Ժան-Պոլ Սարտրը՝ «Իվանի մանկության» մասին


Վենետիկյան փառատոնի ժյուրին այս ֆիլմին է հանձնել իր բարձրագույն պարգևը՝ «Ոսկե առյուծը»:


Ֆրանսիացի գրող և փիլիսոփա, էքզիստենցիալիզմի ամենավառ ներկայացուցիչ Ժան-Պոլ Սարտրի նամակը «Ունիտա» թերթի խմբագիր Մարիո Ալիկատեին՝ նվիրված Անդրեյ Տարկովսկու առաջին լիամետրաժ աշխատանքին՝ «Իվանի մանկությունը» ֆիլմին:
 
Թանկագին Ալիկատե,

Ես բազմիցս խոսել եմ այն հարգանքի մասին, որ տածում եմ Ձեր աշխատակիցների հանդեպ, ովքեր զբաղվում են գրականությամբ, կերպարվեստով և կինոյով: Համարում եմ, որ նրանց մեջ համակցված են խստությունն ու ազատությունը, որոնք սովորաբար թույլ են տալիս հասնել խնդրի էությանը և, միևնույն ժամանակ, որսալ այն անհրաժեշտն ու ճշգրիտը, որ իր մեջ կրում է գեղարվեստական ստեղծագործությունը։
Այդ իսկ պատճառով ես կցանկանայի արտահայտել Ձեզ իմ ափսոսանքը: Ինչպե՞ս պատահեց, որ, իմ հիշողության մեջ առաջին անգամ, «Ունիտայում» և այլ «ձախ» թերթերում հայտնվեցին քննադատական հոդվածներ «Իվանի մանկությունը» ֆիլմի մասին՝ վերջին տարիներին իմ տեսած ամենահիասքանչ ֆիլմերից մեկը մեղադրելով սխեմատիզմի մեջ։

Վենետիկյան փառատոնի ժյուրին այդ ֆիլմին հանձնեց իր բարձրագույն պարգևը՝ «Ոսկե առյուծը», բայց այն տարօրինակ կերպով դարձավ «արևմտամետության» խարան, իսկ Տարկովսկին իտալացի «ձախերի» աչքերում դարձավ կասկածելի բուրժուա:
Նմանօրինակ դատողությունները, որոնք զուրկ են իրական ապացույցներից, լայն հանդիսատեսին վախ են ներարկում խորապես ռուսական և հեղափոխական այս ֆիլմի հանդեպ, որն արտահայտում է խորհրդային հասարակության երիտասարդ սերնդի տրամադրությունները: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ֆիլմը դիտել եմ Մոսկվայում, սկզբում՝ փակ ցուցադրման ժամանակ, այնուհետև՝ հանդիսասրահում, երիտասարդության հետ միասին: Այնտեղ ես հասկացա, թե ինչ է իրենից ներկայացնում այս ֆիլմը Հեղափոխության քսանամյա ժառանգների համար, ովքեր ոչ մի րոպե կասկածի տակ չեն դնում և հպարտությամբ հանձն են առնում շարունակել այն. նրանց գնահատականներում, հավատացնում եմ Ձեզ, չկա ոչինչ, որ կանվանվեր «փոքր բուրժուաների» արձագանք:

Նկարահանման հրապարակում
Բնականաբար, յուրաքանչյուր քննադատ ազատորեն կարող է կասկած հայտնել իր դատին հանձնված ստեղծագործության վերաբերյալ, սակայն արդարացի՞ է, արդյոք, այդպիսի անվստահություն արտահայտել մի ֆիլմի մասին, որը ԽՍՀՄ-ում եղել և մնում է թեժ բանավեճերի առարկա: Արդարացի՞ է, արդյոք, քննադատել այն՝ առանց ուշադրություն դարձնելու այդ վեճերին ու դրանց խոր նշանակությանը՝ կարծես «Իվանի մանկությունն» ընդամենը տիպիկ խորհրդային կինոարտադրության նմուշներից է:
Ես բավականին լավ եմ ճանաչում Ձեզ, իմ թանկագին Ալիկատե, և համոզված եմ, որ Դուք չեք կիսում այդ քննադատների պարզեցված հայացքները: Եվ քանի որ ես նրանց անկեղծորեն հարգում եմ, խնդրում եմ ծանոթացնել նրանց այս նամակի հետ, որը, հավանաբար, թույլ կտա վերսկսել բանավեճը, քանի դեռ շատ ուշ չէ:

Շատերը խոսում էին ավանդապաշտության և, միևնույն ժամանակ, էքսպրեսիոնիզմի, հնացած սիմվոլիզմի մասին: Թույլ տվեք նկատել, որ այդ ֆորմալիստական չափանիշներն արդեն հնացել են: Իրոք, Ֆելինիի, Անտոնիոնիի պարագայում մենք բախվում ենք թաքնված սիմվոլիզմի հետ: Սակայն այդ թաքնվածությունը ավելի աչք ծակող է դարձնում այն: Դրանից չի խուսափել նաև իտալական նեոռեալիզմը: Այստեղ արժեր կանգ առնել ցանկացած ստեղծագործության սիմվոլիզմի վրա, նույնիսկ՝ ամենառեալիստականի: Մենք ժամանակ չունենք դրա համար: Բայց և այնպես, Տարկովսկուն մեղադրում են ավելի շուտ իր սիմվոլիզմի բնույթի համար, որն, իբր, էքսպրեսիոնիստական է և սյուրռեալիստական:

Ես չեմ կարող դրան համաձայնել. առաջին հերթին՝ այն պատճառով, որ այդ մեղադրանքների մեջ լսելի են Խորհրդային Միությունում երիտասարդ ռեժիսորի հասցեին հնչող՝ մեռնող ակադեմիզմի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված մեղադրանքների արձագանքները: Որոշ խորհրդային և ձեր լավագույն քննադատներին կարող է թվալ, թե նա առանց վերլուծելու օգտվում է շտապողաբար յուրացված հնարքներից, որոնք Արևմուտքում արդեն նորաձևությունից դուրս են եկել: Նրան նախատում են Իվանի երազների համար․ «Երազնե՛ր: Արևմտյան կինեմատոգրաֆիստները վաղուց արդեն հրաժարվել են դրանցից: Տարկովսկին ուշացել է. այդ ամենը նորություն էր Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի արանքում»։ Ահա թե ի՛նչ են գրում հեղինակավոր գրիչները:

Բայց Տարկովսկին 28 տարեկան է (նա ինքն ասաց ինձ այդ մասին, և ոչ թե 30, ինչպես պնդում էին որոշ թերթեր), և, վստահեցնում եմ Ձեզ, նա շատ վատ գիտի արևմտյան կինոն: Հանգամանքների բերումով՝ նա առաջին հերթին խորհրդային մշակույթի կրողն է: Նրա ֆիլմն անհնար է մեկնաբանել «բուրժուական» չափանիշներով: Ո՞վ է Իվանը: Խելագա՞ր, հրե՞շ, փոքրիկ հերո՞ս: Իրականում նա պատերազմի ամենաանմեղ զոհն է, մի տղա, ում անհնար է չսիրել, բռնությամբ կերակրված և այն կլանած: Նացիստներն սպանեցին Իվանին այն պահին, երբ սպանեցին նրա մորն ու ոչնչացրեցին գյուղի բնակիչներին:


Նա, սակայն, շարունակում է ապրել: Բայց՝ ապրել անցյալում, երբ իր կողքին ընկնում էին հարազատները: Ինձ վիճակվել է դիմավորել երիտասարդ ալժիրցիներին, ովքեր մեծացել են ջարդերի մեջ: Նրանց համար ոչ մի տարբերություն չկար իրականության և գիշերային մղձավանջների միջև: Նրանց սպանել էին, նրանք ցանկանում էին սպանել և սպանվել: Նրանց հերոսականությունը ծնունդ էր առել ատելությունից և անտանելի սարսափի հետևանքով արված փախուստից: Պատերազմելով՝ կռվի մեջ նրանք փնտրում էին փրկություն վախից. գիշերները, երազներում, նրանք դառնում էին անզեն ու վերադառնում էին մանկություն: Բայց երազների հետ վերադառնում էին նաև սարսափելի հիշողությունները, որոնցից նրանք ջանում էին ազատվել: Այդպիսին է նաև Իվանը:


Եվ ինձ թվում է, թե պետք է արժանին մատուցել Տարկովսկուն, ով այդքան համոզիչ ձևով է ցույց տալիս, որ այդ երեխայի համար, ով ձգտում է ինքնասպանության, տարբերություն չկա ցերեկվա ու գիշերվա միջև: Բոլոր դեպքերում նա ապրում է ոչ մեզ հետ: Նրա քայլերն ու տեսիլքները սերտորեն շաղկապված են: Նայեք մեծերի հետ նրա հարաբերություններին: Նա ապրում է մարտիկների մեջ: Սպաները՝ փառավոր, խիզախ մարդիկ, սակայն՝ «նորմալ» մարդիկ, ովքեր չեն ապրել այդ ողբերգական մանկությունը, հոգում են նրա մասին, սիրում են նրան, ցանկանում են ամեն գնով վերադարձնել նրան «նորմալ վիճակի», ուղարկել թիկունք, դպրոց: Առաջին հայացքից՝ երեխան կարող էր, ինչպես Շոլոխովի պատմվածքներից մեկում, գտնել նրանց մեջ այն մարդուն, ով կփոխարիներ կորցրած հորը:

Չափազանց ուշ է. նրան պետք չեն նույնիսկ հարազատներ, վերապրած պատերազմի անխուսափելի սարսափը դատապարտում է նրան մենության: Եվ սպաները, ի վերջո, սկսում են երեխային վերաբերվել քնքշանքի, սարսափի և հիվանդագին կասկածամտության խառը զգացումներով: Նրանք Իվանի մեջ տեսնում են կատարելության հասցված հրեշի, միաժամանակ հիասքանչ և գրեթե վանող, միայն մահաբեր նոպաներում ինքնահաստատվող  (դանակի տեսարանում): Այդ արարածն անզոր է կտրել այն թելերը, որոնք իրեն կապում են պատերազմի և մահվան հետ. նրան այսուհետ անհրաժեշտ է այդ չարագույժ շրջակա աշխարհը, թիկունքում, մարտերի թեժ պահերին վախից ազատվելով, այն կքայքայվի տագնապից:

Փոքրիկ զոհը գիտի, թե իրեն ինչ է հարկավոր. պատերազմ, որը ծնել է իրեն, արյուն, վրեժ: Այնուամենայնիվ, երկու սպաները սիրում են տղային, իսկ ինչ վերաբերում է նրանց հանդեպ տղայի վերաբերմունքին, ապա կարելի է միայն ասել, որ նրանք Իվանին տհաճ չեն: Սիրո ճանապարհն առհավետ փակ է նրա համար: Նրա մղձավանջներն ու տեսիլքները պատահական չեն: Խոսքն այստեղ բնավ էլ ռեժիսորական փնտրտուքների մասին չէ և նույնիսկ մանկական ենթագիտակցության մեջ ներթափանցելու փորձ չէ. նրանք բացարձակապես օբյեկտիվ են, և մենք շարունակում ենք Իվանին տեսնել դրսից նույն կերպ, ինչպես որ իրական տեսարաններում։ 

Վենետիկ, 1962թ
Խնդիրն այն է, որ այդ երեխայի համար ողջ աշխարհը հալյուցինացիա է, իսկ ինքը՝ հրեշ ու նահատակ: Հենց այդ պատճառով էլ առաջին էպիզոդն արդեն մեզ տանում է իրական և, միաժամանակ, ֆանտաստիկայի աշխարհ, երեխայի և պատերազմի աշխարհ՝ անտառի միջով Իվանի իրական վազքով սկսվող և մոր հորինված մահով վերջացող (նա իսկապես մահացել է, սակայն՝ այլ հանգամանքներում, որոնց մասին մենք երբեք չենք իմանա, քանի որ այդ դրաման չափազանց խորն է թաղված և միայն վերափոխված տեսքով ի հայտ կգա՝ թուլացնելով իր սարսափազդու մերկությունը): Խելագարությո՞ւն: Իրականությո՞ւն: Թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Պատերազմում բոլոր զինվորներն են խելահեղ, և այդ սարսափելի երեխան նրանց խելագարության օբյեկտիվ ապացույցն է, որովհետև նա մյուսներից ավելի խելահեղ է: Հետևաբար՝ խոսքը ոչ թե էքսպրեսիոնիզմի կամ սիմվոլիզմի մասին է, այլ հենց սյուժեով թելադրված պատմողականության մի ոճի, որը երիտասարդ բանաստեղծ Վոզնեսենսկին անվանել է «սոցիալիստական սյուրռեալիզմ»։

Անհրաժեշտ է ավելի խորը թափանցել հեղինակային մտքի մեջ, որպեսզի կարողանանք հասկանալ թեմայի բուն իմաստը. պատերազմը սպանում է բոլորին, ովքեր մասնակից են դրան, բոլոր նրանց, ովքեր ողջ են մնում: Իսկ եթե ավելի խորանանք, ապա պատմությունն իր միևնույն ոլորանի վրա ծնում և կործանում է իր հերոսներին, ովքեր ունակ չեն առանց տառապանքի ապրելու այն հասարակության մեջ, որի ստեղծմանը նպաստում են:
Բայց ի՞նչ կլինի նրա հետ պատերազմից հետո: Եթե նա փրկվի, իրեն հեղեղող տաք լավան երբեք չի սառչի: Արդյոք այստեղ չկա՞ մի շատ կարևոր, այդ տերմինի ամենանեղ իմաստով, դրական հերոսի քննադատություն: Նրան մեզ ցուցադրում են այնպիսին, ինչպիսին նա կա, մերկացնում են նրա ուժի ողբերգական և մռայլ ակունքները, թույլ են տալիս տեսնել, որ դրանք պատերազմի հետևանքներն են՝ հիանալի հարմարեցված ռազմական իրավիճակին, հենց այդ պատճառով էլ նա երբեք չի կարողանա հարմարվել խաղաղ կյանքին:

Այսպիսով, պատմությունն ինքն է ստեղծում մարդկանց. ընտրում է նրանց, հեծնում է ու ստիպում մեռնել իր ծանրության տակ: Խաղաղության համար մարտնչող և դրա համար մեռնելու պատրաստ մարդկանց մեջ այս խելագար, ռազմատենչ երեխան կռվում է հանուն պատերազմի: Հենց հանուն դրա էլ նա իրեն սիրող զինվորների շրջապատում ապրում է լիակատար մենության մեջ: Եվ, միևնույն է, նա երեխա է: Նրա ավերված հոգին պահել է մանկական քնքշանքը, որը նա, սակայն, չի զգում, և, առավել ևս, չի կարող արտահայտել: Իսկ եթե քնքշանքը պարուրում է նրա երազները, ապա կարելի է համոզված լինել, որ այդ երազները կվերածվեն մղձավանջների: Երջանկության ամենահասարակ պահերը սկսում են վախեցնել. մենք գիտենք, թե դրանք ինչով կավարտվեն: Մինչդեռ այդ ճնշված, կոտրված քնքշանքն ապրում է յուրաքանչյուր կադրում․ Տարկովսկին դրանով է պարուրում Իվանին: Դա շրջակա աշխարհն է՝ չնայած պատերազմին, իսկ երբեմն էլ՝ դրա շնորհիվ (ես հիշում եմ հրաշագեղ, ազդանշանային հրթիռներով ծակծկված երկինքը):

Իրականում ֆիլմի լիրիզմը, լայն սփռված երկինքը, խաղաղ ջրերը, անծայրածիր անտառներն են Իվանի կյանքը, սերն ու արմատները, որոնք նրանից խլվեցին․ այն, ինչ նա էր, և ինչ նա դեռ մնալու է, բայց երբեք արդեն չի կարողանա այդ մասին հիշել: Այդ ամենը տեսնում են նրան շրջապատող մարդիկ, սակայն նա այլևս չի տեսնում: Ես չգիտեմ ավելի հուզիչ դրվագ, քան անվերջ, դանդաղ, սրտաճմլիկ գծանցը գետի վրայով: Չնայած տագնապին ու կասկածներին (արժե՞, արդյոք, երեխային այդպիսի վտանգի ենթարկել)՝ նրան շրջապատող սպաները հմայված են նրա մռայլ ու ահարկու գեղեցկությամբ: Բայց երեխան, մահով տարված, ոչինչ չնկատելով, նետվում է դեպի ափ. նա գնում է թշնամու մոտ: Նավակները հետ են շրջվում, գետի վրա լռություն է իջել, թնդանոթները լռում են: Զինվորականներից մեկն ասում է. «Այս լռությունը պատերազմն է»։ 

Հենց նույն ակնթարթ լռությունը պայթում է. ճիչեր, հևոցներ՝ ահա աշխարհը: Ուրախությունից խելագարված՝ խորհրդային զինվորները ներխուժում են բեռլինյան ռայխստագ, վազվզում են աստիճաններով: Սպաներից մեկը (մյուսը զոհվե՞ց) խորդանոցից վերցնում է ինչ֊որ թղթեր: Երրորդ ռեյխը հայտնի էր իր բյուրոկրատիայով. ամեն մի կախաղան հանվածի համար կար փաստաթուղթ՝ լուսանկարով և ազգանունով: Դրանցից մեկի վրա Իվանի նկարն է: Կախաղան է բարձրացվել 12 տարեկանում: Մի ամբողջ ազգի խնդության մեջ, որը թանկ է վճարել սոցիալիզմի կառուցումը շարունակելու իրավունքի համար, կա սև անցք՝ շատ ուրիշների հետ՝ նաև երեխայի մահը, մահ ատելության և հուսահատության մեջ:

Ոչինչ, նույնիսկ մոտալուտ կոմունիզմը, չի կարող փոխհատուցել դա: Մեզ այստեղ ցույց են տալիս, առանց միջնորդների, ընդհանուրի ուրախությունն ու անձնական ողբերգությունը: Չկա նույնիսկ մայրը, ով կարող էր ապրել ցավի և հպարտության խառը զգացումը. կարուստը բացարձակ է: Մարդկային հասարակությունը գնում է դեպի իր նպատակը, ողջ մնացածները կհասնեն դրան, սակայն այդ փոքրիկ նահատակը, աննշան սաղմը՝ պատմության կողմից ջնջված, կմնա որպես հարց, որի պատասխանը չկա: Նրա մահը ոչինչ չի փոխում, բայց ստիպում է մեզ տեսնել շրջակա աշխարհը նոր լույսի տակ:

Պատմությունը ողբերգական է: Այդպես էին ասում Հեգելն ու Մարքսը: Իսկ մենք վերջին ժամանակներս համարյա չենք խոսում այդ մասին՝ խոսելով առաջընթացից և մոռանալով անդառնալի կորուստները: «Իվանի մանկությունն» ամենանուրբ ձևով հիշեցնում է մեզ այդ մասին: Երեխա է մեռնում: Եվ դա դառնում է գրեթե «հեփի էնդ», քանի որ նա չէր կարողանա ողջ մնալ: Ինձ թվում է, որ, հայտնի իմաստով, հեղինակը՝ շատ երիտասարդ մի մարդ, ցանկացել է պատմել իր և իր սերնդի մասին: Ոչ թե այն պատճառով, որ նրանք մեռած են՝ այդ հպարտ ու խստաբարո պիոներները, այլ այն պատճառով, որ նրանց մանկությունը հաշմված է եղել պատերազմով և դրա հետևանքներով: Ես կուզենայի «Իվանի մանկությունը» համեմատել նաև «400 հարված» ֆիլմի հետ, բայց լոկ այն նպատակով, որ ընդգծեմ դրանց միջև եղած տարբերությունը։ Ծնողների կողմից խոշտանգվող երեխա․ սա է բուրժուական տրագիկոմեդիան: Հազարավոր ողջ երեխաներ՝ պատերազմի կողմից ոտնատակ արված․ խորհրդային ողբերգություններից մեկն է սա:

Նկարահանվում է համբույրի տեսարանը
Այս իմաստով՝ Տարկովսկու ֆիլմն ինձ համար հատկապես ռուսական է: Նրա տեխնիկական ոճը՝ ինքն իրենով յուրահատուկ, անկասկած, ռուսական է: Այստեղ, Արևմուտքում, մենք կարողացանք գնահատել Գոդարի իմպուլսիվ աշխարհն ու Անտոնիոնիի անշտապությունը: Սակայն մեզ համար նորություն է այդ երկու տեմպերի զուգակցումը մի բեմադրիչի պարագայում, ով չի ոգեշնչվում այդ երկուսից ոչ մեկի ստեղծագործություններով: Ռեժիսորը փոխանցում է պատերազմական ժամանակաշրջանն իր անտանելի դանդաղությամբ և, միևնույն ժամանակ, ֆիլմում ցատկում է մի դարաշրջանից մյուսը (նկատի ունեմ, մասնավորապես, գետի ու ռայխստագի պլանների ցնցող հակադրումը), հրաժարվում է զարգացնել սյուժետային գծերը, որպեսզի վերադառնա դրանց մեկ այլ պահի կամ նրանց մահվան րոպեին: Բայց ռիթմերի այդ հակադրումը չէ, որ ֆիլմին հաղորդում է սոցիալական տեսանկյունից յուրահատուկ բնույթ։ Անձը կազմալքող հուսահատության պահերը, ճիշտ է՝ ոչ այնքան բազմաքանակ, մեզ էլ էին ծանոթ՝ հենց նույն դարաշրջանից: (Ես հիշում եմ հրեա տղային՝ Իվանի հասակակցին, ով, 1945 թվականին իմանալով գազախցում իր ծնողների վախճանի մասին, բենզինով ողողեց իր անկողինը, պառկեց այնտեղ, մոտեցրեց լուցկին և ողջ֊ողջ այրվեց)։ 

Բայց մենք չունենք ո՛չ իրավունք, ո՛չ էլ հնարավորություն՝ այդ ահռելի ծրագիրն իրականացնելու համար: Մենք հաճախ բախվում ենք չարին: Սակայն մենք երբեք չենք հանդիպել չարի հետ այն պահին, երբ նա պայքարի մեջ է մտնում Բարու հետ: Հենց դա է ցնցում ֆիլմում. բնականաբար, ոչ մի խորհրդային մարդ չի կարող ինքն իրեն պատասխանատու համարել Իվանի մահվան համար, միակ մեղավորները նացիստներն են։

Խնդիրը դա չէ: Ինչպիսին էլ լինի չարիքի ծագումը, դրա կողմից Բարուն ուղղված անհամար ասեղային ծակումները մերկացնում են մարդու և պատմական առաջընթացի մասին եղած ողբերգական ճշմարտությունը: Եվ որտե՞ղ կարելի է այդ մասին ավելի լավ ասել, քան ԽՍՀՄ-ում՝ միակ երկրում, որտեղ «առաջընթաց» բառն ունի իմաստ: Իհարկե, դա չպետք է ծնի որևէ հոռետեսական հետևություն, ինչպես և թեթևամիտ լավատեսություն, այլ պայքարելու ձգտում՝ երբեք չմոռանալով այն գնի մասին, որ ստիպված վճարվում է:

Ես գիտեմ, որ Ձեզ, ավելի շատ, քան ինձ, իմ թանկագին Ալիկատե, ծանոթ են ցավը, քրտինքը, հաճախ՝ նաև արյունը, որոնց հանգեցնում են հասարակության աննշան փոփոխությունները: Ես համոզված եմ, որ Դուք էլ, ինչպես ես, կգնահատեք Պատմության անփոխարինելի կորուստների մասին այս ֆիլմը: Եվ «Ունիտայի» քննադատների հանդեպ տածած իմ հարգանքը համոզում է ինձ դիմելու Ձեզ՝ նրանց այս նամակը ցույց տալու խնդրանքով: Ես երջանիկ կլինեմ, եթե իմ նշումները նրանց մեջ առաջացնեն ինձ պատասխանելու և Իվանի մասին բանավեճը շարունակելու ցանկություն։ Տարկովսկու իրական մրցանակը պետք է լինի ոչ թե «Ոսկե առյուծը», այլ նրա ֆիլմի հանդեպ եղած, հնարավոր է՝ վիճելի, հետաքրքրությունը այն անձանց, ովքեր պայքարում են մարդու ազատագրման համար և պատերազմի դեմ:

Ամենաանկեղծ բարեկամությամբ՝
Ժ.֊Պ. Սարտր
(9 հոկտեմբերի, 1963 թվական)


ՎԻԴԵՈ. Անդրեյ Տարկովսկուն շնորհվում է «Ոսկե առյուծ» մրցանակ` Վենետիկի միջազգային կինոփառատոնում, 1962թ:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լարս ֆոն Թրիեր Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Ժան-Պոլ Սարտրը՝ «Իվանի մանկության» մասին
Ժան-Պոլ Սարտրը՝ «Իվանի մանկության» մասին
Վենետիկյան փառատոնի ժյուրին այս ֆիլմին է հանձնել իր բարձրագույն պարգևը՝ «Ոսկե առյուծը»:
https://3.bp.blogspot.com/-B6Uk5nG4IrQ/WH0CofACE3I/AAAAAAAANpU/wxhXtZGmEZgw_Oj_RJReSibHqObycwC4QCLcB/s640/sartre-tarkovsky.jpg
https://3.bp.blogspot.com/-B6Uk5nG4IrQ/WH0CofACE3I/AAAAAAAANpU/wxhXtZGmEZgw_Oj_RJReSibHqObycwC4QCLcB/s72-c/sartre-tarkovsky.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/01/jean-paul-sartre-andrey-tarkovsky.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/01/jean-paul-sartre-andrey-tarkovsky.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy