարդիկ փորձեցին փակվել, խուսափել, թաքնվել, միևնույն է` «Մելանխոլիան» արդեն ճանապարհին էր, և ուշ էր ինչ-որ բան փոխելը: Մոլորակը հարվածեց այն փայտե տնակին, որտեղ պատսպարվել էին Ջուսթինը, նրա քույրն ու քրոջ որդին, ով մինչև վերջ էլ չհասկացավ, թե ուր էր անհետացել հայրը, և ինչու էր մայրը տագնապալից փախչում մի տեղից մյուսը` փրկության հույսով: Փրկություն չկար, արդեն ուշ էր:

Լարս ֆոն Թրիերը տառապում է Տուրետի մեղմ համախտանիշով, որն արտահայտվում է տարատեսակ ներքին վախերով ու նևրոզներով: Իսկ նրա ամենամեծ «հիվանդությունը», թերևս, մինչև վերջ ազնիվ լինելու հիվանդությունն է: Նա վախենում է քաղցկեղից, պատերազմներից, ինքնաթիռով թռիչքներից և նեղ տարածություններից, սակայն իր մեջ ունի մի անսահմանորեն մեծ տարածություն, որտեղ ստեղծում է իր ֆիլմերը. այնտեղ չկա վախ, չկան տհաճ զգացողություններ, և թեպետ այդ ֆիլմերն իր վախերի մասին են, բայց նա երբեք վախենալով չի նկարահանում և չի վախենում քննադատված լինելուց: 

Ռոզա Պետրոսյան 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Լարս ֆոն Թրիեր. սիրո, ցավի և վախի թագավորությունը
Լարս ֆոն Թրիեր. սիրո, ցավի և վախի թագավորությունը
«Ես կարծում եմ, որ Լարս ֆոն Թրիերը հանճարեղ է, սակայն նա ինքը չի հավատում իր հանճարեղությանը: Թրիերը մշտապես ինքնափախուստի վիճակում է, մինչդեռ նրան, ընդհակառակը, անհրաժեշտ է խաղաղվել ու հայացքն ուղղել դեպի իր հոգին»: Ինգմար Բերգմանը` Լարս ֆոն Թրիերի մասին
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjQisT80Tb3gL7CPHpiZTQWhn2qJhRH2W2TvFikGYt5ykbwWFLlVqf8wM_zp8ccYxu6K9muOkXaLz9a1w_op1aWommI-rTD9m3DMlZuRJBqtzgF0rx5wmtMjHhAvib1uo6IZKB-tSImT5yT/s640/cover.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjQisT80Tb3gL7CPHpiZTQWhn2qJhRH2W2TvFikGYt5ykbwWFLlVqf8wM_zp8ccYxu6K9muOkXaLz9a1w_op1aWommI-rTD9m3DMlZuRJBqtzgF0rx5wmtMjHhAvib1uo6IZKB-tSImT5yT/s72-c/cover.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/07/dimankar-lars-fon-trier.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/07/dimankar-lars-fon-trier.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content