Ինգմար Բերգման. «Յոթերորդ կնիքը»


«Ահա իմ ձեռքը։ Ես շարժում եմ այն։ Երակներովս հոսում է արյունը։ Արևը բարձր է, հենց զենիթում, և ես՝ Անտոնիուս Բլոկս, շախմատ եմ խաղում մահվան հետ»։ «Յոթերորդ կնիքը»


- Ո՞վ ես դու։ 
- Ես մահն եմ։ 
- Դու եկել ես իմ ետևի՞ց։ 
- Ես արդեն վաղուց եմ հետևում քեզ։ 
- Ես չեմ զարմանում։ 
- Պատրա՞ստ ես։ 
- Իմ մարմինը վախենում է, իսկ հոգիս՝ ոչ։ 
«Յոթերորդ կնիքը»

1957թ-ին շվեդ մեծ ռեժիսոր Ինգմար Բերգմանը ներկայացրեց իր գլուխգործոցներից մեկը՝ «Յոթերորդ կնիքը», որը մինչ օրս էլ համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի ու ամենամիստիկական ստեղծագործությունների առաջին շարքում է։ Այս լեգենդար ֆիլմը նկարահանելիս նա ընդամենը 38 տարեկան էր և արդեն բավականաչափ ճանաչված, սակայն հենց «Յոթերորդ կնիքը» հանդիսացավ նրա «հասունության վկայականը» կինոյում։ Svensk Filmindustri ընկերությունը համաձայնեց ֆիլմի ստեղծմանն աջակցել լոկ այն պայմանով, որ ռեժիսորը նկարահանի շատ համեստ բյուջեով և ոչ ավելի, քան 35 օրվա ընթացքում։ Եվ նա ընդունեց պայմանը։ 

Ֆիլմի սցենարի հիմքում Բերգմանի պիեսն է՝ «Զարդանկար ծառի վրա» անվանմամբ, մեկ գործողությամբ։ Պիեսը նա գրել էր դեռևս Մալմյոյի թատերական դպրոցում դասավանդելու տարիներին՝ շրջանավարտների համար, որպես մենախոսություններից բաղկացած մի վարժություն, որտեղ դերերի քանակը համապատասխանում էր ուսանողների քանակին։ Այս պիեսը ծնունդ էր առել Բերգմանի մանկական հիշողություններից։ Ապագա ռեժիսորը հաճախ էր ընկերակցում գյուղական եկեղեցիներում քարոզելու նպատակով շրջագայող իր հոգևորական հորը։ 

«Մահը շախմատ խաղալիս» որմնանկարը
«Ինչպես բոլոր ծխականները բոլոր ժամանակներում, ես նույնպես սուզվում էի խորանային գեղանկարչության, սպասքի, խաչելության, ապակենկարների, որմնանկարների հայեցության մեջ։ Այնտեղ Հիսուսն էր և ավազակները՝ արյունաշաղախ, ջղաձգված, Մարիամը՝ դեպի Հովհաննեսը խոնարհված (Նա, ճիգ գործադրելով, գլխի շարժումով ցույց է տալիս Հովհաննեսին ու ասում իր մորը. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա ցույց տալով իր մորը՝ ասում է Հովհաննեսին. «Ահա՛ քո մայրը»), Մարիամ Մագթաղենացին՝ մեղավոր կինը (ո՞վ էր նրա վերջին սիրեկանը)։ Ասպետը շախմատ է խաղում Մահվան հետ։ Մահը սղոցում է Կենաց ծառը, որի գագաթին, ձեռքերը կոտրատելով, նստած է մի խեղճ ու սարսափահար մարդ։ Մահը, դրոշի պես թափահարելով գերանդին, առաջնորդում է պարող թափորը դեպի Խավարի թագավորություն, մարդկային հոտը պարում է՝ երկար շղթա կազմած, ճոպանով սահում է ծաղրածուն։ Սատանաները եռացնում են կաթսաները, մեղավորները գլխիվայր նետվում են կրակի մեջ։ Ադամն ու Եվան տեսել են իրենց մերկությունը։ Արգելված պտղով ծառի ետևից նայում է Աստծո ամենատես աչքը։ Որոշ եկեղեցիներ ակվարիում են հիշեցնում, ո՛չ մի դատարկ անկյուն, ամենուր ապրում և բազմանում են մարդիկ, իսկ սրբերը, մարգարեները, հրեշտակները, սատանաներն ու դևերը բոլոր անկյուններից դուրս են սպրդում պատերի ու կամարների միջով։ Իրականությունն ու երևակայությունը միախառնվել են մի հաստատուն կծիկի մեջ։ Նայի՛ր, մեղավոր մարդ, քո գործածին, տե՛ս, թե քեզ ինչ է սպասվում այն կողմում, տե՛ս ստվերը քո թիկունքում»,- վերհիշում է Բերգմանը։ 

«Սերը ամենասև ժանտախտն է։ Եթե դրանից մեռնեին, գոնե օգուտ կլիներ։ Բայց գրեթե միշտ բոլորն ապաքինվում են»։ «Յոթերորդ կնիքը»

«Ասպետը, մահը և սատանան» փորագրանկարը
Տարիներ անց այս պատկերներն ու հուշերը վերածվեցին մի ֆիլմի, որի յուրաքանչյուր կադրն անմոռանալի է։ Բերգմանի համար ոգեշնչման աղբյուր հանդիսացավ Տեբյուի միջնադարյան եկեղեցում պահպանված «Մահը շախմատ խաղալիս» որմնանկարը, որի հեղինակը 15-րդ դարի շվեդ նկարիչ Ալբերտուս Պիկտորն էր։ Նա միակ նկարիչը չէ, ում ազդեցությունն ուղղակիորեն զգացվում է ֆիլմում։ Սև-սպիտակ նկարահանված «Յոթերորդ կնիքի» վիզուալ ոճն ընտրելիս Բերգմանն օգտվել է գերմանացի մեծագույն վարպետ Ալբրեխտ Դյուրերի փորագրանկարներից, հատկապես՝ «Ասպետը, մահը և սատանան» փորագրանկարից (1513թ)։ Սևի ու սպիտակի սուր հակադրությունը կոչված է ընդգծելու Կյանքի ու Մահվան բախումը։ Թափառական դերասանների խումբը պատկերելիս Բերգմանն իր համար ուղեցույց է դարձրել Պաբլո Պիկասոյի «Կատակերգակների ընտանիքը» կտավը (1905թ)։ Ռեժիսորի ոգեշնչման աղբյուրներից մեկն էլ գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆի հայտնի «Կարմինա Բուրանա» բեմական կանտատն էր (1935-36թթ)։ Ֆիլմում հնչող բոլոր երգերի տեքստերը գրել է ինքը՝ Բերգմանը։ 

«Կատակերգակների ընտանիքը» կտավը
Նա «Յոթերորդ կնիքը» դասում էր իր այն ստեղծագործությունների շարքը, որ իսկապես հոգեհարազատ էին իրեն։ Բերգմանը խոստովանել է, որ երբ երիտասարդ էր, սարսափով էր մտածում մահվան մասին, բայց այս ֆիլմը նկարահանելուց հետո մասամբ ազատվեց այդ վախից, որովհետև անկեղծորեն խոսեց իր վախի առարկայի վերաբերյալ։ Թերևս, հենց այդ պատճառով է, որ ֆիլմում այդքան կարևոր դեր ունեն երկխոսությունները, ներքին վախը թոթափող խոսքերը հավատքի, կյանքի, մահվան, Աստծո, սատանայի, փրկության, սիրո և այլ հավերժական հասկացությունների մասին։ Մարդը երբեք մինչև վերջ չի կարողանում հավատալ իր վախճանի անխուսափելիությանը, հետևաբար՝ նա երբեք պատրաստ չէ այդ վախճանին և չի համակերպվում այն մտքի հետ, որ հեռանում է կյանքից։ Նույնիսկ վերջին պահին, անդունդի եզրին կանգնած, նա մտածում է կյանքի խնդիրների մասին։ Մահին անհնար է խաբել, մահից անհնար է փախչել։ Կյանքը նման է շախմատային պարտիայի, խաղի, որը, ի վերջո, միշտ հանգեցնում է մարդու պարտությանը, քանի որ մահն անխուսափելի է։ Խնդիրը սոսկ ժամկետն է, ճակատագրական պահը հետաձգելը։ «Աստված և սատանան ոչ թե կյանքի, այլ մահվան պայքար են մղում։ Մենք ուզում ենք մտածել, որ Աստված ավելի ուժեղ է։ Բայց, ավաղ, այդպես չէ։ Աստծուն անընդհատ սպանում են։ Եվ դա կատարվում է մեզնից յուրաքանչյուրի մեղքով, որքան էլ որ նշանակալի լինենք կամ անհեթեթ»,- ասում է Բերգմանը։ 

- Այնուամենայնիվ, մեռնել չե՞ս ուզում։
- Ուզում եմ։ 
- Ուրեմն՝ էլ ինչի՞ն ես սպասում։ 
- Ես պիտի իմանամ։
- Այսինքն՝ քեզ երաշխիքնե՞ր են պետք։ 
- Անվանեք ինչպես ուզում եք։ Մի՞թե այդքան անմիտ է Աստծուն ճանաչելը, Նրան զգալը։ Ինչո՞ւ է Նա մեզնից թաքնվում անորոշ խոստումների, անտեսանելի հրաշքների մշուշում։ Ինչպե՞ս հավատաս հավատացյալներին, եթե նույնիսկ ինքդ քեզ չես հավատում։ Ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր տենչում են հավատալ, բայց չեն կարողանում։ Եվ ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր չեն տենչում և չեն կարողանում։
«Յոթերորդ կնիքը» 

Ֆիլմի անվանումը վերցված է Հովհաննես առաքյալի Հայտնության գրքի 8-րդ գլխից․ «Եվ երբ բացեց յոթերորդ կնիքը, երկնքում լռություն եղավ մոտ կես ժամ։ Եվ տեսա յոթ հրեշտակներ, որ կանգնած էին Աստծո առաջ, և նրանց յոթ փող տրվեց։ Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց խորանի մոտ․ նա ուներ ոսկե խնկաման, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե խորանի վրա, աթոռի առաջ։ Եվ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպես աղոթք սրբերի, ելավ Աստծո առաջ։ Եվ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից և այն գցեց երկրի վրա, և եղավ որոտ, և ձայներ, և փայլատակում, և մեծ երկրաշարժ։ Եվ յոթ հրեշտակները, որ ունեին յոթ փողեր, պատրաստվեցին դրանք հնչեցնելու»։ 

Ոչ միայն ֆիլմի վերնագիրը, այլև հենց ֆիլմը լի է ապոկալիպտիկ տրամադրություններով ու պատկերներով։ Հայտնի է, որ Բերգմանը, ով Ալբեր Քամյուի գրականության, էքզիստենցիալիզմի մեծ երկրպագուն էր և նամակագրական կապ ուներ նրա հետ, չափազանց տպավորված էր վերջինիս «Ժանտախտով» ու ցանկանում էր ստեղծել ժանտախտի իր տեսլականը, որի կենտրոնը 14-րդ դարի Եվրոպան էր, Ահեղ դատաստանին սպասող Եվրոպան։ Բերգմանի հերոսներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի․ առաջինները, համակերպված, սպասում են Վերջին դատաստանին և շտապում են մեղքերի թողություն ստանալ, երկրորդները շարունակում են ապրել ներկայով՝ չհրաժարվելով իրենց սովորական ցոփ ու շվայտ կյանքից։ Նրա ստեղծած կերպարներից յուրաքանչյուրն արխետիպային է և հանդիսանում է որևէ աշխարհայացքի մարմնացում․ ասպետը՝ կասկածներով լի իդեալիստ, նրա զինակիրը՝ սկեպտիկ և ռացիոնալիստ, մեկ այլ հերոսը՝ էգոիստ և մատերիալիստ, մյուսը՝ միստիցիզմի գերի և երևակայապաշտ, ու այսպես շարունակ։ Սակայն, ինչպիսին էլ լինեն, մահվան առաջ նրանք բոլորը հավասար են, և Բերգմանը հենց դա է փաստում։ 

Խաչակրաց արշավանքից հետո Շվեդիա վերադարձած Անտոնիուս Բլոկը և նրա զինակիր Յոնսը դառնում են ժանտախտով ու անհուսությամբ հիվանդ ժողովրդի ողբերգության վկան։ Ասպետ Անտոնիուսը ճգնում է հասկանալ, թե ինչու են մարդկանց ուղարկվել այդ ծանր փորձությունները։ Սևազգեստ Մահն ամենուր հետապնդում է նրան, և նա իր խաղն է սկսում Մահվան հետ։ Սակայն Բլոկի էքզիստենցիալիստական դատապարտվածության մռայլ զգացումը հետզհետե փոխարինվում է մի անբացատրելի լավատեսությամբ, երբ նա սկսում է շփվել հասարակ մարդկանց հետ՝ կիսելով նրանց ուրախություններն ու վշտերը։ Պատահական չէ, նույնիսկ՝ ճակատագրով կանխորոշված է նրա հանդիպումը թափառական դերասանների ընտանիքի հետ, որն ասես մարմնավորում է աշխարհի երեսից դեռևս չվերացած սերն ու բարությունը։ 

Բերգմանն այդ ընտանիքի երեք անդամներին շնորհել է խորհրդանշական անուններ․ Յուֆը, ասես, նորկտակարանյան Հովսեփն է, նրա կին Միան՝ Մարիամ Աստվածածինը, նրանց փոքրիկ որդի Միքայելը՝ սատանայի դեմ հաղթանակ տարած Միքայել հրեշտակապետը։ Այս ընտանիքը լի է միմյանց հանդեպ անկեղծ սիրով, և հենց այդ սերն էլ փրկում է նրանց։ Անտոնիուս Բլոկը գիտակցում է, որ ինքը և ֆիլմի մյուս հերոսներ Յոնսը, Լիզան, Յոնասը, Ռավալը, Փլուգը, ի վերջո, մեղավոր մարդիկ են և դատապարտված, սակայն Յուֆն ու Միան, թեկուզ իր սեփական կյանքի գնով, պիտի փրկվեն և շարունակեն ապրել։ Այդ ընտանիքի փրկության շնորհիվ նրա կյանքը ևս իմաստավորվում է, ու թեպետ Մահը, խենթ պարով շղթայած, նրանց առաջնորդում է դեպի հավերժական խավարի թագավորություն, բայց ասպետն արդեն գիտի, որ իր կյանքն իզուր չի ապրել։ 

«Եթե ամեն ինչ անկատար է այս անկատար աշխարհում, ապա սերն ինքնին կատարելություն է իր ողջ կատարյալ անկատարությամբ»։ «Յոթերորդ կնիքը» 
   
Սևազգեստ Մահն այս ֆիլմի ամենահանելուկային կերպարներից է։ Բերգմանը խոստովանել է, որ շատ երկար է մտածել այս կերպարի արտաքին տեսքի մասին։ Ի վերջո, ռեժիսորն ու դերակատարը որոշել են մինիմալիստական սպիտակ գրիմի միջոցով ստանալ սպիտակ ծաղրածուի ու գանգի մի յուրատեսակ խառնուրդ։ Բերգմանը մտավախություն ուներ, թե այդօրինակ գրիմը կերպարին կարող է հաղորդել կատակերգական երանգ, սակայն նրա բոլոր կասկածները չքացան, երբ գրիմավորված դերասանին տեսավ ամբողջովին սև հանդերձանքով։ Այս կերպարը դարձավ համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության ամենաչարագուշակ, խորհրդավոր ու հիշարժան երևույթներից մեկը։ «Ե՛վ ձեր սեփական խավարում, և՛ այն խավարում, որտեղ բոլորս հայտնվել ենք, դուք չեք գտնի որևէ մեկին, ով ականջալուր կլիներ ձեր հեծեծանքին ու տառապանքին։ Սրբեք արցունքները և արտացոլվեք ձեր ամայության մեջ»․ բերգմանյան լեգենդար ֆիլմում արտասանվող այս խոսքերը մեր օրերում էլ հնչում են մարգարեության պես։ 

Ժակ Անդրեասյան

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լարս ֆոն Թրիեր Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Ինգմար Բերգման. «Յոթերորդ կնիքը»
Ինգմար Բերգման. «Յոթերորդ կնիքը»
«Ահա իմ ձեռքը։ Ես շարժում եմ այն։ Երակներովս հոսում է արյունը։ Արևը բարձր է, հենց զենիթում, և ես՝ Անտոնիուս Բլոկս, շախմատ եմ խաղում մահվան հետ»։ «Յոթերորդ կնիքը»
https://4.bp.blogspot.com/-HtTEV5OZRys/WWi9UT7W8EI/AAAAAAAAFz0/Y6AEm7TbdiMg13o0_NiscYF26_5WzkzXQCLcBGAs/s640/20117447_2412736618950671_250096910_n.jpg
https://4.bp.blogspot.com/-HtTEV5OZRys/WWi9UT7W8EI/AAAAAAAAFz0/Y6AEm7TbdiMg13o0_NiscYF26_5WzkzXQCLcBGAs/s72-c/20117447_2412736618950671_250096910_n.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/07/ingmar-bergman-the-seventh-seal.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/07/ingmar-bergman-the-seventh-seal.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy