$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ֆրունզե Դովլաթյան. Հայ կինոյի վիպասանը

Կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի անդրադարձը



Երևի ամեն դար ունի իր աստեղային ժամը։ Այս իմաստով, գոնե հայկական կինոյի համար, քսաներորդ դարի աստեղային ժամը 60-ականներն էին։ Ի վերջո, հենց այդ ժամանակաշրջանի խորհրդանիշներ դարձան Փարաջանովի ու Փելեշյանի, Մալյանի ու Դովլաթյանի գեղարվեստական հայտնությունները՝ որպես միանգամայն նոր մտածողության ելակետեր։
Յուրաքանչյուր դար նաև իր կենսագիրներն ունի, որոնք հետաքրքրվում են պատմության դրամատիկ հանգույցներով, զննում և ուսումնասիրում մարդու ճակատագիրը ժամանակների անհանգիստ շարժման ու հասարակական կյանքի բեկումնային փոփոխությունների հորձանուտում։

Ֆրունզե Դովլաթյանն իր դարի կենսագիրն էր։ Նրա ֆիլմերի ամբողջությունը դառնում է մի էպիկական վեպ, որի առանձին հատորները պատմում են հայ ժողովրդի գլխով անցած մրրիկների և դրանց վտանգավոր շրջապտույտի տակ ընկած մարդկանց մասին։ Նրան միշտ գրավել է ճակատագրական ժամանակի թեման։ Նա միշտ փնտրել է այնպիսի մի անհատի, որի մեջ արտացոլվել ու որի հետ անողոքաբար բախվել է դարիս հերթական և հաճախ «իններորդ ալիքը»։


Կա մի զարմանալի ներքին տրամաբանություն, դեռ ավելին՝ ինքնաբերաբար հյուսվող ժամանակագրություն, երբ համադրում ենք Դովլաթյանի բոլոր հայֆիլմական կինոնկարները՝ ստեղծված ամենևին էլ ոչ ժամանակագրական հաջորդականությամբ։ Իհարկե, դրանցից յուրաքանչյուրն ավարտուն, ինքն իր մեջ «սուվերեն» ստեղծագործություն է, բայց պատմանյութի միասնականությունը այդ բոլոր ֆիլմերը դարձնում է մի ընդհանուր վիպերգություն։ Այդ վիպերգությունը բազմաթիվ պերսոնաժներ ունի։ Սակայն գլխավոր հերոսը... դարն է՝ գործող անձի պես նկատելի։


«Բարև, ես եմ»
Ահավասիկ 1968 թվականին նկարահանված «Սարոյան եղբայրները», որի հիմքը Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսն է, միայն թե անհամեմատ ավելի համարձակ ու կենսալի հայացքով իմաստավորված։ Իրոք, սա այն քիչ դեպքերից մեկն է, երբ կինոն «փրկում է» գրական գործը, որը կարող էր մոռացվել ու անհետանալ իր ժամանակի լիմիտը սպառելուց հետո։

Իհարկե, այս ֆիլմն ունի ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան և Արկադի Հայրապետյան։ Բայց Դովլաթյանը գեղարվեստական ղեկավարն է, գլխավոր դերակատարներից մեկը, և նրա ուժեղ անհատականության ու ստեղծագործական ձեռագրի կնիքն առանց դժվարության կարդացվում է կինոնկարի ամբողջ հյուսվածքի մեջ։


«Սարոյան եղբայրները» պատմում է արդեն նախորդ դարձած դարասկզբի, ավելի ստույգ՝ 1918-20 թվականների մասին, երբ Հայաստանը կանգնած էր պատմության երկընտրանքի առջև։ Իսկ այնտեղ, որտեղ ավարտվում է «Սարոյան եղբայրների» սյուժեն, սկսվում է... «Երկունքը», որը նկարահանվել է համարյա տասը տարի անց, 1976-ին։


«Մենավոր ընկուզենի»
«Երկունքը» 20-ական թվականների մասին է՝ Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիների։ Ինչպե՞ս ի մի բերել ազգի ուժերը։ Ինչպե՞ս երկիրը վերակենդանացնել։ Ինչպե՞ս համատեղել ազգային երազանքը քաղաքական անշրջելի իրողությունների հետ։ Դարձյալ իրադարձությունների կենտրոնում է մի անհատ, այս անգամ՝ իրական անձնավորություն (Ալեքսանդր Մյասնիկյանը), որն իր ուսերին է վերցնում պատմության ծանր բեռը։ Նույն դովլաթյանական թեման է, դարի ևս մի փորձության էջ։

«Երկունքին» հաջորդում է «Կարոտը»։ 
Այո, սա Դովլաթյանի վերջին ֆիլմն է՝ նկարահանված Հրաչյա Քոչարի հայտնի գրական գործի մոտիվներով, որը սցենարի էին վերածել Հենրիկ Մալյանն ու Ռուբեն Հովսեփյանը։ «Կարոտը» 1990 թվականի արտադրանք է, բայց իր բովանդակային էությամբ վերածվում է «Երկունքի» տրամաբանական շարունակությանը, որովհետև այս անգամ արդեն մենք դառնում ենք 30-ականների վկան։ Այս ֆիլմում Դովլաթյանը պատմում է մի նոր ու ողբերգական հակամարտության մասին՝ ստալինիզմի վանդակը և իր հիշողությանն ու սրբություններին հավատարիմ հայը, որի հանցանքը սահմանից այն կողմ մնացած հայրենիքը չմոռանալու մեջ է։

«Կարոտ»
Այս՝ հիշողության թեման, անցյալի կապը ներկայի հետ, անցյալը՝ իբրև մարդու բարոյական հենարան, առաջին անգամ ուժգնորեն հնչել է Ֆրունզե Դովլաթյանի ամենանշանավոր ֆիլմում, որը ստեղծվել է 1966 թվականին և ունի իսկապես խորհրդանշական վերնագիր՝ «Բարև, ես եմ»։

Բանն այն է, որ «Բարև, ես եմ»-ի հետ հայկական կինո եկավ արվեստագետների մի ամբողջ համաստեղություն՝ սցենարիստ Առնոլդ Աղաբաբով ու դերասան Արմեն Ջիգարխանյան, օպերատոր Ալբերտ Յավուրյան և կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան, որոնց համար, նույնիսկ եթե դա նրանց դեբյուտը չէր, այդ ֆիլմը դարձավ իսկական ու մեծ ճանապարհի սկիզբ։


Բայց այս գործն ավելին էր, քան երիտասարդ հեղինակների և ազատ, խոհական ու լիրիկական կինոձեռագրի ինքնահաստատում՝ միանգամայն նոր տիպի հերոսով, որովհետև հայկական կինոն առաջին անգամ ֆիլմի կենտրոնական անձ էր դարձնում մտավորականին։ «Բարև, ես եմ»-ը սկզբունքային իմաստով կարևոր սահմանագիծ էր մեր կինոարվեստի, իսկ եթե ավելին ասենք՝ ընդհանուր մշակութային գիտակցության համար, քանի որ հենց վերնագիրը խոսում էր անհատի արժեքի մասին։ 60-ականների կեսերին հետստալինյան ձնհալն իր տարերքի մեջ էր, բայց դեռ շատ մոտիկ էին այն ծանրաշունչ ժամանակները, երբ վարչակարգն ամեն ինչ էր, իսկ մարդը՝ ոչինչ։ «Բարև, ես եմ»՝ ասում էր մի ամբողջ սերունդ, որը փորձում էր նոր հայացքով նայել կյանքին։ Ես եմ, հայ եմ, երկու ոտքով կանգնած եմ իմ հողին, ունեմ իմ հիշատակներն ու չեմ դավաճանի դրանց, բայց ապրում եմ մեծ աշխարհի հետ և համարձակորեն բաց եմ նրա առջև։


«Սարոյան եղբայրներ»
Ֆիլմն իր հերոսների կյանքը զննում է 40-ականներից սկսած՝ Հայրենական պատերազմի տարիներից մինչև հենց իր ստեղծման տարեթիվը։ Իհարկե, սա «Կարոտի» բնական շարունակությունն է, քսաներորդ դարի հերթական մի «գործողություն»՝ սովորական մարդկանց ճակատագրերում բեկված։

Ժամանակների ստվարացող գիրքն իր հաջորդ էջերն է բացում «Երևանյան օրերի խրոնիկա» (1972) կինոնկարում, ըստ Պերճ Զեյթունցյանի սցենարի, որի հերոսը կոնֆլիկտի մեջ է անցյալի հետ։ Այստեղ արդեն 70-ականների Երևանն է, այն ժամանակաշրջանը, որը հետագայում անվանեցինք լճացման տարիների սկիզբ։ Այս ֆիլմը դժվարությամբ է բաժանվում 60-ականների հոգեբանական ու հասարակական մթնոլորտից, նույնքան դժվարությամբ համակերպվում 70-ականների հետ, իսկ պատմության արձագանքը (էլ ի՞նչ դովլաթյանական կինո՝ առանց պատմության արձագանքի) անընդհատ լսելի է հերոսի կյանքում, մանավանդ որ նա արխիվի աշխատող է՝ ամեն օր անցյալի հետ հարաբերվող մարդ...


«Ապրեցեք երկար»։ Այսպես է կոչվում ևս մի դովլաթյանական ֆիլմ (1979), սոցիալական մելոդրամա, Շահեն Թաթիկյանի վեպի էկրանավորումը, բայց դարձյալ ստեղծագործական ակտիվ միջամտություններով՝ իբրև գլխավոր թեմա ունենալով բարոյական սկզբունքներով ապրող մարդու բախումը բարոյական դիմագծերը ցավալիորեն կորցնող իրականության հետ։

Մարդն ու ժամանակը։
Անցողիկի ու մնայունի վեճը։
Արժեքների պահպանությունը և արագորեն վերափոխվող կյանքը, որի հորձանքը տանում է շատ բան։

«Երկունք»
Այսպիսով, վրա է գալիս ևս մի կտրուկ հասարակական բեկում, որի ռուսերեն անվանումը մուտք գործեց բոլոր լեզուների մեջ՝ «պերեստրոյկայի» տարիներ։ Սա էլ Դովլաթյանի «Մենավոր ընկուզենի» ֆիլմն է, որը Վարդգես Պետրոսյանի վեպի հիման վրա նկարահանվել է 1986-ին։

Ահավասիկ այն, ինչ ստացել է իր գեղարվեստական իրականացումը։ Բայց արվեստագետին ու նրա ժամանակը մինչև վերջ ճանաչելու համար հարկ է նաև իմանալ... չարածը։ Սա ևս կարող է մի յուրահատուկ բանալի դառնալ, որը նոր լույսի տակ է ներկայացնում մակերեսին գտնվող իրականությունը։


Դովլաթյանը մի նվիրական մտահղացում ուներ։ Նա ցանկանում էր ֆիլմ նկարահանել Հովսեփ Օրբելու մասին, քանի որ վերջինս իր զորեղ անհատականությամբ դառնում է ազգային արմատի ու համամարդկային հայացքի խորհրդանիշ։ Մի վառ ու հետաքրքիր գումարման նշան՝ պատմության ու ներկայի միջև դրված, ինչպես նաև մտավորական և վարչակարգ փոխհարաբերությունների ամբողջ դրամատիզմն ուսումնասիրելու հնարավորություն։


Այդ ֆիլմի սցենարը գրում էր Անդրեյ Բիտովը։ Ընտրությունն անսխալ էր. հեղինակ, որ խորքից ճանաչում է Հայաստանը, իսկ ծնունդով հիմնավորապես կապված է Լենինգրադի հետ։ Այս վերջին հանգամանքը նույնպես կարևորություն ուներ, որովհետև Օրբելին երկար տարիներ գլխավորել է Էրմիտաժը, որը ժառանգություն էր մնացել Պետերբուրգից։ Եվ գրողի տեսակն էլ կարևորության ուներ, այն իմաստով, որ Անդրեյ Բիտովի ինտելեկտուալ գրիչը լիովին համապատասխանում էր Դովլաթյանի գեղարվեստական նախասիրություններին։


Սցենարը կոչվում էր «Քանզի ինձ անվանում են առյուծ» և հետագայում հրապարակվեց։ Բիտովի «Человек в пейзаже» գրքում, որը լույս տեսավ այն տարիներին, երբ արդեն տպագրվում էր ամեն ինչ։ Իսկ 1982 թվականին, երբ նախատեսված էր ֆիլմի արտադրությունը, այդ սցենարի վերջնական տարբերակը դեմ առավ գրաքննության պատին։ Մինչդեռ դա կարող էր դառնալ ևս մի հանգուցային ֆիլմ, ընդ որում՝ ոչ միայն հայկական կինոարվեստի համար։ Փաստորեն սպասվում էր ևս մի աշխարհայացքային սահմանագիծ, նոր թեմայի համարձակ հետախուզություն, որովհետև ընդամենը երեք-չորս տարի անց, իհարկե մեծագույն դժվարությամբ, լույս աշխարհ եկավ «Ապաշխարանքը»՝ վրացական նշանավոր ֆիլմը։

Կինոգետների միահամուռ կարծիքով, որին միացավ նաև հասարակական կարծիքը, հենց «Ապաշխարանքը» մեջտեղ բերեց արվեստագետի և բռնատիրական վարչակարգի անհավասար փոխհարաբերությունների թեման։ Անհավասար, քանգի այդ վարչակարգը, իբրև ճնշող ու կառավարող մեքենա, անկասկած ուժեղ է արվեստագետից։ Սակայն երբեք չի կարող հասնել նրա բարձրությանը, այսինքն՝ հավասարվել արվեստագետին բարոյապես։


«Երևանյան օրերի խրոնիկա»
Բայց սա ճիշտ այն թեման է, որի արահետը բռնել էին Դովլաթյանն ու Բիտովը՝ դրամատուրգիական կոնֆլիկտը կառուցելով Օրբելի-գիտնականի և ստալինյան համակարգի բախման վրա։ Այդ չնկարահանված ֆիլմում Օրբելին ընդդիմանում էր Էրմիտաժի գանձերի վաճառքին, որը հարաճուն թափով կազմակերպել էր նորաթուխ բոլշևիկյան իշխանությունը։ Պատմական անցյալը հեղափոխական ներկայից վտարելու և նախնիներից մնացած ժառանգությունը դուրսպրծուկի նման մսխողի հոգեբանությամբ՝ վարչակարգը ամենայն լրջությամբ հայտարարում էր, թե «բուրժուական կյանքը» վերարտադրող և «կրոնական նախապաշարումներ» տարածող կերպարվեստը (պատկերացնո՞ւմ եք՝ դասականը, Վերածնունդը, Ռաֆայելն ու Վան Դեյկը) այլևս հարկավոր չէ հաղթանակած պրոլետարիատին։ Ավելի լավ է վաճառքի հանել այդ գանձերն արտասահմաններում և տրակտորներ ու շարքացաններ առնել համայնական դաշտերի համար՝ օգտակար տեխնիկա, որը մեկ-երկու տարում ժանգոտելու էր բացօթյա կայաններում, երկարատև աշնանային անձրևներից ծեծված և ռուսաստանյան անվերջանալի ձմեռների ծանրության ներքո։

Նույն այդ ֆիլմում, ինչպես որ բխում է Օրբելու գործունեությունից, արտացոլվելու էր նաև... հայկական էպոսի թեման, որովհետև 1939 թվականին Մոսկվայում նշվել է «Սասունցի Դավթի» հազարամյակը՝ մեծ, թատերականացված հանդիսություն Կարմիր հրապարակում։ Սա էլ արդեն ժողովրդական արմատի և ազգային կենսահիմքերի ավշատար անոթն էր՝ կինոնկարի սյուժետային զարգացումներին ներհյուսված, իսկ ֆիլմն իր ամբողջության մեջ լինելու էր, իհարկե, հրապարակախոսական ու քաղաքական։


«Ինչու է աղմկում գետը»
Հիմա տեղավորենք այս չնկարահանված ֆիլմը Դովլաթյանի՝ բարեբախտորեն նկարահանված ֆիլմերի ցանկում, գտնենք նրա համար տրամաբանական տեղ՝ նախքան «Բարև, ես եմ»-ը և «Կարոտից» անմիջապես հետո։ Այս գծագրությունից իսկույն պարզ կդառնա, որ Դովլաթյանի հերթական, բայց այդպես էլ անիրագործելի մնացած կինոնկարը տալու էր դարաշրջանի լրացուցիչ մի ախտորոշում՝ մեծապես հարստացնելով այն էպիկական համայնապատկերը, որին ի սկզբանե հակված էր կինոռեժիսորը։

Մի խոսքով՝ դարասկզբից մինչև դարավերջ։ Այսպիսին է Ֆրունզե Դովլաթյանի կինովիպագրությունը։ Իսկապես, մեր կինոն ունեցավ մի վիպասան, որի քաղաքացիական տարերքը, ժամանակի վերքերին ու կրքերին, հույսերին ու կորուստներին, անկումներին ու իդեալներին, մարդու բարոյական դիմադրությանը և ազգային ճակատագրի խորդուբորդ ոլորաններին սևեռված հայացքն օգնում են, որպեսզի ֆիլմեր դիտելով՝ հասկանանք մեր երկրի անցած ճանապարհը։ Իսկ ճանապարհի հետ՝ նաև մեզ... 


Դավիթ Մուրադյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ֆրունզե Դովլաթյան. Հայ կինոյի վիպասանը
Ֆրունզե Դովլաթյան. Հայ կինոյի վիպասանը
Կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի անդրադարձը
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgEwtPjR2bgSEOYBYukbPywWrGaxCxLCNGT76Zl-FAyTSkGXJ0ExkaxloZn_gjhTvaxdKLQPSCDJ5xLMRz-rMyOSHI_16C6Px1BIN7qr11-J1KBEes5WeM38HJrS_3P4frh_tRpd5WGnmz0/s640/dovlatyan.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgEwtPjR2bgSEOYBYukbPywWrGaxCxLCNGT76Zl-FAyTSkGXJ0ExkaxloZn_gjhTvaxdKLQPSCDJ5xLMRz-rMyOSHI_16C6Px1BIN7qr11-J1KBEes5WeM38HJrS_3P4frh_tRpd5WGnmz0/s72-c/dovlatyan.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/05/frunze-dovlatyan.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/05/frunze-dovlatyan.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content