$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Պեդրո Ալմոդովար. Ինքնահարցազրույց - 1984

«Ես ապրում եմ Մադրիդում` չապրելով Մադրիդում»:


Ինձ դուր է գալիս այն ամենը, ինչը կոչ է պարունակում: Այս էջերը պարունակում են շատ որոշակի կոչ, որն առնչվում է իմ վերջին՝ «Արատի անհամեստ հմայքը» ֆիլմին. ԴԻՏԵՔ ԱՅՆ: Հենց այդ նպատակով էլ ես դիմեցի ինքնահարցազրույցի միջոցին, թեպետ ինքս ինձ ոչինչ չունեմ հարցնելու և, առավել ևս, պատասխանելու: Մադրիդում հիմա հանրաճանաչ է դարձել «եսասերի ճանապարհորդությունը» ժանրը, և ես չեմ պատրաստվում մնալ ստվերում: Եթե ինչ-որ մեկը պետք է իմ մասին գրի, ապա նախընտրում եմ, որ այդ գրողը լինեմ ես ինքս:

Հարց.- Վերջին շրջանում շատ են խոսում Մադրիդի մասին:
Պատասխան.- Չափից դուրս շատ:

Հարց.- Ուզում ես ասել, որ դրա համար բավարար չափով հիմքեր չկա՞ն:
Պատասխան.- Մադրիդում, անկասկած, ինչ-որ բան կատարվում է: Բայց ահա որն է լուրջ վտանգը. Մադրիդը սկսում է ինքն իրեն ճանաչել: Քաղաքը կորցնում է իր գլխավոր առանձնահատկություններից մեկը: Բոլորս, որ ապրել ենք այդ քաղաքում, երբեք չենք ունեցել արմատներ, մենք չենք ունեցել որևէ զգացողություն այդ վայրի հանդեպ` ի տարբերություն, օրինակ, Բարսելոնի: Ես Մադրիդում ապրում էի այնպես, ինչպես կապրեի ցանկացած այլ վայրում: Ոչ ոքի մտքով չէր անցնում պաշտպանել Մադրիդը. այս քաղաքի հետ, որպես այդպիսին, ոչ ոք իրեն չէր նույնացնում: Այն ամենը, ինչ կատարվում էր, ընկալվում էր որպես հանգամանքների պարզ բերմունք: Իսկ հիմա խոսում են մադրիդյան մշակույթի մասին, այն պաշտպանում են և հակադրում են մյուսներին: Հաճախ է խոսվում (ես ինքս էլ եմ այդ ասում), որ Մադրիդում կան գաղափարներ, և որ այս քաղաքին է ուղղված Եվրոպայի հայացքը: Առաջացել է հպարտության որոշակի զգացում, որ ապրում ես այնտեղ, որտեղ ապրում ես: Բայց դա ոչնչի պետք չէ: Դու դադարում ես զգալ ինքդ քեզ, որպեսզի վերածվես քաղաքի: Դա ինչ-որ առումով նման է նարցիսիստական պատրանքի: Դու` դու ես, և դու բացարձակապես միայնակ ես: Տարբերությունն այն է, թե ինչ են այժմ մեր մասին խոսում մեր ընկերները:

Հարց.- Բայց չէ՞ որ դու այժմ ապրում և աշխատում ես Մադրիդում:
Պատասխան.- Ես ապրում եմ Մադրիդում` չապրելով Մադրիդում:

Հարց.- Ի՞նչ ես կարծում, մեկ այլ վայրում դու կկարողանայի՞ր աշխատել նույնպիսի արագությամբ:
Պատասխան.- Չգիտեմ: Դա կախված է պրոդյուսերներից: Իսկ սա աշխարհում միակ վայրը չէ, որտեղ կան պրոդյուսերներ:

Հարց.- Ինչպե՞ս է քեզ հաջողվում համոզել նրանց, որ զբաղվեն քո ֆիլմերի պրոդյուսերությամբ:
Պատասխան.- Հիպնոսի օգնությամբ: Դա լավագույն միջոցն է: Ինձ թվում է` երիտասարդ ռեժիսորներն այլևս ֆիլմեր չեն նկարահանում, որովհետև հիպնոսի արվեստին չեն տիրապետում: 

Հարց.- Ինչ-որ մեկը քեզ ասե՞լ է, որ քո հորինած հարցազրույցներում դու ավելի հետաքրքիր ես երևում, քան մյուսներում:
Պատասխան.- Միգուցե: Պատճառն այն է, որ ես գործող անձ եմ դառնում լոկ այն ժամանակ, երբ ինքս եմ գրում: Մյուս բոլոր դեպքերում, նույնիսկ այն ժամանակ, երբ իմ առջև նստած է լրագրող, ես շարքային մարդ եմ, ով հոգնում է, խոսակցության ընթացքում կմկմում է և շփոթվում է կողմնակի մարդկանց ներկայությամբ:

Հարց.- Բայց քո կերպարը ագրեսիվ տպավորություն է թողնում:
Պատասխան.- Դա անցած սեզոնում էր: Այժմ` աշուն-ձմեռ սեզոնի ընթացքում, ես ծրագրում եմ ստեղծել հակադիր կերպար` մի խեղճ տղա, ով սիրո կարիք ունի: Դա ավելի մոտ է իրականությանը:

Հարց.- Մեզ հաճախ է հետաքրքրել այն հարցը, թե որն է քո անզուսպ ակտիվության աղբյուրը:
Պատասխան.- Ես մեկ անգամ չէ, որ պատասխանել եմ, թե իմ ակտիվությունը սնուցվում է հուսահատությամբ: Աշխատանքն ինձ հանգստություն չի բերում, ընդհակառակը` բացում է դռները մի նոր դժգոհության առաջ: Այն, ինչ ես անում եմ, ինձ մեծ հաճույք է պատճառում, սակայն ես զուրկ եմ ինքս իմ հանդեպ ներողամտությունից: Երբ ես ավարտում եմ հերթական ֆիլմը, սկավառակը կամ շոուն, ես ինձ զգում եմ շատ ավելի վատ, քան աշխատանքը սկսելուց առաջ էր: Ինձ անհրաժեշտ է լինում շտապ խորասուզվել մի նոր նախագծի մեջ: Ես էլեկտրակայան եմ, որի ներսում միախառնված են ամենատարբեր գաղափարներ, մշակույթների պատառիկներ և հակասական զգացմունքներ: Ամոթը, անվստահությունը և ձեռքերը ծալած նստելու անընդունակությունը նույնպես այդ կայանի բաղկացուցիչներն են:


Հարց.- Եվ որո՞նք են այդ էլեկտրակայանի առաջիկա ծրագրերը:
Պատասխան.- «Ո՞ր մեղքիս համար» դաժան կատակերգությունը տնային տնտեսուհու մասին: Բացի այդ` կցանկանայի բեմադրել Բեթ Դևիսի կենսագրությունը և գլխավոր դերում նկարահանել հենց նրան, նույնիսկ` մանկական տեսարաններում: Կա նաև սեփական վախերից հալումաշ եղող պարանոիկի պատմությունը. նա սարսափում է մետաղի հետ ցանկացած շփումից (այդ իսկ պատճառով չի կարող իրեն պաշտպանել դանակների ու ատրճանակների օգնությամբ) և իր ամբողջ ժամանակն անցկացնում է քենդոյի, ջիու ջիթսուի և ձյուդոյի ակադեմիաներում` դառնալով, փաստորեն, այդ մարտարվեստների գիտակը հանդիսացող միակ եվրոպացին: Ես կցանկանայի, որ այդ դերը խաղար Դևիդ Բոուին:

Հարց.- Ես քեզ համարում էի ավելի իրատես մարդ: Չե՞ս կարծում, որ թե' Դևիսը, թե' Բոուին մեր հասանելիության սահմաններից դուրս են:
Պատասխան.- Լիովին համաձայն եմ: Ես չեմ սիրում երազել, բայց ժամանակ առ ժամանակ դրանից խուսափել չի հաջողվում:

Հարց.- Դու կանանց հետ աշխատելու մեծ մասնագետ ես: Սա քո այն բացառիկ հատկանիշներից է, որ բոլորն են խոստովանում…
Պատասխան.- Նրանց և իմ միջև գոյություն ունի տարօրինակ փոխադարձ զգացմունք: Ես, որպես կանոն, կանանց սրտում արթնացնում եմ մայրական զգացմունքներ, կանայք էլ, որպես կանոն, մայրական զգացմունքներ են արթնացնում իմ մեջ: Ահա թե ինչու ենք մենք նկարահանման հրապարակում այդքան լավ հասկանում միմյանց:

Հարց.- Իսկ հրապարակից դո՞ւրս:
Պատասխան.- Հրապարակից դուրս ես ունեմ մի քանի գաղտնիքներ, որոնցից որոշները կրում են կանացի անուններ: Բայց դեռևս չի հասունացել դրանք բացահայտելու ժամանակը:

Հարց.- Դու միայնակ ես սցենարներ գրում:
Պատասխան.- Ես գրեթե ամեն ինչն եմ միայնակ անում:

Հարց.- Իսկ ո՞ւմ հետ կցանկանայիր գրել:
Պատասխան.- Իմ պահապան հրեշտակի: Բայց մենք դեռևս անծանոթ ենք:

Հարց.- Այնպիսի տպավորություն է, թե ամեն ինչին քմծիծաղով ես վերաբերվում:
Պատասխան.- Ո'չ, միայն հարցազրույցին:

Հարց.- Նույնիսկ այդպե՞ս:
Պատասխան.- Ո'չ: Ես ոչ ոքի չեմ հեգնում: Ես ասում եմ այն, ինչ զգում եմ: Բայց ես շատ ամաչկոտ եմ: Եթե ես, պատասխանելով հարցին, անցնում եմ հեգնանքի կամ երկիմաստության, ուրեմն` դա անում եմ ամոթից:

Հարց.- Ինչո՞վ է պայմանավորված քո հաջողությունը:
Պատասխան.- Առաջին` որովհետև մարդիկ ձանձրանում են, երկրորդ` որովհետև մարդիկ ինձ չեն հասկանում:

Հարց.- Քեզ չի՞ անհանգստացնում այդ չհասկացվածությունը:
Պատասխան.- Ճիշտն ասած` ես ինքս էլ չեմ հասկանում մարդկանց:
Հարց.- Ես տեսել եմ քո ինքնագրերից մի քանիսը և բացահայտել եմ, որ քո մակագրությունները լինում են երկու տեսակ: Առաջինները, այսպես ասած, բարոյական բովանդակությամբ են: Իսկ երկրորդները, որոնք մեծամասնություն են կազմում, մարդկանց կոչ են անում ձգտել վայելքների: Բացատրի'ր, քեզ համար ի՞նչ նշանակություն ունեն մակագրությունները:
Պատասխան.- Կա խորհուրդների և օրինակների մի գիրք, որը կոչվում է «Քրիստոնյա կույս». իմ ինքնագրերում օգտագործվող արտահայտությունների մեծ մասը ես քաղում եմ այդ գրքից: Չնայած գրքույկի հետադիմական բովանդակությանը` ես այդ խորհուրդները համարում եմ հաճելի շարադրված, իսկ ժամանակավրեպությունը դրանց զվարճալի երանգ է հաղորդում: Այդ գիրքը բաղկացած է նմանօրինակ աֆորիզմներից. «Եթե դու հաճույքներ ես գտնում շքեղության և աշխարհի զվարճանքների մեջ, ապա քո գանձը ոչ թե Աստված է, այլ Բաալը», կամ` «Մի' նմանվիր հիմար պատանիներին, ովքեր սիրում են միայն բազմամարդ խնջույքները, որտեղ ի ցույց են դնում իրենց կեղծ զարդարանքները և պարծենում են իրենց անցողիկ գեղեցկությամբ»: Երբ այդ գիրքն իմ ձեռքի տակ չէ, ես սովորաբար գրում եմ մոտավորապես այսպես. «Պետք չէ վախենալ հաճույքներից»: Գրում եմ երևի այն պատճառով, որ կցանկանայի պառկել այդ մարդու հետ: Հաճույքն ինձ համար ոչ թե մարտնչող գաղափարախոսություն է, այլ պարզապես հավերժ չբավարարված ցանկություն: Ես մտածում եմ, որ արժեր կառուցել մի ամբողջ սցենար այդ ինքնագիրների թեմայով: Հայտնի դերասանն իր ուղերձներում թաքցնում է գաղտնագրված վկայություններ սեփական կյանքի մասին: Դերասանին սպանում են: Նրա բարեկամը պատահաբար գտնում է երկու գրություն, որոնք դերասանը շարադրել էր հաջորդաբար: Դա հետաքննության բանալին է: Բարեկամը որոշում է հավաքել դերասանի բոլոր ինքնագրերը և գտնել մարդասպանին: Սա պիտի լինի ամբողջովին հիչքոկյան շնչով նկարահանված ֆիլմ:

Հարց.- Այո', շատ հետաքրքրական է: «Արատի անհամեստ հմայքը» առաջինն է քո երեք ֆիլմերի շարքում, որտեղ ինչ-որ մեկը զոհվում է: «Ո՞ր մեղքիս համար» ֆիլմում ևս կա սպանություն: Քո վերջին պատմվածքում, ինչպես նաև Դևիդ Բոուիի մասնակցությամբ նախագծում, որը վախերի և ինքնապաշտպանության մասին է, նույնպես առկա է մահը: Ի՞նչ է նշանակում մահվան առկայությունը քո վերջին նախագծերում:
Պատասխան.- Ես երբեք չեմ հասկացել մահը. ես գիտեմ, որ այն գոյություն ունի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել դրան: Նախկինում, «Պեպին, Լյուսին, Բոմը» և «Կրքերի լաբիրինթոսը» ֆիլմերում, ես, որ ինքս եմ հորինում իմ պատմությունները, մերժում էի մահը. այն երբևէ չէր երևում: Իսկ հիմա, ընդհակառակը, ես փորձում եմ ցուցադրել այն, որպեսզի ինչ-որ առումով վարժվեմ դրան: Բացի այդ` դա դրամատիկական լավ տարր է: Բայց արի վերադառնանք «Արատի անհամեստ հմայքին»: Մի' մոռացիր, որ այս հարցազրույցը հետապնդում է որոշակի նպատակ:

Հարց.- Այո', թող բոլորը դիտեն այդ ֆիլմը:
Պատասխան.- «Արատի անհամեստ հմայքը» կինոնկարը «Խելահեղ Մաքսը-2»-ի պես մի նախագիծ է, նկատի ունեմ` այնպիսի մի ֆիլմ է, որը ստեղծվել է հանուն փողի ու փառքի:

Հարց.- Իրո՞ք: Ես կարծում էի, թե դու նկարահանում ես հեղինակային կինո:
Պատասխան.- Լավագույն հեղինակային ֆիլմերը ստեղծվել են հենց հանրության համար արված հաշվարկով: Օրինակ բերենք նույն Հիչքոկին:

Հարց.- Բացի փողից ու փառքից` ուրիշ ի՞նչ էիր ակնկալում «Արատի անհամեստ հմայքը» ֆիլմից:
Պատասխան.- Իսկ քո կարծիքով` առաջին երկուսը քի՞չ են:

Հարց.- Ո'չ, բայց ցանկալի է իմանալ` ուրիշ ի՞նչ կա այնտեղ:
Պատասխան.- Երիտասարդությանը շփոթմունքի են մատնել այդ ֆիլմում ներկայացված թեժ հույզերը: «Գոլպես Բաքոսն» արդեն երգել է այդ մասին. «Լիրիկայի համար վատ ժամանակներ են»: Բայց վրա է հասնում մի պահ, երբ զվարճալին դադարում է զվարճացնել: Եվ այդ ժամանակ վերադառնում ես հավերժ թեմաներին, բառերին, որոնք միշտ գրվում են մեծատառով: Որովհետև, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Այդ թեմաները չեն փոխվել մարդկության գոյության ողջ ընթացքում. վայելքը, ցավը, ճշմարտությունը, ազատությունը, սերը, մահը… Գլխավորն այն է, որ միշտ գոյություն ունեն այդ թեմաներին անդրադառնալու նոր միջոցներ: «Արատի անհամեստ հմայքն» ընդգծված դրամատիկ և սենտիմենտալ ֆիլմ է: Ես պաշտում եմ ֆանկն ու դիսկոն, գլեմ-ռոքն ու գլիթեր-ռոքը, նույնիսկ` մեղմ փոփը: Բայց ինձ դուր են գալիս նաև բոլերոն և բլյուզը, միլոնգան և նույնիսկ խոտան: Դիվայն և Բամբինո: Օլգա Գիյո և Փրինս: Դևիդ Բոուի և Բիլի Հոլիդեյ: Մեյ Ուեսթ և «Ուրտադո քույրեր»: «Դերիբոս Արյաս» և «Ռոքսի Մյուզիք»: Ես բազմաթիվ մեղեդիների մարդ եմ, դրանցից մեկը «Պեպին, Լյուսին, Բոմն» է, մյուսը` «Արատի անհամեստ հմայքը»:


Հարց.- Զարմանալի է, որ, ստանալով խիստ կրոնական կրթություն (սա քո արտահայտությունն է), դու ստեղծում ես այդքան հմայիչ միանձնուհիներ:
Պատասխան.- Ես չէի ձգտում նկարահանել ռևանշիստական ֆիլմ: Երկար տարիներ հետո ռևանշ վերցնելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ հիշողություն և շատ չարություն: Իսկ ես չունեմ ո'չ մեկը, ո'չ մյուսը: Եվ, իրոք, ափսոս է. չէ՞ որ հիշողությունն ու ատելությունը երկու կարևոր ուժեր են: Բայց ես դրանք չունեմ: Ես ապրում եմ հիմա, իսկ «հիմա»-ն պիտի նոր լինի, համենայն դեպս` ինձ համար: Հոգևորականների հետ շփվելու իմ փորձառությունը սարսափելի է, բայց ես ինձ չեմ զգում տուժածի դերում: Շատ ավելի ինքնատիպ քայլ է միանձնուհիների մասին այնպիսի ֆիլմ նկարահանելը, որ այն չստացվի հակակղերական: Կարծում եմ, պատճառն այն է, որ կրոնն ինձ համար այլևս չի հանդիսանում խնդիր: Դա թշնամի չէ, որի հետ ես պարտավոր եմ պայքարել: Ինձ չեն խոցում այն բոլոր անհեթեթությունները, որոնք հռչակում է Հովհաննես Պողոս Երկրորդը: Որքան էլ նա փորձի մեղքը վերածել նորաձև զբաղմունքի, ես չեմ պատրաստվում մեղք գործել, որովհետև մեղքն ամբողջովին վերացել է իմ կյանքից:

Հարց.- Որևէ ծեծված ճշմարտություն ասա հաջողության մասին:
Պատասխան.- Հաջողությունը քո կյանք է բերում ավելի շատ միայնություն և պարանոյա:

Հարց.- Ի՞նչ ես անելու այն ժամանակ, երբ հանդիսատեսը դադարի դիտել քո ֆիլմերը և հաճախել քո համերգներին:
Պատասխան.- Ինչպես և բոլոր սիրային կապերը, հանդիսատեսի հետ ունեցած իմ կապն էլ կանցնի բազմաթիվ փուլերով` բարեհաճությունից մինչև մոռացություն: Երբ ես այլևս պետք չեմ լինի հանդիսատեսին, ես հանրության համար կերգեմ Բամբինոյի երգը` հետևյալ խոսքերով. «Երբ քեզ բոլորը չսիրեն, երբ քեզ բոլորը մոռանան, դու կվերադառնաս դեպի այն ճանապարհը, որից հեռացել էիր: Հոգիդ պատառ-պատառ անելով` անպայման կվերադառնաս, որպեսզի իմ ափերում գտնես հավատի ու ջերմության մի կաթիլ: Երբ հպարտությունը և ուժը հերիքեն ճիշտ այնքան, որքան որ պետք է վերադառնալու համար, և մեծամիտ աչքերի հայացքում պակասի կրակը, դու կգտնես անժամկետ սերն ու բաց գիրկը այն ճանապարհի եզրին, որտեղ թողել էիր ինձ»:

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Պեդրո Ալմոդովար. Ինքնահարցազրույց - 1984
Պեդրո Ալմոդովար. Ինքնահարցազրույց - 1984
«Ես ապրում եմ Մադրիդում` չապրելով Մադրիդում»:
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgYtpM4nYeWpBN1wNSiAqANaCXFjkClepixYdfKbUpYu7jeiJg3TpXRXcQBd6-EfcfRfuqFmJ4jqtH0sZoDXtwogRIL3MXvlDcw9d4Sr5GW-TGYXGT0q0T1xtIZZrt4tdluRWrUrj9rfh0/s640/almadovar2.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgYtpM4nYeWpBN1wNSiAqANaCXFjkClepixYdfKbUpYu7jeiJg3TpXRXcQBd6-EfcfRfuqFmJ4jqtH0sZoDXtwogRIL3MXvlDcw9d4Sr5GW-TGYXGT0q0T1xtIZZrt4tdluRWrUrj9rfh0/s72-c/almadovar2.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/01/1984.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/01/1984.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content