$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ժան Վիգո. կինոյի չմարող փարոսը

Ֆրանսիացի մեծատաղանդ ռեժիսոր Ժան Վիգոյի կյանքը կարճատև էր՝ ընդամենը 29 տարի, սակայն հետքը, որ նա թողեց համաշխարհային կինեմատոգրաֆում՝ շրջադարձային ու անջնջելի։ Մահվանից հետո նա երեք տասնամյակ մոռացված էր, և վերստին ծնունդ առավ ֆրանսիական «Նոր ալիքի» ռեժիսորների, մասնավորապես՝ Ֆրանսուա Տրյուֆոյի շնորհիվ՝ այլևս երբեք չհեռանալու պայմանով․․․


1930-ականներին ֆրանսիական կինոյում գերիշխող ուղղության՝ պոետիկ ռեալիզմի վառ ներկայացուցիչ Ժան Վիգոն հասցրեց նկարահանել ընդամենը չորս ֆիլմ, սակայն դրանցից յուրաքանչյուրը հետագայում ուղենիշ դարձավ տարբեր սերունդների տասնյակ նշանավոր ռեժիսորների համար՝ Բերտոլուչիից մինչև Գոդար, Ֆելինիից մինչև Տրյուֆո, Ալմոդովարից մինչև Կուստուրիցա և այլք։ 

Ժան Վիգոն ծնվել է 1905թ-ին Փարիզում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի զույգի ընտանիքում։ Նա հազվադեպ էր տեսնում ծնողներին, ուներ թույլ առողջություն, բայց հզոր բանաստեղծական խառնվածք։ Երբ տասներկու տարեկան էր, բանտում հանելուկային հանգամանքներում մահացավ նրա հայրը։ Քսան տարեկան հասակում նա պատրաստվում է ընդունվել Սորբոնի համալսարան, սակայն թոքերի հիվանդությունն ու բժիշկների արգելքը անհնարին են դարձնում այդ նպատակի իրագործումը։ Վիգոյին հրահանգում են անհապաղ բուժում անցնել Ֆրանսիայի առողջարաններից մեկում, որտեղ էլ նա ծանոթանում է մի լեհ գործարարի դստեր և իր ապագա կնոջ՝ Էլիզաբեթ Լոզինսկու հետ։ Մեծահարուստի դուստր Էլիզաբեթը 19 տարեկան էր և կրթություն էր ստանում Շվեյցարիայում։ Կյանքի հենց այդ փուլում էլ Վիգոն որոշում է իրեն նվիրել կինոարվեստին։

1928թ-ի վերջին Վիգոն և նրա երիտասարդ կինը ժամանում են Նիցցա, և կինոաշխարհին դեռևս լիովին անծանոթ Ժանին հաջողվում է կինոօպերատորի օգնականի աշխատանք գտնել «Ֆրանկո-ֆիլմ» ստուդիայում, որտեղ ճանաչված օպերատոր և ռեժիսոր Լեոնս-Անրի Բյուրելը նկարահանում էր «Վեներա» ֆիլմը։ Նկարահանումների ավարտից հետո, սակայն, Վիգոն վերստին մնում է առանց աշխատանքի։ Թեպետ Էլիզաբեթի հայրը սկզբում դեմ էր եղել սոցիալական առումով անհավասար այդ ամուսնությանը, այդուհանդերձ, օգնության է հասնում նորապսակներին և կինոխցիկ ձեռք բերելու համար գումար է տրամադրում Ժանին։ Վերջինս որոշում է նկարահանել Նիցցային նվիրված վավերագրական ֆիլմ։ Նա քաղաքի պատմության մասին գրքեր է կարդում՝ փնտրելով համապատասխան սյուժե։ Սակայն իր և կնոջ առողջական խնդիրների սրացման պատճառով ստիպված է լինում հետաձգել բոլոր տեսակի աշխատանքները և վերադառնալ փարիզյան բժիշկների մոտ։ Փարիզ վերադարձն առիթ է դառնում, որ Վիգոն ծանոթանա մի խումբ երիտասարդ կինեմատոգրաֆիստների հետ, այդ թվում՝ տաղանդավոր օպերատոր Բորիս Կաուֆմանի, ով խորհրդային լեգենդար կինովավերագրող Ձիգա Վերտովի եղբայրն էր։ Ժանին հոգեհարազատ էին Կաուֆմանի ստեղծագործական մոտեցումները, մասնավորապես՝ իրական կյանքը հանպատրաստից արտացոլելու սկզբունքը։

Ֆրանսուա Տրյուֆոն գրել է․ «Վիգոն կասկածում էր իր ուժերին, սակայն առաջին իսկ հիսուն մետր ժապավենը նկարահանելուց հետո նա, ինքն էլ չգիտակցելով, դարձավ մեծ ռեժիսոր»։ 1930-ականների մարտի կեսերին Վիգոն ու Կաուֆմանը նկարահանել էին արդեն 4000 մետր ժապավեն, իսկ երկու ամիս անց աշխատանքն ավարտված էր։ Ծնվել էր նրա առաջին ֆիլմը՝ «Նիցցայի մասին» անվանմամբ։ Վիգոն ֆիլմի համար գրել էր նաև զուսպ ենթավերնագիր՝ «Վավերագրական տեսանկյուն»։ Նրա արխիվում հետագայում հայտնաբերվել է մամուլի համար գրված ծանուցումը․ «Ժան Վիգոն և Բորիս Կաուֆմանը նկարահանել են «Նիցցայի մասին» ֆիլմը։ Երկնագույն երկինք, սպիտակ տներ, դյութիչ ծով, արև, գույների ծիածան, սրտում՝ ուրախություն․ այսպիսին կարող է թվալ քաղաքի մթնոլորտը։ Բայց դա ընդամենը թվացյալ, վաղանցիկ պատրանք է։ Մահը մարդուն միշտ դարանակալում է զվարճանքների քաղաքում»։ Ֆիլմի առանցքը դարձավ գարնանային կառնավալը, որը շրջակայքում ամեն ինչ կերպարանափոխում է՝ պալատների ճարտարապետությունը, բանակը, նավատորմը, սերը, եկեղեցականներին, գերեզմանատները, մահը։ Այդ կառնավալը դուրս է ժայթքում մեծ էկրան, ժայթքում է պոեզիայի շնչառության պես և նույնքան հանկարծակի էլ անհետանում է՝ ետևում թողնելով դատարկություն, թղթի կտորտանքներ, տրորված ծաղիկներ, փշրված տիկնիկներ․․․

«Նիցցայի մասին» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ փարիզյան «Վիե Կոլոմբիե» նորաձև թատրոնում, որտեղ անցկացվում էին ավանգարդիստական ֆիլմերի բոլոր պրեմիերաները։ Ֆիլմը, սակայն, Փարիզի հասարակական ու մշակութային կյանքում չընկալվեց որպես մեծ իրադարձություն, ինչը չափազանց վշտացրեց Վիգոյին։ Այդուհանդերձ, շուտով եղան նաև հուսադրող նորություններ։ Նախ՝ «Պաթե-Նաթան» ընկերությունը որոշեց հեղինակավոր կինոթատրոններից մեկում կազմակերպել ֆիլմի աշնանային ցուցադրությունը, բացի այդ՝ Վիգոյին հրավիրեցին մասնակցելու անկախ կինոյի՝ Բրյուսելում կայանալիք համաժողովին։ Վիգոն, սակայն, այդ ժամանակ զբաղված էր բոլորովին այլ խնդիրներով, որոնք մթագնում էին նրա մյուս բոլոր փոքրիկ ուրախությունները։ Հղի Էլիզաբեթին գեթ ժամանակավորապես բարեկեցությամբ շրջապատելու համար նա հարկադրված վաճառում է իր կինոխցիկը։ Նրան հաջողվում է ստացված կանխավճարով փակել իր կուտակած պարտքերի մի մասը և որոշ ժամանակ գոյատևել, բայց դստեր ծնվելուց հետո նույն խնդիրներն ի հայտ են գալիս ավելի մեծ սրությամբ, իսկ նոր կինոխցիկ գնելու հույսը հավասարվում է զրոյի։

Միակ պատվերը, որ նա ստանում է «Նիցցայի մասին» ֆիլմը ներկայացնելուց հետո, հայտնի լողորդ և օլիմպիական բազմակի չեմպիոն Ժան Տարիսի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու առաջարկն էր։ Պատվիրատուները պահանջում էին թողարկել սովորական ուսումնական ֆիլմ, որն ուղեցույց կդառնար սկսնակ լողորդների համար, բայց Վիգոն այլ պատկերացումներ ուներ։ Ստորջրյա նկարահանումները, որոնք նա իրականացրեց, ցնցում էին էրոտիզմի հասնող իրենց զգայականությամբ։ Դեռևս երբեք և ոչ ոք այդքան գեղեցիկ չէր պատկերել մարդկային մարմինը, շարժումները և բնության տարերքները հաղթահարելու կամքը։ Այս փոքր ֆիլմը, որն այդպես էլ մնաց չգնահատված և երկար տարիներ համարվում էր կորսված, կանխորոշեց Լենի Ռիֆենշթալի «Օլիմպիա» լեգենդար ֆիլմի ծնունդը։

1932թ-ին Վիգոն ծանոթանում է 54-ամյա գործարար և մեծ կինոսեր Ժակ-Լուի Նունեցի հետ, ով համաձայնում է ֆինանսավորել Վիգոյի հաջորդ ֆիլմը, որը փակ հաստատությունում կրթվող երեխաների մասին էր։ Վիգոն այս ֆիլմի միջոցով ցանկանում էր ճշմարտացիորեն արտացոլել մեծահասակների մեղքով խեղաթյուրված մանկությունը։ Ի դեպ, ֆիլմն ինչ-որ առումով նաև ինքնակենսագրական էր, քանի որ Վիգոն չէր մոռացել իր սեփական անուրախ մանկությունը և ինտերնատում անցկացրած ծանր տարիները։ Ինչևէ, տարեվերջին Նունեցը Վիգոյին տեղեկացնում է, որ յոթ օրով վարձակալել է «Գոմոն» ստուդիայի տաղավարները։ Ծանր հիվանդ Վիգոն աներևակայելի ջանքերի գնով տեղավորվում է ժամկետներում և վարձակալման ժամը լրանալուց 12 վայրկյան առաջ ավարտում նկարահանումները։ Նրա կողքին այդ ամբողջ ընթացքում կանգնած էր «Գոմոնի» աշխատակիցը՝ վայրկենաչափը ձեռքին։ Այդ խելագար օրերի լարվածությունից հետո Վիգոն ու նրա ընկերները խնջույք են կազմակերպում Մոնմարտրի բիստրոներից մեկում՝ կատակով միմյանց վրա հավկիթներ նետելով և ոգելից խմիչքից խենթանալով։

Ստուդիական նկարահանումներին հաջորդում են բնական նկարահանումները, որոնք տևում են 10 օր և անցկացվում են Սեն-Կլուի տարածքում։ Տեղի դպրոցի տնօրենին շուտով սկսում է լրջորեն անհանգստացնել նկարահանող խմբի գործունեությունը, քանի որ նրանք երեխաներից պահանջում էին անպարկեշտ խոսքեր ասել ուսուցիչներին, ապստամբել և ամեն ինչ ավերել, ազատ թափառել փողոցներում։ Տնօրենը վախենում էր, որ «տարօրինակ» ֆիլմում նկարահանվող այդ երեխաների վարքագիծը վարակիչ կդառնա նաև մյուս բոլոր աշակերտների համար։ «Վարքը՝ զրո» ֆիլմն անմիջապես ուշադրություն է գրավում տեքստի լակոնիկությամբ․ օգտագործված բառերի քանակությունն այստեղ չի գերազանցում հազարը։ Ձայնի վատ որակը և դերասանների, հատկապես՝ երեխաների, վատ առոգանությունը որևէ կերպ քողարկելու նպատակով Վիգոն կիրառել է կրկնողությունների մեթոդը։ Թեպետ դա սենսացիա չէր, սակայն արդյունքը բավականին տպավորիչ էր։ 41 րոպեանոց այս ֆիլմի ամենահայտնի տեսարանը աշակերտների գիշերային ապստամբությունն է ննջասենյակում։ Նրանք դաստիարակին կապում են մահճակալին, և օդը լցվում է պատռված բարձերից դուրս թափված փետուրներով։

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1933թ-ի ապրիլին։ Կինովարձույթի ներկայացուցիչները ցնցված էին ֆիլմի կոմերցիոն արժանիքների լիակատար բացակայությունից, քննադատները ցնցված էին ֆիլմում արտացոլված ավանգարդիստական դաժանությունից, գրաքննությունը և կաթոլիկ հոգևորականները ցնցված էին ռեժիսորի անընդունելի համարձակությունից։ Իսկ ֆիլմի ֆինանսավորող Նունեցը, հակառակը, ոգևորված էր։ Նա Վիգոյին առաջարկում է նոր ֆիլմ նկարահանել և որպես սյուժե ընտրել գրեթե անհայտ գրող Ռիեր Գիշենի (իսկական անունը՝ Ժան Գինե) «Ատալանտա» վիպակը։ Սա մի հուզիչ պատմություն է նորապսակների՝ համատեղ կյանքում արած առաջին քայլերի, առաջին վեճերի, բաժանման, միավորման ու ճշմարիտ սիրո հաղթանակի մասին։ Նավը, որտեղ ապրում են նրանք, և որտեղ եռում են մեծ կրքերը, խորհրդանշորեն կրում է հին հունական դիցաբանության հերոսուհիներից մեկի՝ Ատալանտայի անունը։ Ժան Վիգոն, չնայած տուբերկուլյոզից հյուծված վիճակին, անցնում է աշխատանքի։ Կինոխցիկը, որով նկարահանվում է ֆիլմը, Ռուսաստանից եղբորը՝ Բորիս Կաուֆմանին է ուղարկում Ձիգա Վերտովը, քանի որ «Վարքը՝ զրո» ֆիլմի սկանդալային ընդունելությունից հետո ընկերները թաղված էին պարտքերի մեջ և չէին կարող տեխնիկա գնել։

«Ատալանտայի» մոլի երկրպագու Էմիր Կուստուրիցան ասել է․ «Ժան Վիգոյի այս ֆիլմը լիովին փոխեց իմ մոտեցումը կինեմատոգրաֆի նկատմամբ։ Ես հասկացա, որ պոեզիան է ստեղծում կինո։ Եթե ցանկանում եք ունենալ ձեր սեփական կինոն, եղեք նախևառաջ բանաստեղծ, այլապես ձեր ֆիլմերը կլինեն իրականության սովորական արտացոլանք։ Ի՛նչ խոսք, բանաստեղծի համար դժվար է գոյատևել ժամանակակից կինոյի ջունգլիներում, բայց դիտեք «Ատալանտան» և կգտնեք կատարյալ ներդաշնակությունը երկխոսության ու գործողության միջև»։ 1934թ-ին գրեթե մահամերձ Վիգոն, այնուամենայնիվ, կարողացավ ավարտել ֆիլմի նկարահանումները։ Վերջին կադրերը Կաուֆմանը նկարահանեց առանց նրա մասնակցության, բայց նրա հրահանգների հիման վրա։ Ապրիլին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որը չափազանց սառն ընդունելության արժանացավ կինոթատրոնների տերերի, կինովարձույթի ներկայացուցիչների և կինոքննադատների կողմից։ Վիգոն որոշեց հիմնովին ձևափոխել «Ատալանտան»։ Փոխվեց նույնիսկ ֆիլմի անվանումը՝ դառնալով «Լողացող գետանավը»՝ հանրաճանաչ մի երգի անվանմանը համապատասխան։ Արդեն մահվան մահճում՝ նա խոստովանեց, որ ինքը շատ է ուզում ապրել ու ստեղծագործել, սակայն «Ատալանտան» լիովին քայքայել է իրեն։ Չնայած կնոջ և ընկերների հոգատարությանը՝ նա դատապարտված էր, և ինքն էլ հասկանում էր դա։

1934թ-ի աշնանը Վիգոն մահացավ։ Նրա կինը, հայտնվելով խելագարության եզրին, փորձեց ինքնասպանություն գործել, սակայն այդ ժամանակ նրան հաջողվեց փրկել։ Ընդամենը մի քանի տարով, որովհետև 1939թ-ին, 31 տարեկան հասակում, նա մահացավ տուբերկուլյոզից։ Վիգոյի համեստ հուղարկավորությանը ներկա էին միայն նրա համախոհ ընկերները, ովքեր տեսել էին նրա ինքնամոռաց աշխատանքը, անշահախնդիր նվիրումը և այն մեծ կիրքը, որի մասին Ինգմար Բերգմանն ասել է․ «Յուրաքանչյուր ֆիլմ պետք է նկարահանել այնպես, ասես այն վերջինն է»։ Վիգոյի ֆիլմերից ոչ մեկը նրա կյանքի օրոք այդպես էլ չհայտնվեց կինովարձույթում և չհասավ լայն հանդիսատեսին։ Սակայն դրանք բոլորն էլ գողտրիկ գլուխգործոցներ էին, որոնք անխախտ հաստատվեցին համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության գրքում և մեծապես առաջ մղեցին կինոյի զարգացումը։

1951թ-ին Ֆրանսիայում հիմնվեց Ժան Վիգոյի անվան կինոմրցանակը, որն ամեն տարի շնորհվում է երիտասարդ ռեժիսորներին։ Շնորհվում է «ֆրանսիացի ռեժիսորին՝ անկախ մտածողություն և ինքնատիպ ոճ ունենալու համար» ձևակերպմամբ։ Բնորոշում, որը համապատասխանում է հենց իր՝ Վիգոյի գործունեությանը և ստեղծագործ տեսակին։ Այս կինոմրցանակին արժանացել են Կլոդ Շաբրոլը, Ժան-Լյուկ Գոդարը, Քրիս Մարքերը, Ալեն Ռենեն և այլք։ 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ժան Վիգո. կինոյի չմարող փարոսը
Ժան Վիգո. կինոյի չմարող փարոսը
Ֆրանսիացի մեծատաղանդ ռեժիսոր Ժան Վիգոյի կյանքը կարճատև էր՝ ընդամենը 29 տարի, սակայն հետքը, որ նա թողեց համաշխարհային կինեմատոգրաֆում՝ շրջադարձային ու անջնջելի։ Մահվանից հետո նա երեք տասնամյակ մոռացված էր, և վերստին ծնունդ առավ ֆրանսիական «Նոր ալիքի» ռեժիսորների, մասնավորապես՝ Ֆրանսուա Տրյուֆոյի շնորհիվ՝ այլևս երբեք չհեռանալու պայմանով․․․
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgyJxWCzOmvih53eG2D50XoIB0GRR86QXL_mD2tF7pvl6LtZRzrhl_lnDQrfU9puSFP-yEpUQJz7RHnvETTxbsVfDjk_1Jx5rkvuU-vUa_iYMSM_KxlJeew7Cm6V4EsHK-qHyZUChjeLT1n/s640/shapik1.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgyJxWCzOmvih53eG2D50XoIB0GRR86QXL_mD2tF7pvl6LtZRzrhl_lnDQrfU9puSFP-yEpUQJz7RHnvETTxbsVfDjk_1Jx5rkvuU-vUa_iYMSM_KxlJeew7Cm6V4EsHK-qHyZUChjeLT1n/s72-c/shapik1.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/03/jean-vigo-dimankar.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/03/jean-vigo-dimankar.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content